Category: Infocom

  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: |1lurer.am| Արեգնազ Մանուկյանը …

    ‼️ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: |1lurer.am|
    ⚖️ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով: 📌 Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ [Քննչական կոմիտե] |factor.am|

  • Վանդալիզմի դեպք Ստամբուլի հայկական գերեզմանատանը. դամբարաններ են վնասել։ Այս մաս…

    ❗️Վանդալիզմի դեպք Ստամբուլի հայկական գերեզմանատանը. դամբարաններ են վնասել։ Այս մասին հայտնում են Պոլսո Հայոց պատրիարքությունից:
    📣 «Հուլիսի 7-8-ի գիշերը անձը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական եկեղեցու գերեզմանատան տարածք, վնասել վեց դամբարան և աղբյուր։
    🔸 Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան իշխանությանը, որոնք ձեռնարկել են օրինական, բծախնդիր գործողություններ արարքի հեղինակի ինքնությունը ճշտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- հաղորդում են պատրիարքությունից՝ նշելով, որ շարունակում են հետևել դեպքի վերաբերյալ բոլոր զարգացումներին։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամս…

    ❗️⚖️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարաձգվել է։
    ‼️ Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

  • Երեկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված 105 թեկնածուները ինքնաբացարկ …

    🗳 Երեկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված 105 թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել։
    📣 Կուսակցությունը պարզաբանել է՝ նշելով, որ նրանք, ովքեր չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
    🗣 «Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը», — նշել են կուսակցությունից։

  • Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությ…

    🗣 Իմ ի՞նչ մեկնաբանելու բան է. Փաշինյանը՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձայնագրության մասին
    Փաշինյանին հարց են ուղղվել ռուսական Առաջին ալիքի եթերում հրապարակված՝ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և ռուս պրանկերների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Հրապարակման համաձայն՝ Սինիրլիօղլուն, կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, իբր պատրաստակամություն է հայտնել աջակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացմանը։ Փաշինյանն այս զրույցի բովանդակությունը չի մեկնաբանել, բայց խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ազգության վերաբերյալ քննարկումների հարցից։
    📣 «Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյա է, իսկ կներե՛ք, որ Ստամբուլում պատրիարքարանի դռներն իմ աչքի առաջ փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց՝ Թուրքիայում թուրք պաշտոնյաների աջակցությամբ առաջնորդարանի դռները փակվել էին։ Ի՞նչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Սա ինքնիշխանությունը զրկող խոսույթ է։ Սա արտաքին գործոնների կողմից Հայաստանում վաղուց ներդրված չափանիշ է»,- ասել է Փաշինյանը։ |civilnet.am|

  • «Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ…

    🏭 «Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտարարել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը։
    🗣 «Այս պահին արդեն հերթափոխերի կարգավորման և մնացած տեխնիկական աշխատանքներն ենք կատարում, որը կարգավորելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք արտադրական պրոցեսը վերսկսմանը»,–ասել է նա։ |arm.sputniknews.ru|
    🪧 Ծառուկյաններին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել են գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու գործարանն արդեն չորրորդ օրն է չի աշխատում։ 📣 Աշխատակիցների պնդմամբ՝ մինչ այս պահը չեն ստացել նաև նախորդ ամսվա աշխատավարձը։ Ըստ…

  • Ժամը 11:42-ին 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ապարան քաղաքից 18 կմ հարավ-ա…

    🌎 Ժամը 11:42-ին 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։
    📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:
    [Փրկարար ծառայություն]

  • ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ «Մուլտի ուելնես»-ը 2.6 միլիարդ դրամի շրջանառություն է թաքցրել…

    ⚖️🏋️‍♂️ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ «Մուլտի ուելնես»-ը 2.6 միլիարդ դրամի շրջանառություն է թաքցրել:
    📌 «Թերհայտարարագրման հետևանքով պետական բյուջեին պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
    💵 Հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ևս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն»։

  • Ծառուկյաններին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել են …

    🪧 Ծառուկյաններին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել են գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու գործարանն արդեն չորրորդ օրն է չի աշխատում։
    📣 Աշխատակիցների պնդմամբ՝ մինչ այս պահը չեն ստացել նաև նախորդ ամսվա աշխատավարձը։ Ըստ նրանց՝ գործարանի վարչական բաժինների աշխատանքը կասեցված է, հաշվապահությունն էլ չի աշխատում, ինչի հետևանքով վճարումները չեն կատարվել։ Ընկերության ղեկավարությունն ասում է՝ հստակ տեղեկություն չունի, թե երբ կվերականգնվի աշխատանքը։
    Ծառուկյանների ընտանիքին պատկանող գործարանը դադարեցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում, ապա կապարակնքել դրանք։ |azatutyun.am|

  • Թրամփը հայտնել է Սիրիայի՝ ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը վեր…

    🇺🇸🇸🇾 Թրամփը հայտնել է Սիրիայի՝ ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը վերացնելու որոշման մասին։

    📃 Նշվում է, որ Կոնգրեսը որոշման մասին արդեն ծանուցվել է։ Ըստ օրենքի՝ ԱՄՆ օրենսդիր մարմինը 45-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի նախագահի կարգադրությունը և վերջնական որոշում կայացնի։
    📣 Թուրքիայում նախօրեին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը և ալ-Շարաան առանձնազրույց էին ունեցել, որի ժամանակ լրագրողներից մեկը ԱՄՆ նախագահին հարցրել էր Սիրիայի՝ ահաբեկչության պետական հովանավորի կարգավիճակի վերանայման հնարավորության մասին․ «Կարծում եմ՝ կանեմ դա։ Ինչո՞ւ պետք է չանեմ։ Նա [նախագահ ալ-Շարաան] շատ լավ է աշխատել», — ասել է Թրամփը։ |azatutyun.am|