Category: Infocom

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը Ազգային ժողովում կրկի…

    ❗️ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը Ազգային ժողովում կրկին տեղի չունեցավ։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, ուստի քվեաթերթիկներ քվեատուփում չեն եղել։
    🔸 Որպես ԿԿՀ անդամի թեկնածու առաջադրված էին Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։

  • ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանավորված: Քիչ առաջ նման որո…

    👨‍⚖️ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանավորված: Քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը։ |aravot.am|

  • Աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ֆրանսիայում գտնվող Ռուանի տաճարի գմ…

    🇫🇷🔥 Աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ֆրանսիայում գտնվող Ռուանի տաճարի գմբեթն այրվում է: Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ Տաճարի բոլոր այցելուները տարհանվել են։
    📌 Ֆրանսիայի Ռուան քաղաքի գոթական տաճարը կառուցվել է 12-16-րդ դարերում։ Տաճարի բարձրությունը 151 մետր է։ Այն ընդգրկված է Ֆրանսիայի ազգային ժառանգության ցանկում։ |tert.am|

  • Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ «Պատ…

    ‼️ Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ «Պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել է ՆԳՆ խոսնակը։ |armenpress.am|

  • Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ«Պատահ…

    ‼️ Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ
    «Պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր:
    3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել է ՆԳՆ խոսնակը։ |armenpress.am|

  • Կառավարության շենքի առջև են հավաքվել 2023թ․ սեպտեմբերի 19-ի մարտական գործողությ…

    🔸 Կառավարության շենքի առջև են հավաքվել 2023թ․ սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատները:
    ❗️ Նրանք պահանջում են հանդիպում կառավարությունում․ խնդրում են, որ Հայաստանի իշխանությունները կազմակերպեն Արցախում հուղարկավորված իրենց որդիների արտաշիրիմումը: |azatutyun.am|

  • «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց՝ վերանվանվելով «Հայաստանի պատմութ…

    «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց՝ վերանվանվելով «Հայաստանի պատմություն»․ համապատասխան որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։
    💬 «Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով ՀՀ գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։
    🗣 Միաժամանակ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամբողջ բովանդակությունը մնալու է ծրագրի մաս, փոխվում է դեպքերի, իրողությունները ներկայացման ձևը․ «Սա սկիզբն է, սրան պետք է հետևեն համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որ այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի, անվան մասին, այլ լինի իրական բովանդակություն»։

  • Կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողակ…

    💰Կառավարությունը պատրաստվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս նպատակով պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
    🚙 Կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, 6 Volvo EX30 էլեկտրական մեքենա, 39 Volvo EX30 մեքենա, 3 ներկայացուցչական դասի Volvo S90 Plug Hybrid սեդան ավտոմեքենա։ Վերը նշված բոլոր մեքենաները 2024-ի արտադրության են լինելու։
    Մեքենաները պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը Volvo-ի ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Ընկերությունը պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։
    Որոշման հիմնավորումներում առկա չեն տեղեկություններ, թե այս էլեկտրական մեքենաները, ներկայացուցչական մեքենաները որ գերատեսչություններին են ամրացվելու։ |civilnet.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բ…

    🇺🇸🇩🇪 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
    🖊 Այդ մասին Բլինքենը գրել է X-ի իր միկրոբլոգում։

  • Մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զ…

    ❗️ Մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։
    🔸 Զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո անմիջապես դարպասների դիմաց նույն հարցի կապակցությամբ վիճաբանել են իրենց ծառայողական գործունեությունը կատարող, զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, որի ընթացքում հարվածներ հասցնելով բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։ Միաժամանակ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ:
    👨‍⚖️ 3 անձ կալանավորվել է զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ [ՀՀ ՔԿ]