Category: Infocom

  • ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շե…

    ‼️ ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից:
    🔸 ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի մեկնարկից հետո ՊՊԾ աշխատակիցը հայտնեց, որ armlur.am-ից Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը իրավունք չունեն լուսաբանելու նիստը, քանի որ զրկվել են հավատարմագրումից: Լրագրողները հայտնեցին, որ Գեղամ Մանուկյանն է իրենց անցագրեր տրամադրել, և Անդրանիկ Քոչարյանը թույլ տվեց, որ մնան դահլիճում:
    🔸 Ապա դահլիճի մոտ եկավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը, ըստ տեղում աշխատող լրագրողների, դռան մոտից Քոչարյանին հասկացնում էր, որ պետք է դուրս հրավիրել armlur.am-ի լրագրողներին: Դրանից հետո լրագրողներին հեռացրին շենքից: Այդ ընթացքում Քնար Մանուկյանը փորձեց ցույց տալ, որ իրենք անցագրով թույլատրելի հատվածներում են միայն եղել, և քաշքշուկ սկսվեց:
    📌 Նշենք, որ օրաթերթի լրագրողները մեկ տարով զրկվել են ԱԺ աշխատանքը լուսաբանելու հավատարմագրումից Հայկ Կոնջորյանին միջանցքում հարցեր ուղղելուց հետո:
    Տեսանյութը՝ Factor.am

  • Երեկ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տ…

    🤳 Երեկ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։
    🚨 Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը:…

    Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը:

  • Հայաստանում ՌԴ դեսպանը Սոլովյովի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ է կանչվել։ ԱԳՆ…

    🇷🇺 Հայաստանում ՌԴ դեսպանը Սոլովյովի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ է կանչվել։ 📣 ԱԳՆ-ից factor.am-ին հայտնել են, որ Կոպիրկինին բողոքի հայտագիր է հանձնվել, որում խոր վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների…

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները ե…

    🇷🇺 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները եվրոպական երկրների հետ դեռևս հեռու են բավարար լինելուց, սակայն ռուսական կողմը պատրաստ է վերականգնել այդ հարաբերությունները։
    🗣️ «Միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ համագործակցությունը սառեցվել է։ Ես կցանկանայի հավատալ, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կշտկվի»,- հավելել է ՌԴ նախագահը։ |news.am|

  • Սուրեն Պապիկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ՀՀ բանակի նոր համա…

    🪖 Սուրեն Պապիկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է ՀՀ բանակի նոր համազգեստը։
    📣 Պաշտպանության նախարարը նշել է, որ համազգեստն անցնում է զորային փորձարկում։

  • Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկա…

    🇦🇲🇦🇿 Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։
    📣 Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։
    🗣 Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։
    [ՀՀ ՏԿԵՆ]

  • «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ». հունվարի 19-ի #գիտարբուք -ի ընթացքում իրանագե…

    «Իրանը՝ մարտահրավերներին ընդառաջ». հունվարի 19-ի #գիտարբուք -ի ընթացքում իրանագետ, արևելագիտության դոկտոր Ալեն Շադունցի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — ինչո՞ւ են Իրանում հեղափոխական շարժումները պարբերական բնույթ կրում,
    — հետհեղափոխական հայեցակարգերի ճգնաժամն Իրանում․ դժվար է ժողովրդից անընդհատ զոհողություններ պահանջել,
    — Իրանը դժվարանում է իր տեղը գտնել իր իսկ ջատագոված փոփոխվող աշխարհակարգում։
    Հանդիպում ենք երկուշաբթի՝ հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էպոս» ակումբում։
    Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմ…

    Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։

  • Հեղուկ գազի գինը թանկացումը սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի…

    🔸 Հեղուկ գազի գինը թանկացումը սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, և որևէ արտառոց բան չկա: Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են:
    🗣 Այս մասին Կառավարության նիստին ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե հեղուկ գազի գինը թանկացել է բենզինի գնի էժանացման շրջանակում:
    💬 Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ դա խնդիր է, և պետք է լուծվի խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա. «Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»: |1lurer.am|