Category: Infocom

  • Թրամփը հայտնել է Սիրիայի՝ ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը վեր…

    🇺🇸🇸🇾 Թրամփը հայտնել է Սիրիայի՝ ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը վերացնելու որոշման մասին։

    📃 Նշվում է, որ Կոնգրեսը որոշման մասին արդեն ծանուցվել է։ Ըստ օրենքի՝ ԱՄՆ օրենսդիր մարմինը 45-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի նախագահի կարգադրությունը և վերջնական որոշում կայացնի։
    📣 Թուրքիայում նախօրեին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը և ալ-Շարաան առանձնազրույց էին ունեցել, որի ժամանակ լրագրողներից մեկը ԱՄՆ նախագահին հարցրել էր Սիրիայի՝ ահաբեկչության պետական հովանավորի կարգավիճակի վերանայման հնարավորության մասին․ «Կարծում եմ՝ կանեմ դա։ Ինչո՞ւ պետք է չանեմ։ Նա [նախագահ ալ-Շարաան] շատ լավ է աշխատել», — ասել է Թրամփը։ |azatutyun.am|

  • Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապ…

    ⚖️ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

    📌 Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    [Քննչական կոմիտե] |factor.am|
    ⚖️ Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։ 📌 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նա ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացվելու համար։ 📹 Առավոտյան ավելի վաղ Մանուկյանը…

  • Ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել…

    🇺🇸 Ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների և անօդաչուների պահման վայրեր և այլ ռազմական ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
    📣 Ըստ իրանական կողմի՝ հարվածները հիմնականում հասցվել են Իրանի հարավային ափամերձ շրջաններին՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց։ Թիրախների թվում է եղել Բանդար Աբբասը, որտեղ գտնվում է Իրանի խոշորագույն նավահանգիստը, ինչպես նաև ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտներ։
    🇮🇷 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն հայտարարել է, որ Պարսից ծոցի հարևաններ Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված երկու ռազմաբազա է թիրախավորել՝ սպառնալով ամերիկյան հարվածների շարունակման պարագայում ընդլայնել հարվածների աշխարհագրությունը։ |azatutyun.am|
    🇮🇷🇺🇸 Իրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։ 🗣 «Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդին ուղղված ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների բազմիցս…

  • Գորիսում գայլերի հարձակումներից տուժել է 6 մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է, մյ…

    🚑 Գորիսում գայլերի հարձակումներից տուժել է 6 մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։
    📌 Նա նշել է նաև, որ ծանր վիճակում գտնվող պացիենտը մարմնի վրա ունի պատառոտված մասեր, դեմքի շրջանում վնասվածքներ։

  • Իրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման բանակցությունները: Այս…

    🇮🇷🇺🇸 Իրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։
    🗣 «Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդին ուղղված ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների բազմիցս խախտումների պատճառով Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիր կնքելու բանակցությունները», – նշել է գործակալության աղբյուրը։
    📌 Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ագրեսիա կհանդիպի ավելի լայնածավալ և վճռական պատասխանի, քան նախկինում։ |armenpress.am|
    🇺🇸🇮🇷 Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան նոր հարվածներ կհասցնի՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումներից հետո։ 📣 «Մի փոքր նախազգուշացում կտամ. այսօր երեկոյան մենք նրանց ծանր հարվածներ կհասցնենք», — Թուրքիայում…

  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա։ Այս մասին հ…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
    🗣 «Մենք Ուկրաինային կտանք Patriot-ներ արտադրելու իրավունքը, ցույց կտանք, թե ինչպես է դա արվում, դա շատ բարդ է։
    🔸 Շատ երկրներ չեն կարողանա արտադրել նման հրթիռներ, բայց ուկրաինացիները «շատ հնարամիտ են»,- ասել է Թրամփը։ |1lurer.am|

  • Այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավ…

    🗣 Այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք, Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը։
    🔸Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր հանգրվանն են։
    🗣 «Մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում։ Կարողացել ենք հասնել մի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել»,- նշել է նա։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
    🤝 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ 📌 Այս մասին տեսանյութ է հրապարակել վարչապետը։

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին տեսանյութ…

    🤝 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
    📌 Այս մասին տեսանյութ է հրապարակել վարչապետը։

  • Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվում էին լուրեր, որ Ռու…

    ‼️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվում էին լուրեր, որ Ռուսաստանից Հայաստան է պատրասվում գալ 100 000 ՀՀ քաղաքացի՝ Մոսկվայի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար։
    🔍«Ինֆոքոմը» պարզել է՝ արդյոք այդ պնդումները ի վերջո իրականություն դարձե՞լ են, թե՞ ոչ, և թե ինչ է ցույց տալիս չոր վիճակագրությունը։
    🔷 Ռուսաստանից քանի՞ մարդ է ժամանել Հայաստան ընտրությունների նախաշեմին
    🔷 Ովքե՞ր առաջինը տարածեցին այդ լուրերը
    🔷 Ո՞ր պաշտոնյաները անդրադարձան թեմային
    🔗 Առավել մանրամասն՝ մեր հոդվածում

  • Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր երեկո…

    🇺🇸🇮🇷 Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան նոր հարվածներ կհասցնի՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումներից հետո։
    📣 «Մի փոքր նախազգուշացում կտամ. այսօր երեկոյան մենք նրանց ծանր հարվածներ կհասցնենք», — Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ նախքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը հայտարարել է նախագահ Թրամփը: |azatutyun.am|
    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: 🔻 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մասին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում երեք նավի վրա հարձակումների: Դրանից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան…