Category: Infocom

  • Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին, բավականին կառուցողական առաջարկներ…

    🇦🇲 Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին, բավականին կառուցողական առաջարկներ է արել Ադրբեջանին ու ակնկալում է Ադրբեջանի դրական վերաբերմունքն այդ հարցին։ Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում այն մեծ տնտեսական և ոչ միայն օգուտներ կբերի տարածաշրջանին, Հարավային Կովկասին, Ադրբեջանին, նաև Վրաստանին:
    🔸 Այնտեղ հիմնարար սկզբունքներ կան՝ երկրների տարածքային ամբողջականություն, երկրների սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրի համար։
    🔸 Բնականաբար, հասկանալով, որ 21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների դար է, բոլորը բոլորի հետ փորձում են հասնել պարզեցումների, մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ ապաշրջափակվենք, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից կրկին և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք շահել:
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ վրացի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ] |civilnet.am|

  • Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում Americ…

    🇺🇸✈️🚁 Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից:
    ‼️ Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնել է, որ ներկա պահին հայտնաբերվել է առնվազն 18 մարմին։ Երկու աղբյուր Reuters գործակալությանը հայտնել են, որ ջրից մի քանի մարմին է դուրս բերվել։ |azatutyun.am|

  • ԵՄ երկրների դեսպաններն այսօր որոշում կկայացնեն Հայաստանում դիտորդական առաքելութ…

    🇦🇲🇪🇺 ԵՄ երկրների դեսպաններն այսօր որոշում կկայացնեն Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ: «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին…

  • 44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ–մայոր Կ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
    📝 Գլխավոր դատախազությունից «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։
    Մեր տեղեկություններով՝ Առստամյանի մեղադրանքի դրվագը առնչվում է Ջրականի եւ Հադրութի մարտական գործողություններին։
    🔸 Նշենք, որ Առստամյանի անունը պարբերաբար շրջանառվել է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի, այդ թվում՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի շրջանակում։
    ⛓️‍💥Կարդալ ավելին

    Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

  • Երևանն ու Բաքուն սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել. ՌԴ փոխվարչապետ Ալե…

    🇷🇺 Երևանն ու Բաքուն սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    🔸 Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը պարբերաբար շփվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային կարգավորման թեմայով, «բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ ինչպես ասում են, դեմ առ դեմ»․ «Իմ գործընկերները պարբերաբար հանդիպում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում։ Այնտեղ շատ մեծ և լավ առաջընթաց է գրանցվել։ Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի կայունությանը, և մենք միշտ առաջարկել ենք աջակցել այս գործընթացին»:
    🗺 Օվերչուկի խոսքով՝ «ՌԴ-ն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատմանը և սահմանագծմանը ներգրավված կողմերի խնդրանքով»:|tert.am|

  • Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսակ…

    🇷🇺 Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    📌 Օվերչուկի խոսքով՝ հակառակ դեպքում, կտուժեն Եվրասիական տնտեսական միության արտադրողները։ Նա նշել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին։
    🔸 «Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է։ Հայկական կողմը հստակ գիտի, որ հետևանքներն այսպիսին են լինելու, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
    🗣 Նա նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում ուրբաթ կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշ…

    🇦🇲🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
    [ՀՀ կառավարություն]

  • Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ն…

    📌 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
    🔸 Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    🔸 Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:
    [ՀՀ ԱԽ]

  • Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բո…

    🇦🇲🇬🇪 Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազոր…

    ⚖️ Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
    👨‍⚖️ Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը՝ ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ՝ նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։
    📌 Որոշումը բողոքարկվելու է:|armenpress.am|