Category: Infocom

  • Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր երեկո…

    🇺🇸🇮🇷 Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան նոր հարվածներ կհասցնի՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումներից հետո։
    📣 «Մի փոքր նախազգուշացում կտամ. այսօր երեկոյան մենք նրանց ծանր հարվածներ կհասցնենք», — Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ նախքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը հայտարարել է նախագահ Թրամփը: |azatutyun.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: 🔻 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում երեք նավի վրա հարձակումների: Դրանից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան…

  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել․ Քննչական կոմ…

    ⚖️ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել․ Քննչական կոմիտե
    📣 ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: |1lurer.am|
    ❗️Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն և կադրեր հրապարակել Ծառուկյանի առանձնատանը իրականացված գործողություններից։

  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՔԿՀ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավու…

    🔸 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՔԿՀ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    🔸 Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
    ‼️ Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։
    [ՀՀ ՄԻՊ]
    Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։

  • Իսրայելը դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին…

    🇮🇱 Իսրայելը դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին:
    🗣 Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում։
    📌 Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային «կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»։ Նեթանյահուն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ամենաառաջադեմ կործանիչ ինքնաթիռերի վաճառքը Թուրքիային այդ պետությանը «չի դարձնի Միացյալ Նահանգների բարեկամը»: |armenpress.am|
    Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային

  • ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։…

    🇪🇺🇦🇲 ԵՄ-ն Հայաստանին նվիրել է մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի երկրի տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։
    📌 Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման գործընթացում:
    [ՀՀ կառավարություն]

  • Դատախազությունը պահանջում է Հայաստանին վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մու…

    ‼️ Դատախազությունը պահանջում է Հայաստանին վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները։
    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դատարանն արգելել է պատասխանողներին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • #ԱԱ_2026 1/8 եզրափակիչի վերջին Շվեյցարիա-Կոլումբիա հանդիպումը անցավ լարված ու հ…

    🇨🇭🇨🇴 #ԱԱ_2026 1/8 եզրափակիչի վերջին Շվեյցարիա-Կոլումբիա հանդիպումը անցավ լարված ու հավասար պայքարում: Ո՛չ խաղի հիմնական, ո՛չ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, և հանդիպման ելքը որոշվեց 11-մետրանոց հարվածներով, որտեղ Շվեյցարիան հաղթեց 4-3 հաշվով:
    ⚽️ Այսպիսով՝ քառորդ եզրափակիչում սպասվում են հետևյալ հանդիպումները՝
    🇲🇦🇫🇷 Մարոկկո-Ֆրանսիա — հուլիսի 10, ժամը 00:00
    🇪🇸🇧🇪 Իսպանիա-Բելգիա — հուլիսի 10, ժամը 23:00
    🇳🇴🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Նորվեգիա-Անգլիա — հուլիսի 12, ժամը 01:00
    🇦🇷🇨🇭 Արգենտինա-Շվեյցարիա — հուլիսի 12, ժամը 05:00

  • #ԱԱ_2026 Արգենտինան կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ՝ 3-2 հաշվով։ Մինչև…

    🇦🇷🇪🇬 #ԱԱ_2026 Արգենտինան կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ՝ 3-2 հաշվով։
    ℹ️ Մինչև 67-րդ րոպեն Եգիպտոսը հաղթում էր 2-0 հաշվով, բայց աշխարհի գործող չեմպիոնները նախ հավասարեցրին հաշիվը Ռոմեռոյի ու Մեսսիի անվրեպ հարվածներով, ապա 93-րդ րոպեին հաշվից առաջ անցան Ֆերնանդեշի գոլի շնորհիվ։
    ⚽️ Արգենտինան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիա-Կոլումբիա դիմակայության հաղթողի հետ։

  • Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկա…

    🔸 Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։
    📣 Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    📌 Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։ |pastinfo.am|

  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձ…

    ‼️ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին 1Լurer.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
    ‼️ Դատարանը բավարարեց իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ |azatutyun.am|