❗️Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի պատվիրակության հետ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հաջորդ հանդիպումը անցկացնելու վերաբերյալ։
📣 Մենք հրաժարվում ենք հավատալ, որ 21-րդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: ❗️Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ [Գարեգին Բ]
👮♀️ Հանրապետության հրապարակում ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել երիտասարդ տղաների նկատմամբ: Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ |news.am|
❗️Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական գործողությունները Ղարաբաղի հայերի դեմ՝ ես որոշել եմ ԵՄ բարձր ներկայացուցիչ Տոյվո Կլաարին գործուղել տարածաշրջան: Նա կզեկուցի իրավիճակի մասին։ [ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ X-ի իր միկրոբլոգում]
🗣 Reuters-ին տված հարցազրույցում ընդգծել եմ, որ իդեալական աշխարհում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն նայելով պատմությանը՝ դժվար է դա պատկերացնել: Որպեսզի դա տեղի ունենա, խաղաղ բնակիչների վրա կրակելու փոխարեն անհրաժեշտ է երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև։ [ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ X-ում]
🇷🇺 Առայժմ մանրամասներին չեմ տիրապետում, ուստի ոչինչ չեմ կարող ասել այդ առումով: Այնտեղ մշտական շփումներ են ընթանում, ուստի չեմ կարող հստակ դա հաստատել: 🗣 Այս մասին ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք կարող է հաստատել 13:00-ի դրությամբ մարտական գործողությունները դադարեցնելու մասին տեղեկությունը:
🔸 Ստեփանակերտի մերձակայքից, բացի հրետանային արկերի ձայներից, լսվում են նաև հրաձգային զենքերի կրակոցների ձայներ, ինչը նշանակում է, որ մերձակա մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնում է «Հետքի» Ստեփանակերտի թղթակիցը։ 🔸 Նրա խոսքով առավոտյան ժամը 6-7-ի մոտակայքում կրակոցների ձայները դադարել էին, սակայն ժամը 8-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը կրկին սկսել են ինտնեսիվ կրակել։
🔸 Այս պահին Հանրապետության հրապարակում իրադրությունը հանդարտ է, միայն ոստիկաններ են։ 🔸 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ևս հանգիստ է։ Միայն ոստիկաններ կան, որոնք միմյանցից մեկ մետր հեռավորությամբ շարք են կազմել՝ փակելով դեսպանատան մուտքը։