Category: Infocom

  • Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները։
    🇩🇪 Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը հայտնել է․ «Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խոր տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ առավելություններից»։
    🇧🇬 Բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովի խոսքով էլ Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար։
    🇱🇹 Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարն է։ |tert.am|

  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների փոփոխ…

    Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների փոփոխություններ՝ ըստ որոնց․ 🔸 կհանվեն սահմանված մի շարք պատվավոր կոչումներ․ 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը, 🔸 կուտակային կենսաթոշակի մասնակիցն…

  • Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է․ ԱԱԾ Այսօր՝ ժամը …

    ‼️ Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է․ ԱԱԾ

    🔸 Այսօր՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
    🔸 Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

  • Ձերբակալվել է 26 ձկնորս՝ խուլիգանության և «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցներին ծ…

    Ձերբակալվել է 26 ձկնորս՝ խուլիգանության և «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցներին ծեծելու համար. ՔԿ

  • 95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերո…

    95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

  • Վրաստանի իրավասու մարմինը Telegram-ով թմրանյութերի իրացման համար հետախուզվողին …

    🇦🇲🇬🇪 Վրաստանի իրավասու մարմինը Telegram-ով թմրանյութերի իրացման համար հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին։
    🔸 Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019թ․ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ:
    🚨 ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան:

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել էր, որ պետք չէ բացառել ԵՄ եր…

    🇫🇷🇺🇦 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել էր, որ պետք չէ բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում, բայց այս պահին այս հարցում կոնսենսուս չկա։
    🇵🇱🇸🇪 Լեհաստանից արձագանքել էին՝ նշելով, որ մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա, Շվեդիայի վարչապետը ասել էր, որ դա տեղին չեն համարում։
    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, անդրադառնալով թեմային, հիշեցրել է Բայդենի խոսքերը, որ ամերիկացի զինվորներ չի ուղարկի Ուկրաինա կռվելու։

  • Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին ձգտելու հասնել տևական և կայուն համաձ…

    🇺🇸 Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության:
    🗣 Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի և Ադրբեջանի բեռլինյան հանդիպումից։ |azatutyun.am|

  • Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավա…

    🗳 Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Վերջիններիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։ 
    📄«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն 3-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։
    📌 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։
    Մանրամասները՝ Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը

  • Մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դ…

    🇦🇲🇦🇿 Մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրսբերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։
    ‼️ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում]