Category: Infocom

  • ԱՄՆ-ն պատրաստվում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտ…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ն պատրաստվում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը ամրապնդելու համար. լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով ծախսերի պլանավորվող գումարի մասին հարցին։ |armeniasputnik.am|

  • Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպ…

    🇬🇧 Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում»․ ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպի 🗣 Նախարարը նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի…

  • Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ Հայաստան տեխնիկական առաքելու…

    🇦🇿 Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ Հայաստան տեխնիկական առաքելություն ուղարկելու՝ «գնահատելու համար Ադրբեջանի մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են»։ 🗣️ «Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս…

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպ…

    🇦🇲🇦🇿🇰🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է․
    🗣 «Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ»։ |azatutyun.am|

  • ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հարցում է իրականացրել Հայաստանում: …

    ❗️ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հարցում է իրականացրել Հայաստանում: Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1 508 ՀՀ քաղաքացի։
    📃 Ըստ հարցման` ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ վստահում են Նիկոլ Փաշինյանին՝ 17%, երկրորդը Արարատ Միրզոյանն է` 5%-ով, երրորդը՝ Արամ Սարգսյանը՝ 4%-ով, հաջորդում են Ալեն Սիմոնյանը (3%) ու Ռոբերտ Քոչարյանը(2%)։ Հարցման մասնակիցների 60%-ը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։
    📌 Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ ձեռքբերումը՝ անցումն է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, իսկ ամենամեծ ձախողումը՝ Արցախի հանձնումը, կորուստը։
  • ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն …

    👨‍⚖️ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են։ Դատական ակտը կայացվել է շուրջ 2 ամիս առաջ՝ 2024-ի հունվարի 15-ին։
    ⚖️ Ըստ դատավճռի՝ Բաբլոյանի ու Բաբայանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
    📌 Հիշեցնենք, որ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Բաբայանին մեղադրանք է ներկայացվել Արա Բաբլոյանին օժանդակելու հոդվածով։ Բաբլոյանի և Բաբայանի գործն առնչվում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու հանգամանքին։ |factor.am|

  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Թրամփը նախագահ ընտրվելուց հ…

    🇭🇺 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո դադարեցնելու է ռազմական օգնությունը Ուկրաինային։
    🇺🇸🇺🇦 «ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը Ուկրաինային անգամ մեկ ցենտի ռազմական օգնություն չի տա։ Ռազմական օգնության դադարեցումը կօգնի կանգնեցնել պատերազմը։ Եթե Ամերիկան փող չտա, ապա եվրոպացիները միայնակ չեն կարողանա ֆինանսավորել այդ պատերազմը, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,- ասել է նա անցած օրերին Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի հետ ունեցած առանձնազրույցից հետո։ |azatutyun.am|

  • Արարատի մարզի 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննու…

    ‼️ Արարատի մարզի 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո. ԱՆ
    🔸 «Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատ» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»: Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։ 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ»,- հայտնում են նախարարությունից։
    📌 Ավելի վաղ «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։

  • Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բան…

    Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը

    Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։ Ամերիաբանկը Հայաստանի միակ կազմակերպությունն է, որն 2019 թ․-ին այս հեղինակավոր մրցանակի հիմնադրումից ի վեր նման ճանաչման է արժանանում։
    #վճարովի_բովանդակություն

  • Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ունի սահմանադրական բարեփ…

    Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ունի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատված նախագիծ․ ՀՀ արդարադատության նախարարություն
    📌 Նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են՝
    — պետության կառավարման ձևին,
    — նախագահի լիազորությունների շրջանակին,
    — Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն,
    — Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին,
    — մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին,
    — Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են նախարարությունից։