Category: Infocom

  • Ինչու է բանկային քարտերից հավելյալ գումար գանձվում, երբ վալիդատորը մերժում է ցո…

    🚌💰 Ինչու է բանկային քարտերից հավելյալ գումար գանձվում, երբ վալիդատորը մերժում է ցույց տալիս. պարզաբանել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
    🗣 Նա նշել է, որ քաղաքացիների դիմումների ուսումնասիրությամբ արձանագրել են, որ հաճախ նրանք օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու պատճառով, պարտք է ձևավորվում, և հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց:
    🗣 «Խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է իրականացրել հանրային տրանսպորտում: Ամենայն հավանականությամբ իր հաշվի վրա գումար չի եղել, և մի քանի օր հետո համակարգը փորձում է այդ գումարը քաշել բանկային քարտից, ուղղակի օրերի տարբերությունն է, մարդն ասում է՝ էսօր չեմ օգտվել… Կարող է՝ երեք օր առաջ եք օգտվել, հաշվին գումար չի եղել, և երեք օր հետո է փորձում քաշել»,- հավելյալ պարզաբանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

  • Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ «Սասունցի Դավիթ կայարանի…

    🚇 Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։
    💬 «Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
    👮 Սեդրակյանը մանրամասնել է՝ քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության, ՔԿ-ի կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։

  • Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգ…

    🇦🇲✈️🇺🇸 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում և կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ 
     
    🤝 Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։
    [ՀՀ կառավարություն]

  • Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են…

    🇬🇪 Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են արգելափակել Թբիլիսի մուտք և ելք երթևեկությունը։ Ցույցերը ընթանում են անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա» լրատվական գործակալությունը։
    👮 Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին փակել «Թբիլիսի մոլի» մոտ գտնվող ճանապարհը, որտեղ էլ ընթանում են ցույցերը։ Սկսվել են ձերբակալություններ, հաղորդում են լրատվամիջոցները։
    📌 Հունվարի 31-ին իշխող «Վրացական երազանքը» փոփոխություններ է կատարել օրենսդրության մեջ՝ «միջազգային և ներքին նշանակության ճանապարհները» ավելացնելով ռազմավարական օբյեկտների ցանկում։ Իշխանությունները ասում են, որ «Թբիլիսի մոլ»-ի ճանապարհների փակումը պատժվում է օրենքով՝ ուղղիչ աշխատանքով կամ առավելագույնը մինչև երկու տարի ազատազրկմամբ։
    🔸 Ցուցարարները կոչ են անում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ձերբակալվածներին:

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայ…

    ❗️Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Պահանջում են տարրական աշխատանքային պայմաններ, ինչպես աշխատակից Վահե Մխիթարյանն է ձևակերպում, թունավոր մթնոլորտում դիմանալու համար և աշխատավարձի բարձրացում: Ըստ նրա՝…

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Ազ…

    🇮🇷🇦🇿 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանի հետ։
    📌 Հաջիևը հայտնել է, որ հանդիպման ընթացքում, որը շարունակությունն էր Բաքվում տեղի ունեցած քննարկումների, կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությանը։ |factor.am|

  • ԱՄՆ-ն երեկվանից բարձրացրել է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ն…

    🇺🇸 ԱՄՆ-ն երեկվանից բարձրացրել է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար պատճառաբանելով, որ այդ երեք երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում ֆենտանիլ թմրանյութի ներմուծումը ԱՄՆ կանխելու համար։ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։
    🇲🇽 Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կարգադրել է մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ-ի որոշման:
    🇨🇳 Չինաստանի կառավարությունը, իր հերթին, կիրակի օրը դատապարտել է այս սակագնի սահմանումը: Պեկինը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վիճարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի սակագները:
    🇨🇦 Կանադան ևս հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի նոր սակագների դեմ: Թրյուդոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա (ընդհանուր՝ 155 մլրդ կանադական դոլար կամ 107 մլրդ ԱՄՆ դոլար)։|azatutyun.am|

  • Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տա…

    ‼️ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ 📌 ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ…

  • ԱԱԾ-ն պարզաբանում է, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութում …

    ❗️ ԱԱԾ-ն պարզաբանում է, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են՝ Միլադ Ղահրամանիաֆշար Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու Մեհդի Մոհամմադի Համեդ Ազիզի Մալեկի Նադեր Ղաֆարի 📣 «Նշված…

  • Համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավար…

    ❗️Համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական…