Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է` իր կտրտվածությամ…

🗣 Պետք է արձանագրել, որ սա մեր սահմանի ամենախնդրահարույց տեղն է` իր կտրտվածությամբ ու բարդությամբ։ Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ դելիմիտացիան սկսել հետևյալ տարածքից… Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմացը գտնվող սահմանի։ Մենք ասում ենք, որ դելիմիտացիան պատրաստ ենք սկսել այդ գյուղերի դիմացը գտնվող սահմանի ՀՀ կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրում։ Պետք է ֆիքսենք, որ սրանք նույն գյուղերը չեն։
🔸 ՀՀ–ի կողմից Ոսկեպար գյուղ, Ադրբեջանի կողմից` դիմացը գտնվող Աշաղի Ակսիպարա գյուղ, ՀՀ–ի կողմից` Կիրանց գյուղ, Ադրբեջանի կողմից` Խերեմբլի գյուղ, ՀՀ կողմից Բերքաբեր գյուղ, Ադրբեջանի կողմից` Կիզիլ Հջիլի գյուղ։ Ընդ որում` այս գյուղը այսօր էլ, երեկ էլ, երեկ չէ առաջի օրն էլ, 20 տարի առաջ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ ՀՀ կառավարությունը հիմա որ ուզի էլ, չի կարող հանձնել Կիզիլ Հջիլի գյուղը, քանի որ այն Ադրբեջանինն է միշտ եղել։ Իմ նշած բոլոր գյուղերը ոչ անկլավային գյուղեր են։
[Նիկոլ Փաշինյան] |armeniasputnik.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *