Category: Infocom

  • ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր: Պայմանագիրը կկրճատի ԵՄ…

    🇪🇺🇮🇳 ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր:
    📉 Պայմանագիրը կկրճատի ԵՄ-ից Հնդկաստան արտահանման 96.6% մաքսատուրքերը՝ նվազեցնելով եվրոպական ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի և սարքավորումների արժեքը։
    🔸 Երկու կողմերի համար զգայուն գյուղատնտեսական ոլորտները, ինչպիսիք են՝ կաթնամթերքը, շաքարավազը և որոշակի մսամթերք, մնացել են անփոփոխ։

    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հ…

    📣 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ․
    🔸 «Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը։
    🔸 Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները»։

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյան…

    🔸 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
    [ՀՀ ԱԺ]

  • Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի …

    Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Խաչատրյանը։

  • «Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից…

    🗣 «Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։ Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ…

  • ՊՆ-ն հայտարարում է, որ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են …

    ❗️ՊՆ-ն հայտարարում է, որ «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակմամբ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․
    📌 «Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։
    🔸 Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Քննչական կոմիտեում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ վարո…

    ❗️Քննչական կոմիտեում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ վարույթ կա նախաձեռնված:
    📣 «Նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ նա ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար:
    🗣 Կարապետյանի՝ հնարավոր առողջական խնդիրների հետ կապված մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քրեական վարույթով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում վերջինս ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է», — ասված է 1lurer.am-ին տված ՔԿ պատասխանում։
    📌 Ավելի վաղ Նարեկ Կարապետայնն անդրադարձել էր իր ծառայության վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ 8 տարի առաջ դիմում է գրել, որ իրեն զորակոչեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, սակայն բացասական պատասխան է ստացել։

  • Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրենց տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

    🇬🇪 Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրենց տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը «նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը»։
    📣 Իրակլի Կոբախիձեին հարց էին ուղղել, թե ինչու է Վենսը շրջանցելու Վրաստանը. «Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել։ Ընտրությունը, սակայն ամերիկյան կողմինն է։ Ցավոք սրտի, վրաց-ամերիկյան հարաբերությունների՝ Բայդենի վարչակազմի կողմից ձևավորած կոնտեքստը բավական ծանր է»։ |azatutyun.am|

  • Ավարտվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի վերաբերյալ քրեակա…

    ⚖️ Ավարտվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ 📣 Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նա 2021 թ․ արտահերթ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ընթացքում երկու և ավելի անձանց՝…

  • Առաջին կուրսից արդեն աշխատանքի. քիմիայի ոչ քիմիական խնդիրները Հայաստանում Քիմիկո…

    Առաջին կուրսից արդեն աշխատանքի. քիմիայի ոչ քիմիական խնդիրները Հայաստանում
    👩‍🔬👨‍🔬 Քիմիկոսի մասնագիտությունը Հայաստանում բավականին մեծ պահանջարկ ունի, սակայն այս ուղղությամբ բուհեր ընդունվող և սովորող ուսանողների թիվը վերջին տարիներին նվազել է։
    📚Մի կողմից՝ քիմիայի ուսուցչի թափուր հաստիքներ կան դպրոցներում։
    🧪🔬 Մյուս կողմից՝ մասնագետների պակաս կա քիմիայի և քիմիական ֆիզիկայի ուղղությամբ հետազոտություններ իրականացնող գիտական թիմերում։
    📌 Ներկայումս իրականացվում են որոշակի քայլեր՝ տարբեր ոլորտներում քիմիային առնչվող խնդիրները մեղմելու կամ վերացնելու համար, բայց դրանք դեռևս համակարգային բնույթ չեն կրում և հիմնականում սահմանափակվում են առանձին նախաձեռնություններով։
    🔗 Կարդալ ավելին