Category: Infocom

  • Այսօր և վաղը կեսօրից հետո ու երեկոյան ժամերին ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են …

    🌧🌨 Այսօր և վաղը կեսօրից հետո ու երեկոյան ժամերին ՀՀ ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով՝ պայմանավորված Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցությ…

    🇦🇲🇮🇹 Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
    🤝 Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ [ՀՀ ՊՆ]

  • Այսօր Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ …

    🇦🇿🇹🇷 Այսօր Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը։
    🤝 «Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակցին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին», — հաղորդում է APA գործակալությունը։ |azatutyun.am|

  • Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրա…

    🇦🇲🇫🇷 Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

  • Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի…

    Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։

  • Տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: …

    🇦🇲🇪🇺 Տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
    🗣 Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ ՀՀ ու Ադրբեջանը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:
    📌 ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
    [ՀՀ կառավարություն]

  • ՆԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է վիզաների ազատականա…

    🇦🇲🇪🇺 ՆԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է վիզաների ազատականացմանը, Եվրոպական Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցեր։
    🗣 Քննարկում է եղել նաև ՆԳՆ-ում իրականացվող ռազմավարական փոփոխությունների, հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ռազմավարական օրակարգերի վերաբերյալ։
    📌 ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բերգեն հայտնել է Եվրոպայի խորհրդի լիակատար աջակցությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

  • 17-ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մե…

    ⚖️ 17-ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՔԿ
    📌 Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին:
    🔍 Պարզվել է միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են:
    🔎 Տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ:

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Փաշինյանը…

    🇦🇲🇧🇪 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:
    🔸 Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
    🇪🇺 Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:

  • Մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության…

    🇦🇲🇪🇺 Մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից:
    📄 Անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին:
    [Ալեն Սիմոնյանը՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում]