Category: Infocom

  • ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձա…

    🥈 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն:
    📌 Սարգիսը առաջնության ընթացքում չի կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մարչին Մոլենդայի հետ։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • ԿԸՀ-ն ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքները, համաձայն որի՝ «Ռ…

    ԿԸՀ-ն ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքները, համաձայն որի՝
    🔸 «Ռեֆորմիստներ» -1456 քվեն նվազել է 11-ով,
    🔸 «Բոլորին դեմ եմ» — 21477 քվեն նվազել է 244-ով,
    🔸 «Ուժեղ Հայաստան» դաշինք — 340088 քվեն ավելացել է 508-ով,
    🔸 Շնորհապետական — 30807 քվեն նվազել է 117-ով,
    🔸 «Նոր ուժ» — 25624 քվեն նվազել է 21-ով,
    🔸 «Միասնության թեւեր» — 33644 նվազել է 56-ով,
    🔸 ԲՀԿ — 58378 քվեն ավելացել է 147-ով,
    🔸 ԱԺԲ — 5485 քվեն ավելացել է 5-ով,
    🔸 «Քոչարի» — 1984 ավելացել է 1-ով,
    🔸 ՀԱԿ — 3206 նվազել է 47-ով,
    🔸 «Հանրապետություն» — 15835 քվեն ավելացել է 8-ով,
    🔸 ՔԺԿ — 2679 քվեն մնացել է անփոփոխ,
    🔸 «Ժողովրդավարական համախմբում» — 5284 քվեն նվազել է 14-ով,
    🔸 ԴՕԿ — 26567 քվեն նվազել է 819-ով,
    🔸 ՔՊ — 727820 քվեն ավելացել է 1148-ով,
    🔸 «Հայաստան» դաշինք — 145113 քվեն ավելացել է 217-ով,
    🔸 Հանուն Հանրապետության — 6750 քվեն ավելացել է 18-ով,
    🔸 ԼՀԿ — 7258 քվեն ավելացել է 55-ով։
    📌 Անճշտությունների գումարային չափը 1279-ից ավելացել է 230-ով:
    📃 Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:

  • Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74…

    ‼️ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը․ գործը փակվեց: |news.am|
    ❗️Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ: ⚖️ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ…

  • Facebook-ի, Messenger-ի և Instagram-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանում…

    ‼️ Facebook-ի, Messenger-ի և Instagram-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են։

  • Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկու…

    🌩 Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն լևոն Ազիզյանը։ 
    🌧 Գագիկ Սուրենյանը հայտնել է , որ ուժեղ կարկուտ և տեղատարափ է եղել Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում։
    Տեսանյութը՝ Գագիկ Սուրենյանի

  • Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինե…

    🚘🌉 Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։
    [Երևանի քաղաքապետարան]

  • ԲՀԿ-ն նկարչական պարագաներ էր բերել ԿԸՀ նախագահին․ կուսակցության անդամները ԿԸՀ շ…

    🪧 ԲՀԿ-ն նկարչական պարագաներ էր բերել ԿԸՀ նախագահին․ կուսակցության անդամները ԿԸՀ շենքի մոտ հայտարարեցին․
    🗣 «Նվեր կտանք, երբ ԿԸՀ նախագահը բուռն ցանկություն ունենա նկարչությամբ զբաղվելու, այդ պարագաներով անի, ոչ թե թվաբանական աճպարարություն անի»,– նշեց կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
    📌 Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանը» պահանջում է, որ վերաքվեարկություն լինի երկու ընտրատեղամասերում, որոնց արդյունքները անվավեր են ճանաչվել։ Կուսակցության անդամները հայտարարում են, որ «ամեն ինչ արցում է ԲՀԿ-ին ֆիլտրելու, նրան ԱԺ մտնել թույլ չտալու համար»։
    🪧 ԿԸՀ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները։ Նրանք պահանջում են, որ վերաքվեարկություն լինի երկու ընտրատեղամասերում, որոնց արդյունքները անվավեր են ճանաչվել։ 📣 ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը լրագրողների…

  • Ժամը 15:13-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղա…

    📌 Ժամը 15:13-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Երկու տեղամասերում արդյունքների անվավեր համարվելը թեև էական ազդեցություն չունի …

    🔸 Երկու տեղամասերում արդյունքների անվավեր համարվելը թեև էական ազդեցություն չունի առաջատար երեք ուժերի՝ ՔՊ-ի, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների համար, սակայն, չափազանց կարևոր է «Բարգավաճ Հայաստանի» համար, քանի որ կարող է վճռել կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելու հարցը։
    📄 Այս երկու ընտրատեղամասերում միասին ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե։ Մինչև երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչվելը, նախնական տվյալներով, ԲՀԿ-ն ստացել էր քվեների 3.996%-ը և ընդամենը 0.004% կամ մոտ 60 ձայն է պակասում այս ուժին ԱԺ-ում հայտնվելու համար։
    📌 Վերաքվեարկություն կիրականացվի՞ այդ երկու տեղամասերում, թե ոչ՝ դեռևս հստակ չէ, պարզ կլինի կիրակի օրը։ Այդ օրը, ըստ Ընտրական օրենսգրքի, ամփոփվելու են ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները, և թե ինչ որոշում կարող է կայացվել ըստ սահմանվածի՝ կարդացեք «Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը» նյութում։
    💬 ԲՀԿ խոսնակը «ԲՀԿ-ին ուղղված հարված» է անվանել ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը: Նրա խոսքով՝ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։ 🗣 «Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն…

    Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը — Infocom

    Երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն անորոշ է դարձնում ԲՀԿ-ի ճակատագիրը Երեկ ուշ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է

  • «Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք ԱԺ…

    📣 «Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք ԱԺ». Սամվել Կարապետյան
    🗣 Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը․ «Հա՛մ կեղծված են, հա՛մ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում: Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է: Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել ընտրությունները», — ասաց նա:
    📌 Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ․ «Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ճիշտ կլինի 2-րդ փուլով որոշենք՝ հաղթել են, թե չէ», — ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը: |azatutyun.am|