Category: Infocom

  • «Չենք վճարելու» նախաձեռնությունը իրազեկման ակցիա է իրականացնում համալսարաններու…

    ❗️ «Չենք վճարելու» նախաձեռնությունը իրազեկման ակցիա է իրականացնում համալսարաններում՝ կոչ անելով ուսանողներին միանալու բոյկոտին և չվճարելու 150 դրամ: Նրանք նշում են, որ դեմ են տրանսպորտի անհիմն թանկացմանը: 🔸 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները…

  • Փետրվարի 6-ին Երևանում հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներո…

    ❄️ Փետրվարի 6-ին Երևանում հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։ Մարզերում փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
    🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։ E-d…

    🪖 ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։
    📃 E-draft-ում հրապարակված նախագծի համաձայն՝ կհստակեցվեն վարժական հավաքներից խուսափելու ձևերը։ Ըստ հիմնավորման՝ ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում հավաքից խուսափելու տարբեր ձևերը, և շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման:
    ⚖️ Նշվում է նաև, որ պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Վարքագիծը կանխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով հավաքներից խուսափելու պատասխանատվությունը՝ սահմաննելով երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում։

  • Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է…

    🇵🇦 Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար:
    🗣 Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
    🇺🇸 Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ ընտրվելը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթե դրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայվեն։
    📌 Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել է 1914թ., կառուցվել է ԱՄՆ կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977թ. Տորիխոսի-Քարտերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999-ին: Այդ պայմանագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար։

  • Կենտրոնական բանկը դարձյալ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսա…

    Կենտրոնական բանկը դարձյալ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %:

  • Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյո…

    🗣 Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում՝ կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ՝ մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնում «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելության ժամանակ]

  • Փորձում ենք չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը…

    🇦🇲🇦🇿 Փորձում ենք չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու այդ [բանակցային] գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից։ Սա կլինի նաև այս տարվա մեր կարգախոսը։
    📍 Ջանքեր չենք խնայի այդ առումով, աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու այդ գործընթացին և, իհարկե, պետք է հավատանք, որ կհասնենք արդյունքի։ 
    [ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում]

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի հետ. դեսպանատան առջև երիտասարդները …

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի հետ. դեսպանատան առջև երիտասարդները պաստառներով են դիմավորել:
    📣 ՀՀ կառավարությունից հայտնում են՝ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում և երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ ընդգծելով, որ ՀՀ-ի գործառույթային նպատակն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը: Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ի հարատևության համար պետք է ստեղծել մի իրավիճակ, երբ տարածաշրջանում հնարավոր լինի ապրել առանց արտաքին միջամտության:
    ‼️ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան առջև ամերիկահայ երիտասարդները վարչապետին դիմավորել են «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են», «Արցախին դավաճանել են» գրությամբ պաստառներով:

  • Իլոն Մասկի խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զար…

    🇺🇸 Իլոն Մասկի խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»: 🗞 Ինչպես գրում է CNN-ը, այս մասին Մասկն ասել է X Spaces-ի հետ զրույցում: 🗣 Կիրակի երեկոյան` նախքան Մասկի հայտարարությունը,…

  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել…

    📌 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը: