Category: Infocom

  • Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, պայմանական վաղաժամկետ ազ…

    ⚖️ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Միհրան Պողոսյանից։
    📌 ՔԿԾ պետը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Մինասյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին, ինչը մերժվել էր։ Որոշման դեմ բողոք է ներկայացվել, ինչը Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է, ըստ այդմ, Մինասյանն ազատ է արձակվել։
    ⚖️ [«Սիսական» ջոկատի հրամանատար] Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ 📌 Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային…

  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանցագործության մասին հաղորդ…

    ⚖️ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` պետական բյուջեին առերևույթ վնաս պատճառելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին։ Այդ մասին նա այսօր հայտնել է ԱԺ–ում հայտարարությունների ժամին։
    📌 Նա նշել է, որ խոսքը վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք ընկերություններին, որոնք, ըստ մեղադրանքի` կապարակնքվել են, քանի որ իբր հարկեր են թաքցրել։
    🔸 Խամոյանը միայն երեք ընկերությունների մասով հարցում է ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` տեղեկանալու նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 2025 թ. սեպտեմբերին, որքա՞ն հարկ են վճարել պետբյուջե։ Պարզվել է, որ միայն այս երեք ընկերությունները միասին 100 մլն դրամից ավելի հարկ են վճարել բյուջե։
    🗣 «Գործող իշխանությունները հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող քաղաքականություն են վարում։ Ստացվում է` ՊԵԿ–ի և քննչական կոմիտեի ապօրինի գործողությունների արդյունքում պետական բյուջեն զրկվել է 100 մլն դրամից»,– ընդգծել է պատգամավորը։ |arm.sputniknews.ru|

  • Այսօր առավոտյան Ստամբուլում դպրոցականը դանակով հարձակվել է հասակակիցների վրա և …

    🇹🇷 Այսօր առավոտյան Ստամբուլում դպրոցականը դանակով հարձակվել է հասակակիցների վրա և վիրավորել նրանցից 3-ին:
    ‼️ Քիչ առաջ հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժած աշակերտուհիներից մեկը մահացել է:
    📌 Բոլոր աշակերտներին միջադեպից հետո տարհանել էին դպրոցից։ Հարձակվողին բռնել ու հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։ Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել դպրոցականների միջև կոնֆլիկտի պատճառով: |arm.sputniknews.ru|

  • Համացանցում տեսանյութ է շրջանառվում և ներկայացվում, որ Գեղարքունիքի մարզի գյուղ…

    🎞 Համացանցում տեսանյութ է շրջանառվում և ներկայացվում, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին բռնություն է կիրառել։
    ⚖️ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
    💬 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը 24news-ին հայտնել է, որ աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է. «Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:

  • ԵՄ երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%: Այս մասին Ստրասբուրգ…

    🇪🇺📈 ԵՄ երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%:
    🗣 Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
    📌 Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին հրաժարվել ՌԴ գազի գնումներից, ինչպես նաև ցանկանում է միավորել ու իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։ |armenpress.am|

  • Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգե…

    🇱🇹 Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին։ Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկությունը երեք ամիս հետո։
    🗣 «Միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարումը վերացնում է անվտանգության ոլորտում իրավաբանական սահմանափակումները, որոնք մեզ տարբերում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից»,- հայտարարել է Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը։
    🇷🇺💬 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս զարգացումներին, հայտարարել է. «Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար, եթե Լիտվան վերացնի իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայման արգելքը»:

  • Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Շաքիի դեպքին, նշեց՝ «պետք է մեր արդարադատությո…

    💬 Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Շաքիի դեպքին, նշեց՝ «պետք է մեր արդարադատությունը աշխատի, մեղադրանքն առաջադրված է, պետք է ամեն ինչ իր հունով գնա»:
    🗣 Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում, ըստ նրա, «ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ մեր մոտից զինծառայող է կորել». «Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու հետ, կպարզվի ոնց»:
    📌 Նախօրեին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չէր բացառել, որ Նասիմի Մուսաևը կարող է և միայնակ չի եղել: Ավելին, պաշտպանական հանձնաժողովը 5 տարի ղեկավարած Քոչարյանն ընդունել է, որ Հայաստանի սահմանները խնդիրներ ունեն: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանի մոռացված Կարմիր գիրքը՝ COP17-ին ընդառաջ Հայաստանի կենդանիների և բույ…

    Հայաստանի մոռացված Կարմիր գիրքը՝ COP17-ին ընդառաջ
    📕 Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիրքը վերջին անգամ վերահրատարակվել է 2010-ին։
    🦁☘️ Դրա հիմքում պետք է լինեն պետական հաշվառումների արդյունքները, որոնք օրենքով կենդանիների համար պետք է իրականացվեն առնվազն 5 տարին մեկ, իսկ բույսերի համար՝ 10 տարին մեկ։ Շրջակա միջավայրի նախարարությունը «Ինֆոքոմին» հայտնել է, որ 2010-ից ի վեր նման հաշվառում չի իրականացվել։
    🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է՝ ինչու 2010-ից հետո չի վերահրատարակվել Կարմիր գիրքը, արդյոք իրականացվել են օրենքով նախատեսված պետական հաշվառումները, ինչպես են աշխատել Կարմիր գրքերի հանձնաժողովները և ինչ է արվում դրանք թարմացնելու համար։
    🔗 Ավելին՝ նյութում։

  • Իշխող ՔՊ-ն մերժում է բանակի մահերի ու Շաքիի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու՝…

    ❌ Իշխող ՔՊ-ն մերժում է բանակի մահերի ու Շաքիի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկը:
    🔻Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկն արել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը Նարեկ Կարապետյանը: Նրա պնդմամբ՝ Շաքիի դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հեռանար պաշտոնից։
    🖇 Իշխող ուժի քարտուղարը, մինչդեռ, հակադարձում է, թե այս դեպքերով զբաղվող իրավասու մարմիններ կան, և դրանք Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի քննության առարկա դարձնելու անհրաժեշտություն չկա։
    📌 Այս տարվա առաջին 9 ամիսներին բանակում խաղաղ պայմաններում ու ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 15 զինծառայող է մահացել: |azatutyun.am|

  • Իրավիճակը ԱԺ-ում կրկին լարվեց. 2–րդ անգամ ընդմիջում հայտարարվեց։ Կրքերը նորից լա…

    ❗Իրավիճակը ԱԺ-ում կրկին լարվեց. 2–րդ անգամ ընդմիջում հայտարարվեց։
    📌 Կրքերը նորից լարվեցին ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանեց ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։
    📣 Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նորից ընդմիջում հայտարարեց:
    🔴 Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, ինչից հետո նիստն ընդմիջվել է։ 📌 Լարվածությունը սկսվել է, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ…