🇦🇲 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության յոթակի չեմպիոն։
🇦🇿 «Եթե Հայաստանը իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, և եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի։ 🗣 Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։…
🔸 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: [ՀՀ ԱԳՆ]
🇷🇺🇦🇿 Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 🗣 Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը…
🇷🇺🇦🇲🇦🇿 Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը շարունակելու համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ռուս-ադրբեջանական հերթական շփման ուղղությամբ: 🗣Քննարկվող հարցերի թվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության վերադարձի հեռանկարն է, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը՝ համատեղ պարեկության իրականացմամբ, մշակութային հուշարձանների, կրոնական ժառանգության պահպանմամբ։ [ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armenpress.am|
📢 Փետրվարի 8-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: 📌 Վերջիններս նախորդ օրը «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ։ Հաջորդող մի քանի օրերին բժշկի է դիմել նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա: ❗️Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է: [ՍԱՏՄ]
🇦🇿 «Ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել․․․ Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ 🗣 Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում»։
🇦🇿 Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ընթանում է Իլհամ Ալիևի երդման արարողությունը։ Նա ելույթում նշել է․ 🗣 «Ժամանակի ընթացքում մենք կրկին ականատես եղանք մեր նկատմամբ տարածքային նոր պահանջների, և նրանք [Հայաստանը, -խմբ․] կրկին չեն ցանկանում հրաժարվել իրենց կեղտոտ գործերից։ Հայաստանը կարծես մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները, կամ էլ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է ընդհանրապես չկատարել այդ պարտավորությունները»,- ասել է Ալիևը։
🇦🇲🇫🇷 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: 📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ՊՆ]