Category: Infocom

  • Տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: …

    🇦🇲🇪🇺 Տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
    🗣 Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ ՀՀ ու Ադրբեջանը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:
    📌 ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
    [ՀՀ կառավարություն]

  • ՆԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է վիզաների ազատականա…

    🇦🇲🇪🇺 ՆԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է վիզաների ազատականացմանը, Եվրոպական Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցեր։
    🗣 Քննարկում է եղել նաև ՆԳՆ-ում իրականացվող ռազմավարական փոփոխությունների, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ռազմավարական օրակարգերի վերաբերյալ։
    📌 ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բերգեն հայտնել է Եվրոպայի խորհրդի լիակատար աջակցությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

  • 17-ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մե…

    ⚖️ 17-ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՔԿ
    📌 Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին:
    🔍 Պարզվել է միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են:
    🔎 Տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ:

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Փաշինյանը…

    🇦🇲🇧🇪 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:
    🔸 Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
    🇪🇺 Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:

  • Մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության…

    🇦🇲🇪🇺 Մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից:
    📄 Անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին:
    [Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում]

  • Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել…

    Դիանա Գալոյանը հրաժարականի դիմում է գրել

  • Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասա…

    💬 Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան
    🗣 «Նիկոլ Փաշինյանի օրակարգային շեղումների հերթական մեկնաբանությունը պետք է երևակայական դաշտից դուրս բերենք․ մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն․ եկեք չմոլորեցնենք հասարակությանը, նման առաջարկ մեզ չի արվել։ Այդպիսի առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում հասարակությանը փորձում են խաբել՝ «պայծառ ապագայի սպասումով»։
    🇦🇲🇪🇺 Խոսելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մասին՝ նա ասել է, որ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը կարողացել է պաշտպանել իր սահմանները։ |civilnet.am|

  • ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող ս…

    📌 ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ ❗️Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում…

  • Արմեն Ղուլարյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։…

    Արմեն Ղուլարյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

  • Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթ…

    ‼️ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։