Category: Infocom

  • Լիբանանում այսօր մահացած են գտել Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագու…

    ❗️Լիբանանում այսօր մահացած են գտել Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին, հայտնում են Լիբանանի Ազգային Առաջնորդարանից։
    📌 Ըստ Լիբանանի Հայ Համայնքի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ վարդապետը դանակի մի քանի հարված է ստացել։

  • Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կա…

    🇷🇺 Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։
    🔸 Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար: |armenpress.am|

  • «Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի ա…

    🇺🇸🇮🇷 «Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի այդ երկրի՝ իր պատմության ընթացքում կատարած մեծագույն սխալը», – «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
    🗣 «Մեր միջուկային օբյեկտները գտնվում են Իրանի ողջ տարածքով մեկ և հագեցած են ՀՕՊ հզոր միջոցներով։ Այնպես որ, կարծում եմ՝ նման հարձակումը գրեթե անհնարին է», – նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։
    📌 Դրա հետ մեկտեղ, ըստ Արաղչիի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այնուամենայնիվ, որոշեն հարվածել Իրանին, դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։ |azatutyun.am|

  • Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով մեկ ուղևորության համար սա…

    🚍 Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով մեկ ուղևորության համար սահմանեց 150 դրամ արժեք: 📌 Նշենք, որ մնացած բոլոր փաթեթները շարունակում են գործել նույն արժեքներով, միայն հունվար և փետրվար ամիսներին գնված անսահմանափակ փաթեթների դեպքում դրանք…

  • Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ …

    ❗️Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։
    📌 Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։
    [ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան]

  • 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցան…

    📊 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
    📌 Տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են հետևյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 4.7 տոկոս, գյուղատնտեսություն՝ 1.6 տոկոս, շինարարություն՝14.5 տոկոս, առևտուր՝ 17.0 տոկոս, ծառայություններ՝ 10.6 տոկոս։

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացե…

    📌 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
  • Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ…

    📽 Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ:
    ❗️Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու  սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։
    📢 Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից։ [ՀՀ ՊՆ]

  • ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հար…

    ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ  հարց ուղղեց «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը։
    Ինֆոքոմի լրագրողը հարցրեց. «Այս իրավիճակում, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ ձեր կառավարությունը, չի կարողանում արդյունավետ իրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդեն իսկ առկա և ավելի պարզ գործիքակազմը, ինչու՞ է առաջ բերում առավել բարդ մեխանիզմներ և ինչու՞  է անարդյունավետ աշխատող համակարգը  քաղաքացու վրա դնում հավելյալ պարտականություններ՝ որպես հիմնավորում բերելով այդ անարդյունավետության հետևանքները»։

    Փաշինյանը պատասխանեց. «Համընդհանուր հայտարագրումը մեկ նպատակ չունի, հիմա երբ ասում եք՝ ինչու է հավելյալ պարտականություն դնում, ձեր նշած բոլոր մարդիկ քաղաքացի էին, հիմա դուք որ նշեցիք և նվիրատվություն տվողը և ստացողը, նվիրատվությունների հեղինակներին և այլնին բոլորը քաղաքացի են։ Բա հիմա իրենք չունեն ոչ մի պարտականություն, հիմա իրանց վրա դնե՞նք պարտականություն, թե չդնենք, որովհետեւ նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեր ասած քաղաքացիներին հարց տալու ոչ մի իրավունք ու հիմք չունի»։ 
    Լրագրողի դիտարկամանը, որ ԿԿՀ-ն ունի լիազորություն հարց տալու և իրավիճակային հայտարարագիր պահանջելու նրանցից, ովքեր նվիրատվություններ են կատարել պաշտոնյաներին, Փաշինյանը պատասխանեց․ «Դե այդ դեպքում թող լիազրությունը կատարի, ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող կատարի»։

    ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

    #infocom #ինֆոքոմ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսին «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի հիմնավորմամբ ինչու է քաղաքացիների վրա դրվում հայտարարագրման պարտավորություն, այն պարագայում, որ պետությունը…

  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է, որ սոցի…

    📢 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում:
    ❗️«Հայտնում ենք, որ նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»,- նշված է ԲՏԱ նախարարության տարածած հայտարարության մեջ: