Category: Infocom

  • Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, հայտնե…

    ⚖️⛪️ Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
    🗣 «Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
    🔸 Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
    📌 Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,-նշել է նա:

  • Անգլիան 1/8 եզրափակիչում է՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ …

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇨🇩 Անգլիան 1/8 եզրափակիչում է՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ խաղում հաղթելով 2-1 հաշվով։
    ԿԴՀ-ն խաղի հաշիվը բացեց 7-րդ րոպեին, և բոլորս, շունչները պահած, սպասում էինք հերթական պատմական իրադարձությանը, բայց Հարի Քեյնը «փչացրեց» ամեն ինչ և 75-րդ ու 86-րդ րոպեներին խփած գոլերով դուբլ ձևակերպեց և ապահովեց Անգլիայի տեղը 1/8-ում։
    ⚽️ Հուլիսի 6-ին՝ ժամը 04:00-ից, կհետևենք Անգլիա-Մեքսիկա դիմակայությանը:

  • ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թ…

    🇪🇺 ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
    🗣 «Դա կարող է հնարավորություն ստեղծել պետական և մասնավոր հատվածների կողմից մինչև 2 միլիարդ եվրոյի ծավալով ներդրումներ ներգրավելու համար։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը»,- նշել է նա։ |news.am|
    🇪🇺🇦🇿 Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարելիք այցի շեմին գրել է, որ Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային, և ուզում է օգնել ձևավորել այդ ապագան։ 📣 Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ…

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայաց…

    ⚖️ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները, նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
    📣 Հովակիմյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն վերահաշվարկ է իրականացրել 637 ընտրական տեղամասերում։ Նա մաթեմատիկական հաշվարկներ է ներկայացրել ապացուցելու համար, որ այդ խախտումները չէին կարող ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։
    🔸 Նա որպես օրինակ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքը, որը «նույնիսկ այդ տեղամասերի ձայների պարագայում չէր հաղթահարի անցողիկ շեմը»։
    📌 Նշենք, որ Սահմանադրական դատարանում ավարտվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը։ |factor.am|

  • Փոխկապակցվածությունների բացառում՝ առանց ստուգման մեխանիզմների․ «Գնումների մասին»…

    Փոխկապակցվածությունների բացառում՝ առանց ստուգման մեխանիզմների․ «Գնումների մասին» օրենքի փոփոխությունները
    📄 2027 թվականից մի շարք պաշտոնյաների փոխկապակցված ընկերություններին կարգելվի մասնակցել պետական գնումներին՝ «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ։

    📌 Սակայն այս նոր արգելքները դեռ չեն ունենա ստուգման լիարժեք մեխանիզմ։ Մրցույթի մասնակիցները պարզապես հայտարարելու են, որ փոխկապակցված չեն պաշտոնյաների հետ։ Այս տեղեկությունները հրապարակվելու են հայտերի բացվելուց հետո, և ընդամենն ընդունվելու են ի գիտություն, չեն ստուգվելու։
    🤷‍♂️ Իսկ մինչ ստուգման մեխանիզմների ներդրումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննության առարկա կդառնան միայն շահերի բախման մասին լրագրողների հրապարակումներով բացահայտված կամ դիմումներով ստացված դեպքերը։
    🔗 Առավել մանրամասն՝ մեր հոդվածում

  • ՀՀ Զինված ուժերում նոր նշանակումներ են եղել․ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշան…

    ՀՀ Զինված ուժերում նոր նշանակումներ են եղել․ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։

    🔸 «Գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար
    ՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
    🔸գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից», — հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարելիք այցի շեմին գրել է, որ Եվրամիությունը հա…

    🇪🇺🇦🇿 Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարելիք այցի շեմին գրել է, որ Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային, և ուզում է օգնել ձևավորել այդ ապագան։
    📣 Եվրոպական հանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ Ադրբեջան է ժամանում՝ ԵՄ-ի և Բաքվի միջև գործընկերությունն ավելի խորացնելու համար՝ «առևտրից մինչև տրանսպորտ, էներգետիկայից մինչև տնտեսություն»։
    🇦🇲 Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Երևան։ |azatutyun.am|

  • ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը, …

    ⚖️ ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը, դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու։
    📣 ՍԴ նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա վերջը։

  • Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Հայաստանի ֆուտբոլի ազ…

    ⚽️ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։
    📃 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականին: |armenpress.am|

  • Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի …

    🇦🇲🇷🇺 Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
    📣 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին:
    [ՀՀ կառավարություն]