Category: Infocom

  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կ…

    ⚖️ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

    🔸 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն պարբերաբար ձեռքերով հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ:
    🔹 Մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Ռ.Ե.-ն հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է:
    📌 Ռ.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա կալանավորվել է:
    [Քննչական կոմիտե]
    👨‍⚖️ 1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor TV-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 🏥 Նշենք, որ երեխայի վիճակը դեռ ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին այսօր…

  • Մենք մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ակտիվ կարող…

    📣 Մենք մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ակտիվ կարող է համագործակցել, մյուս ուժերն էին փորձում մեզանից որոշ չափով հեռավորություն պահպանել, ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի առաջարկի մասին։
    🗣 «Հիմա համագործակցությունը համարում եմ` պետք է, սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած»,- հայտարարել է նա։

    🔸 Քոչարյանը նշել է, որ հնարավոր է համարում իշխանափոխությունը։
    🗣 «Արդյունավետության հետ կապված օրինակ բերեմ 2017-ի Խորհրդարանական ընտրությունները․ ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ, մոտ 9 ամիս անց՝ հեղափոխություն, իշխանափոխություն, հնարավո՞ր է դա․ հնարավոր է»,-ասել է նա։ |tert.am|
    ‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի կողմից Հայաստան…

    🔸 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի կողմից Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարան»-ի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր։
    📌 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «ԱԲ գործարանի» լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։
    📌 Փաշինյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև կխթանի Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը տեխնոլոգիական ոլորտում։
    [ՀՀ կառավարություն]

  • Ժամը 19։17-ին Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյ…

    ❗️ Ժամը 19։17-ին Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Շիրակի մարզի Հայկավան գյուղում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ։ Այս …

    🔸 Շիրակի մարզի Հայկավան գյուղում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ։
    📌 Այս մասին գրել և տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը։

  • «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դ…

    🗳⚖️ «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը, հայտնում են ՍԴ-ից։
    🗳⚖️ ՍԴ դիմումներ են ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը։

  • 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 3…

    ⚖️ 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 325 ՀՀ դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է
    🔸 Վ.Գ.-ն, 2012 — 2021 թթ․ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն իր մորը և համագյուղացիներին իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարելու նպատակով կազմակերպել է ձևական աճուրդներ։
    📌 Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:
    📌 Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    [Քննչական կոմիտե]

  • «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկայի…

    📣 «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են տեղի ունենում, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
    🔸 Նա հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, որը վիճարկելու են դատարանում:
    🗣 «Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի Գրուպ» կոնցեռնին մինչև 2065 թ․-ը։ Իրավաբաններն իրենց առարկություններն արդեն ներկայացրել են: Մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետև երբ մինչև 2065-ը, ունենալով վարձակալության պայմանագիր, մեկ գիշերում նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ դա քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում»,- նշել է Տոնոյանը։ |azatutyun.am|

  • Վերացվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքի որոշումը։ Հակակոռո…

    ⚖️ Վերացվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքի որոշումը։
    📣 Հակակոռուպցիոն դատարանից փոխանցել են, որ նման որոշում վերաքննիչը կայացրել է, բայց դատախազությունն այն բողոքարկել է Վճռաբեկ, սակայն այս ատյանը անփոփոխ է թողել Վերաքննիչի որոշումը:
    📌 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Ալեքսանդր Սարգսյանին և Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք էին առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանները 2001- 2018 թվականներին օգտագործել են իրենց ազդեցությունը, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։ |azatutyun.am|
    ⚖️ Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը ևս անցնում է այն գործով, որով Ալեքսանդր Սարգսյանը։ 📌 Լեւոն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել վստահված գույքը հափշտակելուն դրդելու հոդվածով։ Քանի որ վերջինիս նկատմամբ այլ քրեական վարույթով…

  • Այսօր ԴՕԿ կուսակցությունը ևս դիմում է ներկայացրել ՍԴ, որով վիճարկվում է հունիսի…

    ⚖️ Այսօր ԴՕԿ կուսակցությունը ևս դիմում է ներկայացրել ՍԴ, որով վիճարկվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:
    📌 ՍԴ-ն դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում կորոշի դիմումների ընդունելիության հարցը:
    [Սահմանադրական դատարան]
    ⚖️🗳 «Միասնության թևերը» դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ 🗣 Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը նշեց, որ դիմումում մի շարք փաստարկներ են նշվել, այդ թվում՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը…