Category: Infocom

  • Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լ…

    🇦🇲🇫🇷 Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի:
    🗣 Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ անդրադառնալով ՀՕՊ միջոցների մատակարարման թեմային՝ հավելելով, որ սա է նշանակում լինել հավատարիմ գործընկեր, երբ հարցը վերաբերում է տվյալ պետության սուվերենությանը։
    🔸 Նա ասաց նաև, որ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենան վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։
    🔗 Կարդալ ավելին

  • Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը՝ նա պարզաբանել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-…

    Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը՝ նա պարզաբանել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»:

  • Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ …

    🇦🇲🗣 Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը։ Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։
    ‼️ ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Չեմ կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր երկրի սուվերենությունը։
    [ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ]

  • Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ…

    Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանա…

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:
    🤝 ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
    [ՀՀ ՊՆ]

  • Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։
    🗣 Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։

  • 28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք…

    ⚖️ 28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք ազատ չի արձակվի։ Դատարանը նման որշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։
    💬 Փաստաբան Զարուհի Մեջլումյանն ընդգծում է՝ մերժման երկու որոշումներն էլ կայացրել են նորանշանակ դատավորներ։ Նրա կարծիքով չի կարելի նման գործերի քննությունը տալ դատավորների, որոնք պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին վերապատրաստում չեն անցել։ Նա այդ հիմքով բացարկ հայտնեց դատավոր Մելքոնյանին, որը, սակայն, մերժեց այն։
    📌 Բժշկական համալսարանի ուսանող Մհեր Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել 1996թ․-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը: Մհերը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, որի մասին գրեթե երեք տասնամյակ է՝ բարձրաձայնում է։ |factor.am|

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այ…

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով փետրվարի 22-ին պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը: [ՊՆ]

  • Infocom pinned « Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ առաջին ատյանի ը…

    Infocom pinned «👨🏼‍⚖️ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում դատավորների թվակազմը ավելացնել 10-ով։ Նպատակը մասնավոր մեղադրանքով վարույթի գործարկումը ապահովելն է։ Դա այն վարույթն է, ըստ որի՝ մի խումբ հանց…»

  • Քիմիկների զորամասի գործով այսօրվա դատական նիստին անհետ կորած զինծառայողի եղբայր…

    ⚖️ Քիմիկների զորամասի գործով այսօրվա դատական նիստին անհետ կորած զինծառայողի եղբայր Արթուր Գաբրիելյանը հայտնեց, որ շատ զինծառայողներ իրենց ասել են, որ եղել է հնարավորություն՝ շրջափակման մեջ մնացած անձնակազմին օգնելու, սակայն հրամանատար Արսեն Աբգարյանը թույլ չի տվել՝ ասելով, որ քիչ են, չեն կարող, հաջորդ օրը կգան։ Փրկողական գործողություն, սակայն, ըստ վկայի, այդպես էլ չի եղել։
    🗣 «Ո՞նց եք պատկերացնում՝ շրջափակման միջից դուրս պրծած անձնակազմը, որը իր զինամթերքի 90 տոկոսը օգտագործել է, ո՞նց կարա մտնի գործողության»,- հարցրեց հրամանատարը։ Այս հարցի դեմ  ցանկացավ առարկել մեղադրողը, սակայն իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց․ «Քեզ ճանաչելով, քո կազմակերպած ամեն ինչը ճանաչելով՝ քեզ որպես դավաճան եմ տեսնում»,– բղավեց վկան։ Կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո դատարանը սանկցիա կիրառեց վկայի նկատմամբ․ «Իսկ ես ձեզ սանցկիա եմ ասում, որ 4 տարի է՝ դատ է գնում, այստեղ նստած մեղադրյալները քո զինվորին են տարել, որ քեզ են պահել, էս մեկին, էս մյուսին, եւ այսօրվա դրությամբ ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության»,– վրդովվեց վկան։
    📎 Կարդալ ավելին

    Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ