Category: Infocom

  • Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի…

    🇦🇲🇨🇾 Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է ՀՀ ԱԳՆ:
    🤝 Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

  • Մարտի 8-ին ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 23:00-ն փակ է լինելու Մյասնիկյան…

    🚧 Մարտի 8-ին ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 23:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը:
    ‼️ Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:

  • Քիչ առաջ կառավարության շենքի մոտ մի քաղաքացի հեղուկ լցրեց իր վրա (ենթադրվում է՝…

    👤 Քիչ առաջ կառավարության շենքի մոտ մի քաղաքացի հեղուկ լցրեց իր վրա (ենթադրվում է՝ բենզին) և ցանկանում էր հրկիզել իրեն:
    🗣 «Հեռու մնացեք, բոլորին տրաքացնելու եմ: Ամբողջ աշխարհի փրկության ծրագիրն իմ մոտ ա, ես ամբողջ աշխարհի էներգետիկն եմ: Մի մարդ իրականցնում է Հայաստանն առանց հայերի ծրագիր, դա Փաշինյանը չի»,- ասաց նա:
    👮 Ոստիկանները հասցրին վնասազերծել տղամարդուն և բերման ենթարկեցին։ |news.am|

  • Շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հան…

    🔸 Շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա:
    🔸 Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ: Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք:
    🗣 Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս։

  • Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջակա…

    🇮🇷 Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը:
    🇦🇲🇦🇿 Կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։
    [Իրանի ՊՆ ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին՝ Պապիկյանի հետ հանդիպմանը] |azatutyun.am|

  • Ռուսաստանը Օդեսայում հրթիռային հարված է հասցրել Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանը Օդեսայում հրթիռային հարված է հասցրել Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ։ Վերջինս հաստատել է տեղեկությունը․ «Այդ հարվածը տեսանք։ Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք, թքած ունեն, թե ուր են խփում։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր և վիրավորներ»։
    ‼️ Ավտոշարասյան վրա հարձակման մասին առաջինը գրել է հունական Proto Tema թերթը՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության անանուն աղբյուրները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Հունաստանի վարչապետի՝ Օդեսա այցի ժամանակ։ Նշվում է, որ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել, հունական պատվիրակության կազմում տուժածներ չկան։ |azatutyun.am|

  • Infocom pinned «Հանդիպում ենք մարտի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում. սպասվ…

    Infocom pinned «Հանդիպում ենք մարտի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում. սպասվող Գիտարբուքը «Տիեզերքի գաղտնիքների բացահայտումը տվյալների օգնությամբ» թեմայով է։ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանը կխոսի հետևյալ…»

  • Պարզվել են Պեմզաշենում մոր և երեխաների սպանության բոլոր հանգամանքները. նախաքննու…

    Պարզվել են Պեմզաշենում մոր և երեխաների սպանության բոլոր հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 🔸 Պեմզաշենի բնակիչ Ա.Բ.-ն նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Նա տեղեկացել է,…

  • Մարտի 6-ին՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանության և զինվ…

    🇦🇲🇮🇷 Մարտի 6-ին՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի…

  • Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ…

    🗣 Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել։ Եկեք ավելի մեծ պատկերի մեջ նայենք, փորձենք հասկանալ՝ արդյոք Ռուսաստանի հարաբերությունները միայն Հայաստանի հետ են փչացել։ 📌 Եթե նայենք, կհասկանանք, որ Հայաստանի նման…