🇦🇲 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ [ԿԳՄՍՆ]
🇮🇷 Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը՝ ասելով, որ Իրանը անհանգստացած է երկրների միջև սահմանին լարվածության աճով։ 🇦🇲🇦🇿Քանանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել: Նա հաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն և մշտական խաղաղություն կովկասյան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ |tert.am|
🇦🇲🇦🇿 Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ 🔸 Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ [Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ] |armenpress.am|
🇦🇲🇬🇧 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: 🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմակողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը…
🤼 Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթեց աշխարհի Մ20 գործող չեմպիոն, Բելառուսի ներկայացուցիչ Աբուբաքար Խասքախանովին ու մտավ եզրափակիչ։
🇦🇲 Չնայած ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությանը՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ: 🔸 Ուժի կիրառման այս գործողություններին…
🤝 Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը։ 🗣 «Ես խրախուսում եմ Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու և այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու ջանքերը»,- ասել է Բորելը։ |tert.am|
🚘 Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները: [Երևանի քաղաքապետարան]
🇦🇲🇪🇺 Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։ 🗣 «Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի են, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ 📌 Նրանք անտեսել են ՀՀ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ միջադեպը կհետաքննվի։ Սա կրկին ցույց է տալիս, որ երկու կողմերից զորքերի հայելային հետքաշումն անհրաժեշտություն է»,- ասել է Բորելը։ |armeniasputnik.am|
📌 ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով ձերբակալվել է Նարեկ Մալյանը։ 👮 Հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի,…