Category: Infocom

  • «Բրյուսելում ըմբռնում են, որ եթե Հայաստանը հայտնվի ԵԱՏՄ շարքերից դուրս, այդ երկ…

    🇷🇺 «Բրյուսելում ըմբռնում են, որ եթե Հայաստանը հայտնվի ԵԱՏՄ շարքերից դուրս, այդ երկրում անխուսափելիորեն խոր տնտեսական ճգնաժամ է ծագելու»․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
    📣 «Բրյուսելում չպետք է հույսեր փայփայեն, որ ԵԱՏՄ-ն կփրկի սուզվող երևանյան անձնակազմին՝ պահելով այն ջրի երեսին և ֆինանսավորելով [Հայաստանի] մարաթոնյան լողի մրցավազքը դեպի ԵՄ»,- նշված է այսօր տարածած հայտարարության մեջ։
    🔸 Գերատեսչության պնդմամբ՝ «ԵՄ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից այսօր արդեն պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը Հայաստանի ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի հետ և ճնշել այդ քայլերին դեմ արտահայտվող ներքին ընդդիմախոսներին»։
    📌 «Ենթադրվում է, որ քաղաքական այդ գիծը խրախուսվելու է հայաստանցիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների շուրջ շահարկումներով և Հայաստանը «ծաղկուն խաղաղության խաչմերուկի» վերածելու խոստումներով»,- հայտարարում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։ |azatutyun.am|

  • Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ա…

    🇷🇺🇦🇿 Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:
    🔸 «Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները՝ առաջնորդներն ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների մակարդակում երկխոսության ակտիվացումը։
    🔸 Կողմերը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։
    📌 ՌԴ նախագահի աշխատակազմը չի հստակեցնում, թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը։ |azatutyun.am|

  • Երևան-Սևան մայրուղու գազալցակայանների ցանցը 600 մլն դրամի շրջանառություն է թերհ…

    💰 Երևան-Սևան մայրուղու գազալցակայանների ցանցը 600 մլն դրամի շրջանառություն է թերհայտարարագրել. ՊԵԿ
    🔸 «Ընկերության գազալցակայաններից ձեռք բերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ:
    🔸 Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-2026 թթ-ին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքների մասով թերհայտարարագրվել է շուրջ 600 մլն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ»,- հայտնել են ՊԵԿ-ից:

  • Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրա…

    ⚖️ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:
    🗣 Այս մասին iravaban.net-ին հայտնել են ՔԿ-ից:
    ℹ️ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
    ℹ️ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի տեսանյութը երեկ տարածել է լրագրող Գայանե Զարգարյանը։ Կադրերում բռնություն գործադրող չորս հոգանոց խմբի ենք տեսնում։ 🎞 Ծեծի տեսանյութից հետո տարածվել են նաև այլ կադրեր. գործով ձերբակալվածներից…

  • Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ new…

    ⚖️ Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ news.am-ին հայտնել են ՔԿ-ից:
    📌 Նշենք, որ ԶԼՄ-ներն այսօր առավոտյան գրել էին, որ Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին:

    ℹ️ «Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հավելել են ՔԿ-ից:

  • Ռումինիայում ՌԴ դեսպանը անընդունելի է համարել Ռումինիայի՝ Մոսկվային ուղղված մեղ…

    🇷🇴🇷🇺 Ռումինիայում ՌԴ դեսպանը անընդունելի է համարել Ռումինիայի՝ Մոսկվային ուղղված մեղադրանքները և ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի արտաքսումը:
    📌 Նշենք, որ Ռումինիայում ՌԴ դեսպանը հրավիրվել էր երկրի ԱԳՆ Ռումինիայի օդային տարածք ներխուժած երրորդ անօդաչու սարքի խոցումից հետո: Երկրի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածք է»։ |azatutyun.am|

  • Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի տեսանյութը երեկ տա…

    ℹ️ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի տեսանյութը երեկ տարածել է լրագրող Գայանե Զարգարյանը։ Կադրերում բռնություն գործադրող չորս հոգանոց խմբի ենք տեսնում։
    🎞 Ծեծի տեսանյութից հետո տարածվել են նաև այլ կադրեր. գործով ձերբակալվածներից Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանի տան կողքով մեքենայով անցնում է Ավետ Կոնջորյանը՝ թունդ սպառնալիքներով ու հայհոյանքներով. «Քեզ գյուլլելու եմ»:
    💬 Որ Ավետ Կոնջորյանն ու Նաիրի Հակոբյանը ընկերներ էին ու աշխատում էին միասին, հաստատում է նաև վերջինիս եղբայրը: Իսկ Ավետ Կոնջորյանի եղբայրը՝ Հայկ Կոնջորյանը, որ ԱԺ փոխնախագահի թեկնածու է, չի պատասխանել հարցերին: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին
    Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել։

  • «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կանխվել է հայկական 39,000 վարդերի Բելառուսի…

    ❗️🌹 «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կանխվել է հայկական 39,000 վարդերի Բելառուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը։
    🔸 Գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։
    📌 Նշվում է, որ բեռը քողարկված է եղել գազավորված ըմպելիքի տակ, և այն տեղափոխող մեքենան, որը վարել է Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ |arm.sputniknews.ru|

  • Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը անօրինական է որակել իրանակ…

    🇮🇷🇦🇿 Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը անօրինական է որակել իրանական «Սահար» հեռուստաալիքի և «Մեհր» լրատվական գործակալության գործունեությունը։

    📌 Որոշումից շաբաթներ առաջ էլ Իրանն էր Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ՝ AzTV -ն ներառել թշնամական լրատվամիջոցների ցանկում։
    📣 «Կոչ ենք անում Ադրբեջանում գործող բոլոր ԶԼՄ-ներին զերծ մնալ իրանական այդ լրատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների հետ համագործակցությունից», — հայտարարել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը՝ պնդելով, որ դրանք քարոզչություն են վարում Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ։ |azatutyun.am|

  • ԿԸՀ-ն ավագանու մանդատ է տվել Հիմք ընդունելով Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մա…

    🗳 ԿԸՀ-ն ավագանու մանդատ է տվել
    🔸 Հիմք ընդունելով Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները՝ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն, ըստ որի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների մանդատները տրվել են ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։
    📌 Մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Արտուշի Վարդանյանին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից՝ Գոհար Հարությունի Սաֆարյանին, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանին և Արթուր Ռազմիկի Մայիլյանին։
    [Կենտրոնական ընտրական հանձնաժողով]