Category: Infocom

  • Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել…

    Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել

  • Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասա…

    💬 Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան
    🗣 «Նիկոլ Փաշինյանի օրակարգային շեղումների հերթական մեկնաբանությունը պետք է երևակայական դաշտից դուրս բերենք․ մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն․ եկեք չմոլորեցնենք հասարակությանը, նման առաջարկ մեզ չի արվել։ Այդպիսի առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում հասարակությանը փորձում են խաբել՝ «պայծառ ապագայի սպասումով»։
    🇦🇲🇪🇺 Խոսելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մասին՝ նա ասել է, որ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը կարողացել է պաշտպանել իր սահմանները։ |civilnet.am|

  • ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող ս…

    📌 ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ ❗️Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում…

  • Արմեն Ղուլարյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։…

    Արմեն Ղուլարյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

  • Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթ…

    ‼️ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։

  • Infocom pinned «Այս երկուշաբթի հանդիպում ենք «Էպոս»-ում՝ խոսելու էպոսից. սպասվող…

    Infocom pinned «Այս երկուշաբթի հանդիպում ենք «Էպոս»-ում՝ խոսելու էպոսից. սպասվող Գիտարբուքը ««Սասնա ծռեր» էպոսը ժամանակի մեջ» թեմայով է։ Բանասիրական գիտությունների թեկնածու, բանագետ, գրականագետ Հայկ Համբարձումյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ — որտեղի՞ց, ինչո՞ւ և ինչպե՞ս գտնվեց…»

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:  Նա մարտի 21-ին կմասնակցի…

    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
     
    🔸 Նա մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:
    [ՀՀ կառավարություն]

  • Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, …

    🗣 Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ:
    📌 Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն, և դրան այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին, եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի։ [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|

  • Ազատության հրապարակում տեղի ունեցավ տեղահանված արցախցիների հրավիրած հանրահավաքը…

    📢 Ազատության հրապարակում տեղի ունեցավ տեղահանված արցախցիների հրավիրած հանրահավաքը: 📌 Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշում է, որ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության պահանջներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները բանակցությունների…

  • Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է` իր կտրտվածությամ…

    🗣 Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է` իր կտրտվածությամբ ու բարդությամբ։ Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ դելիմիտացիան սկսել հետևյալ տարածքից… Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմացը գտնվող սահմանի։ Մենք ասում ենք, որ դելիմիտացիան պատրաստ ենք սկսել այդ գյուղերի դիմացը գտնվող սահմանի ՀՀ կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Պետք է ֆիքսենք, որ սրանք նույն գյուղերը չեն։
    🔸 ՀՀ–ի կողմից Ոսկեպար գյուղ, Ադրբեջանի կողմից` դիմացը գտնվող Աշաղի Ակսիպարա գյուղ, ՀՀ–ի կողմից` Կիրանց գյուղ, Ադրբեջանի կողմից` Խերեմբլի գյուղ, ՀՀ կողմից Բերքաբեր գյուղ, Ադրբեջանի կողմից` Կիզիլ Հջիլի գյուղ։ Ընդ որում` այս գյուղը այսօր էլ, երեկ էլ, երեկ չէ առաջի օրն էլ, 20 տարի առաջ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ ՀՀ կառավարությունը հիմա որ ուզի էլ, չի կարող հանձնել Կիզիլ Հջիլի գյուղը, քանի որ այն Ադրբեջանինն է միշտ եղել։ Իմ նշած բոլոր գյուղերը ոչ անկլավային գյուղեր են։
    [Նիկոլ Փաշինյան] |armeniasputnik.am|