Category: Infocom

  • Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր …

    👨‍⚖️ Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
    🗣 Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։

  • Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը: ՀՀ գլխավոր դ…

    👨‍⚖️ Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք կներկայացնի:
    🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Դատախազությունից:
    Յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար:

  • Հայաստանից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները կտեղափոխվեն Թուրքիա…

    🇦🇲🇱🇧 Հայաստանից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները կտեղափոխվեն Թուրքիայի տարածքով։
    🇹🇷 Այդ նպատակով Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-ից մինչև 22-ը:
    Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է այսօրվա նիստում։ |armenpress.am|

  • Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում ՔՊ կո…

    🇹🇷🎉 Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցության հաղթանակի առթիվ:
    🔸 «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:
    🔸 Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի: Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,- ասված է ուղերձում:

  • Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը: Ավտոճանապարհը դարձել է միակողմ…

    🌊 Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը:
    🚧 Ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատվելու են՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյան…

    ‼️ Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատվելու են՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    📌 Փաշինյանի խոսքով՝ այս ընտրություններին ընտրակաշառքի համար «բռնվածները» պետք է մինչև 2031-ի ընտրությունների արդյունքների ամփոփումը բանտում լինեն։ Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության, և պետությունը պետք է արձագանքի։
    💬 «Պիտի պատասխան տան, որովհետև ինչ է նշանակում բռնել ու արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որևէ մեկն ուզում ա ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին բռնել ա, ձրի արդարացրե՞լ ա։ Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Կոռումպացվածները կարող են ցանկացած հարց այսօր լուծել դատական համակարգում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, թե առանց ընտրակաշառքի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի: |civilnet.am|

  • Փաշինյանին հարցրին՝ «պատերազմ սեպտեմբերին կլինի՞, քանի որ ինքն ասել էր՝ եթե սահ…

    🗣 Փաշինյանին հարցրին՝ «պատերազմ սեպտեմբերին կլինի՞, քանի որ ինքն ասել էր՝ եթե սահմանադրական մեծամասնություն չձևավորեն, աղետալի պատերազմ է լինելու»․
    📣 «Մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներոց։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», — ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետը։

  • Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված մեղադրանքը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլոր…

    ⚖️ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված մեղադրանքը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերին։
    🗣 «Այդ գործով վաղուց քրեական գործ կա հարուցված ու քննության արդյունքում եկել է մի կետի Քննչականը, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել», — ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ նշելով, որ խոսքը դիզվառելիքի մասին է: |azatutyun.am|
    📣 Դատախազությունը առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, չնայած ըստ Ընտրական օրենսգրքի՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այս մասին հարց ուղղեցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ 🗣 Հովակիմյանը…

  • Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետրի։ …

    ☁️ Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը։
    📣 Ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:
    [Գյումրիի քաղաքապետարան]
    🌧 Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։ 🚒 Փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում,…

  • Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պ…

    🌧 Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։

    🚒 Փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։
    [ՆԳՆ փրկարար խառայություն]
    📹 Տեսանյութը՝ լրագրող Նարեկ Կիրակոսյանի էջից