Category: Infocom

  • «Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։ «Վթարի հետևանքով Երև…

    🌐 «Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։
    🗣 «Վթարի հետևանքով Երևանի առանձին հատվածներում հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների կարճատև խափանումներ կամ ժամանակավոր անհասանելիություն։ Արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները վերացնելու և ծառայությունների բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,– ասված է ընկերության հաղորդագրությունում։

  • Թեհրանում մեկնարկել են ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները։ …

    🇦🇲🇮🇷 Թեհրանում մեկնարկել են ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները։
    🤝 Նախ կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:
    👥 Այնուհետև մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
    [ՀՀ ԱԳՄԱՆ]
  • Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Որոշումը ստորագրել է Հ…

    ‼️ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:
    ✍️ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կանխվել է սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող, քրեական հե…

    ‼️ Կանխվել է սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող, քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ:
    📣 Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

  • Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն. նրանց կյանքին …

    ‼️ Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՆԳՆ
    🔻 Այս գիշեր Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
    🔻 Հայտնաբերվել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան: Ըստ նախնական տվյալների՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    🏥 Ծառայողներից մեկը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։

  • Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ …

    ‼️ Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։
    🔸 Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրոնի ու հոգևոր արժեքների դերը ժողովուրդների խաղաղ համակեցության գործում և կարևորվել հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերն աշխարհում խաղաղության հաստատման ուղղությամբ։
    🔸 Զրուցակիցներն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Կարևորվել են հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։
    [Մայր Աթոռ]

  • Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզում, նախնական տվյալներով, ժանտախտից մահացել է 28-ա…

    🦠Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզում, նախնական տվյալներով, ժանտախտից մահացել է 28-ամյա կին։

    😷 Մահացածի հետ շփում ունեցած ընդհանուր առմամբ 197 մարդ է նույնականացվել։ Նրանցից 189-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ վերջիններիս մոտ դեռեւս հիվանդության նշաններ չկան։
    🇷🇺 Իշխանությունները նախ նշել են «ժանտախտ» բառը, սակայն հետո խմբագրել են հայտարարությունը՝ նշելով միայն, որ դա կասկածելի «հատկապես վտանգավոր վարակ» է։ |meduza.io|

  • Պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի…

    🇦🇲🇦🇿 Պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ մարդասիրական այց կազմակերպել Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակն ու իրավունքները գնահատելու համար։
    🗣️ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) ՀՀ պատվիրակության անդամ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Ադրբեջան։
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. …

    🇦🇲🇷🇺 Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև
    🇪🇺 Նա պնդել է, թե Արևմուտքն այժմ «ամրությունն է փորձում» Մոսկվայի և Երևանի հարաբերությունների։
    🗣️«Հայաստանի գործող ղեկավարությունը ճիշտ համարեց փոխել իր զարգացման վեկտորը: Վստահ եմ, որ դա նույնպես որևէ լավ բանի չի հանգեցնի: Ամենասարսափելի բանը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է», – Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նա: |civilnet.am|

  • Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով: «Այս օր…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով:
    🗣 «Այս օրը կարևոր խորհրդանշական նշանակություն ունի ՀՀ-ի համար։ Այն ևս մեկ առիթ է ընդգծելու, որ մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է, որն ամրագրված է մեր ընդհանուր քաղաքացիությամբ։
    🔸 ՀՀ-ն հանձնառու է ապահովելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում՝ ազգային ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ավանդույթների և կրոնական առանձնահատկությունների պահպանման ու զարգացման իրավունքը։
    🔸 Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց լիարժեք մասնակցության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։