Category: Infocom

  • Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ Գեղամ …

    ‼️ Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ Գեղամ Մանուկյան
    📌 «Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. «‎Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։
    📌 Հարկ ենք համարում շեշտել, որ գրության մեջ բացակայում է գործող օրենսդրության որևէ կետի` մեր կողմից խախտման վերաբերյալ հղում»,- հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

  • Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազա…

    🇦🇲🇪🇺 Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար:
    🗣 Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։ |armeniasputnik.am|

  • Ալիևը հայտարարել է, որ 2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ե…

    🇦🇲🇦🇿 Ալիևը հայտարարել է, որ 2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։
    🔸 «Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի։
    🔸 Սակայն 2019թ․ Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների (Արցախի Հանրապետության իշխանությունների՝ խմբ․) հետ։ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սմ վերադարձնել տարածքներից»,- ասել է Ադրբեջանի նախագահը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ։

  • Այսօր 08։00-ից մեկնարկել են ՌԴ նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը կտևի…

    🇷🇺🗳 Այսօր 08։00-ից մեկնարկել են ՌԴ նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը կտևի 3 օր։
    Երկրի ԿԸՀ-ն գրանցել է 4 թեկնածուի՝ Լեոնիդ Սլուցկինին, Նիկոլայ Խարիտոնովին, Վլադիսլավ Դավանկովին և Վլադիմիր Պուտինին։

  • «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը: Հոգաբարձուներ…

    📌 «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդ…

    🇦🇲🇬🇪🇦🇿 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերություններին։
    🗣 «ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը»,- ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։ |azatutyun.am|

  • Կոբախիձեն մարտի 16–ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան: Այդ մասին …

    🇦🇲🇬🇪🇦🇿 Կոբախիձեն մարտի 16–ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան:
    ❗️ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ընդ որում, սա կդառնա տարածաշրջանում Կոբախիձեի առաջին այցը։ Բաքվում Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կվարի Ադրբեջանի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն նաև վրաց-ադրբեջանական հարաբերությունները։ |hetq.am|

  • Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը շարունակվելու…

    🗣 Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը շարունակվելու է առնվազն մինչեւ տարվա վերջ․ Նիկոլ Փաշինյան 🏘 Փաշինյանը, անդրադարձավ նաև բնակարանային ապահովման ծրագրին՝ նշելով՝ բնակարանների համար տրամադրվող 3 մլն դրամը դիտարկում են որպես…

  • Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մաս…

    ‼️ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը։ Տեղեկությունը Factor.tv-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետարանի խոսնակը։ 🔸 Մասնավորապես խուզարկությունն իրականացվում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և…

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղ…

    🇬🇧🇦🇲🇦🇿 Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է․
    🗣 «Այժմ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի՝ վերջ դնելու Հայաստանի հետ բազմամյա հակամարտությանը։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև այս տարվա նոյեմբեր»։ |1lurer.am|