Category: Infocom

  • 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավետիսյանը 8-0 հաշվո…

    🥉🤼 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
    🔸 Ավետիսյանը 8-0 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին՝ Բաքվում կայացած առաջնությունում։
    🤼‍♂️ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը: [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]

  • Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ նա …

    ⚖️ Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ նա ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    🗣 «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է նա հրապարակված տեսանյութում՝ հորդորելով կանանց խոսել ընտանեկան բռնության մասին, հայտարարել, որ չեն հանդուրժելու այլևս։ |aysor.am|

  • Օգոստոսի 1-ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկա…

    🌮🛵 Օգոստոսի 1-ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. ՍԱՏՄ
    📣 ՍԱՏՄ-ից նշում են վերահսկողությունեն սկսելու՝ նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին։
    📌 Առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն։
    📅 Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրել են տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար:

  • Վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթա…

    📣 Վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
    🗣 «Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից` անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ», — գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
    ℹ️ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի տեսանյութը երեկ տարածել է լրագրող Գայանե Զարգարյանը։ Կադրերում բռնություն գործադրող չորս հոգանոց խմբի ենք տեսնում։ 🎞 Ծեծի տեսանյութից հետո տարածվել են նաև այլ կադրեր. գործով ձերբակալվածներից…

  • Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87…

    🚌 Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։
    🚏 Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։
    📌 Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված են հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]
  • «Բրյուսելում ըմբռնում են, որ եթե Հայաստանը հայտնվի ԵԱՏՄ շարքերից դուրս, այդ երկ…

    🇷🇺 «Բրյուսելում ըմբռնում են, որ եթե Հայաստանը հայտնվի ԵԱՏՄ շարքերից դուրս, այդ երկրում անխուսափելիորեն խոր տնտեսական ճգնաժամ է ծագելու»․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
    📣 «Բրյուսելում չպետք է հույսեր փայփայեն, որ ԵԱՏՄ-ն կփրկի սուզվող երևանյան անձնակազմին՝ պահելով այն ջրի երեսին և ֆինանսավորելով [Հայաստանի] մարաթոնյան լողի մրցավազքը դեպի ԵՄ»,- նշված է այսօր տարածած հայտարարության մեջ։
    🔸 Գերատեսչության պնդմամբ՝ «ԵՄ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից այսօր արդեն պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը Հայաստանի ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի հետ և ճնշել այդ քայլերին դեմ արտահայտվող ներքին ընդդիմախոսներին»։
    📌 «Ենթադրվում է, որ քաղաքական այդ գիծը խրախուսվելու է հայաստանցիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների շուրջ շահարկումներով և Հայաստանը «ծաղկուն խաղաղության խաչմերուկի» վերածելու խոստումներով»,- հայտարարում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։ |azatutyun.am|

  • Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ա…

    🇷🇺🇦🇿 Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:
    🔸 «Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները՝ առաջնորդներն ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների մակարդակում երկխոսության ակտիվացումը։
    🔸 Կողմերը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։
    📌 ՌԴ նախագահի աշխատակազմը չի հստակեցնում, թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը։ |azatutyun.am|

  • Երևան-Սևան մայրուղու գազալցակայանների ցանցը 600 մլն դրամի շրջանառություն է թերհ…

    💰 Երևան-Սևան մայրուղու գազալցակայանների ցանցը 600 մլն դրամի շրջանառություն է թերհայտարարագրել. ՊԵԿ
    🔸 «Ընկերության գազալցակայաններից ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ:
    🔸 Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ»,- հայտնել են ՊԵԿ-ից:

  • Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրա…

    ⚖️ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:
    🗣 Այս մասին iravaban.net-ին հայտնել են ՔԿ-ից:
    ℹ️ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
    ℹ️ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի տեսանյութը երեկ տարածել է լրագրող Գայանե Զարգարյանը։ Կադրերում բռնություն գործադրող չորս հոգանոց խմբի ենք տեսնում։ 🎞 Ծեծի տեսանյութից հետո տարածվել են նաև այլ կադրեր. գործով ձերբակալվածներից…

  • Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ new…

    ⚖️ Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ news.am-ին հայտնել են ՔԿ-ից:
    📌 Նշենք, որ ԶԼՄ-ներն այսօր առավոտյան գրել էին, որ Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին:

    ℹ️ «Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հավելել են ՔԿ-ից: