🚶🏻 Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարները Նալբանդյան փողոցով երթով շարժվում են դեպի Ոստիկանություն: 📌 Իշխան Սաղաթելյանի խոսքով գնում են Ոստիկանություն՝ «ցույց տալու իրենց ուժը ու զգուշացնելու, որ վաղը հանկարծ չսխալվեն»։
📌 Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։
🔸 Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։ [Արցախի տեղեկատվական շտաբ] t.me/infocomm
🗣 Մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը։ 🔸 Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։ [Նիկոլ Փաշինյան]
🇷🇺 Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել: Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է։ [ՌԴ ՊՆ] t.me/infocomm
❗️ ԿԽՄԿ-ն Արցախում սկսել է գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: 🗣 Այս մասին տեղեկացրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից՝ հավելելով, որ բնակիչները նաև դիմել են կոմիտե՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով: t.me/infocomm
🇺🇸🇹🇷 Հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ 📌 Anadolu-ի փոխանցմամբ, ի թիվս այլնի, նրանք քննարկել են նաև Արցախի «վերջին իրադարձությունները»։
🚶🏻 Թևանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հիմա 4 ուղղությամբ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու՝ դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան։ 📌 Անհնազանդության գործողությունները կավարտվեն ժամը 9։30-ին։ 🗣 Թևանյանը…
🔸 Ֆրանսիական համալսարանի ուսանողները դասադուլ են անում։ Նրանք իրենց համալսարանից երթով շարժվեցին դեպի Եվրոպական, Ամերիկյան ու Սլավոնական համալսարաններ, որտեղ նրանց միացան նաեւ այդ համալսարաններից ուսանողներ։ 🔸 Ուսանողները տարբեր խմբերով ակցիաներ են իրականացնում։…
🔸 Ֆրանսիական համալսարանի ուսանողները դասադուլ են անում։ Նրանք իրենց համալսարանից երթով շարժվեցին դեպի Եվրոպական, Ամերիկյան ու Սլավոնական համալսարաններ, որտեղ նրանց միացան նաեւ այդ համալսարաններից ուսանողներ։ 🔸 Ուսանողները տարբեր խմբերով ակցիաներ են իրականացնում։…
👮♂️ Օրվա ընթացքում ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ 🗣 Այս մասին Infocom-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։