Category: Infocom

  • Ավագանու 33 անդամների մասնակցությամբ մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, …

    ❗️ Ավագանու 33 անդամների մասնակցությամբ մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ 🔸 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությունը սահմանել 150 դրամ ամբողջ 2025թ. ընթացքում, 🔸 2025թ. հունվարի 1-ից 2025թ. փետրվարի…

  • Խաղաղության պայմանագրի նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չ…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չհամաձայնեցված կետ կա, երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ:
    🔸 Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ:
    🔸 [2-րդը հայցերը] միջազգային ատյաններից հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել:
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

  • ՀՀ կառավարության կողմից որդեգրված իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային…

    🔸 ՀՀ կառավարության կողմից որդեգրված իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար։
    🔸 Այդ գաղափարախոսության համաձայն՝ բարեկեցությունը կարող է կառուցվել միայն աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի, ինչպես նաև անհատական ջանքի միջոցով: Եվ մեր քաղաքականությունները ուղղված են գաղափարական այս թեզի իրագործմանը:
    🔸 Այս թեզը լրացուցիչ պարզաբանելով՝ ուզում եմ ընդգծել հետևյալը, որ բարեկեցությունը հնարավոր է, եթե մի քանի գործոններ հանդիպում են իրար և համընկնում են: Դրանցից 1-ը աշխատանքն է, մյուսը կրթությունն է, հաջորդը անհատական ջանքն է և մյուսը պետական քաղաքականություններն են։ Այսինքն՝ մեր տեսությունն այն է, որ երբ-որ այս 4 գործոնները կհամընկնեն և կփոխգործակցեն, այդ ժամանակ հնարավոր կլինի հաստատել բարեկեցություն։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի մեկնարկի ելույթում]

  • Ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, և Տիգրան Ավինյանն ընդմիջում…

    🔸 Ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, և Տիգրան Ավինյանն ընդմիջում հայտարարեց:
    📍 Ավագանու անդամները սկսեցին տեղից բղավել այն ժամանակ, երբ Ավինյանը նրանց մեղադրեց մեկ տարի շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ուղետոմսի գինը 300 դրամ ներկայացնելու մեջ:
    📍 Այնուհետև քաղաքապետը պնդում էր, որ նիստը չեն շարունակի, մինչ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը չհեռանա նիստերի դահլիճից: Ապա Ավինյանը հրավիրեց Ոստիկանությանը՝ Հակոբյանին դուրս հրավիրելու և իրավիճակը հանդարտեցնելու համար, այնուհետև ընդմիջում հայտարարեց:

  • Վաշինգտոնում քաղաքացիական ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով ոչ ոք…

    🇺🇸 Վաշինգտոնում քաղաքացիական ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: 🔸Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: |factor.am|

  • Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար անհրաժեշտ է՝ Ունենալ վավեր նույնակ…

    Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար անհրաժեշտ է՝
    🔸 Ունենալ վավեր նույնականացման քարտ (ID Card)` չիպով և առանց չիպի, իսկ չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
    🔸 Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով։
    🔸 Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ստանալ էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում։
    🔸 Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով։
    📌 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած 2025 թվականի փետրվարի 1-ից: [Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ]

  • Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությ…

    🇦🇲🇬🇪 Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Երկու երկրների վարչապետները հանդես են եկել հայտարարություններով։
    🤝 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշել է, որ 2024 թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրն անկյունաքարային փաստաթուղթ է համարում ինչպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու տեսանկյունից:
    🗣 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին շեշտել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է եղել աջակցել տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որը երկու երկրների զարգացման նախապայման է:

  • Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը 1 ամիս անց կր…

    🗣 Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը 1 ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ։ Այսօր ծնողների հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
    📌 «Ես կարծում եմ, որ այս ամենի մեջ պետք է սիրտ և հոգի դրվի։ Եղել է խիստ աշխատանքային հանդիպում, այն տևել է 5 ժամ և շատ կարևոր էր բոլորիս համար։ Մենք անելիքներ ունենք, մեկ ամիս հետո կհանդիպենք, բայց արդեն ինչ–որ խնդիրներ լուծած վիճակում։
    🔸 Նախկինում էլ եղել են հանդիպումներ, բայց ոչ նման մասշտաբով և նման կազմով։ Եթե կարող ենք գոնե մեկ ճակատագիր փրկել, ապա պետք է ավելի մեծ աշխատանք կազմակերպենք»,– ասաց Քոչարյանը։

  • ԵՄ Խորհուրդն այսօր արդեն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության մա…

    🇦🇲🇪🇺 ԵՄ Խորհուրդն այսօր արդեն պաշտոնապես հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին։ 📄 Որոշումը հրապարակվել է Խորհրդի կայքում։

  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած …

    🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ: 🗣 «Մեր խորին ցավակցությունները և սփոփանքի խոսքերը զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի…