Category: Infocom

  • Մայիսի 1-ից վարորդներին մեկ տարվա համար տրվող միավորները կավելանան՝ 9-ից դառնալ…

    🚗 Մայիսի 1-ից վարորդներին մեկ տարվա համար տրվող միավորները կավելանան՝ 9-ից դառնալով 13․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին
    🗣 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարգավորումը թույլ կտա ճկունություն ունենալ, և այն իրավախախտումների պարագայում, որոնք կախված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել։
    📌 Ըստ նրա՝ 9 միավորից 13-ի անցնելու դեպքում կա կոնսենսուս, որ կխստացվեն այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը․ օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։
    🗓 Չսպառված միավորներ ունեցող քաղաքացիների բալերի շեմը ինքնաշխատ եղանակով կդառնա 13 միավոր։ Իսկ վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում՝ կասեցումն ավարտվելու հաջորդ օրվանից, կտրամադրվի 13 միավոր։
    [ՀՀ ՆԳՆ]

  • Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Glob…

    Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
    Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:
    Մանրամասները
    #վճարովի_բովանդակություն

  • Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հ…

    ⚖️ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն: 🗣 «Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի, ու պարզվի՝ արդյո՞ք գործ ունենք աշխատանքային…

  • «Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտություն առաջացել է՝ պ…

    🗣 «Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտություն առաջացել է՝ պայմանավորված այն փոփոխություններով, որ տեղի են ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի շուրջ։
    🔸 Թե որ ուղղություններով են փոփոխություններ լինելու, այս պահին չենք կարող խոսել: Հիմնական քննարկումները եղել են աշխատակարգի, կանոնակարգի շուրջ»,- այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:
    📌 Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել, որով ստեղծվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է:

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «չի կիսում այն կարծիքը», որ պետք է վերադառնալ …

    ‼️ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «չի կիսում այն կարծիքը», որ պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
    🗣 «Որն է դրա արգումենտը, չեմ հասկանում՝ ինչպես են կարողանում մարդիկ նման փաստարկ բերել, երբ այն մեկ հոդված չունի, առնվազն ևս 8 հոդված ունի, և էդ ութ հոդվածի հետ տեսել ենք՝ ինչեր են տեղի ունեցել: Ինչպես կարող է որևէ մեկը՝ քաղաքական գործիչ լինի կամ չլինի, պնդել, որ այդ ութի հետ տեղի ունեցածը… Իրականությունը չընդունի, և ասի, որ մենք մեկ հոդվածի համար պետք է վերադառնանք:
    🔸 Կարող է վերադառնանք, և նույն ճանապարհը կրկնենք էն ութի հետ կապված, ինչ եղել է: Դրա համար ընդհանրապես չեմ կիսում այդ կարծիքը»,- հայտարարեց Գրիգորյանը:
    📌 Նշենք, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ կարծիք են հայտնում, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցի շրջանակը քննարկելու համար պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի փաստաթղթին:

  • «Մտածեք, միջակ կատակերգուն՝ Վլադիմիր Զելենսկին, բանակցել է ԱՄՆ-ի հետ 350 միլիար…

    🇺🇸 «Մտածեք, միջակ կատակերգուն՝ Վլադիմիր Զելենսկին, բանակցել է ԱՄՆ-ի հետ 350 միլիարդ դոլար ծախսել՝ մտնելու մի պատերազմի մեջ, որն անհնար էր հաղթել, մի պատերազմի, որը երբեք չպետք է մեկնարկեր, բայց որը ինքը առանց ԱՄՆ-ի ու Թրամփի չի կարող երբևէ կարգավորել:
    Ավելի լավ կլինի, որ Զելենսկին արագ շարժվի տեղից, կամ նա այլևս պետություն չի ունենա: … Նա մերժում է ընտրությունները, և միակ բանը, որը նրա մոտ լավ էր ստացվում Բայդենին «ջութակի պես» նվագելն էր: Բռնապետ՝ առանց ընտրությունների»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    🇺🇦 Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը, արձագանքելով ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությանը, ասել էր, որ «Թրամփն ապատեղեկատվության պղպջակի մեջ է»՝ նշելով. «Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա հենց հիմա դա չի ստացվի»:

  • Երբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ծանուցում է ստանում, որ դիմումի համաձայն՝ նրան Հ…

    ‼️ Երբ ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ծանուցում է ստանում, որ դիմումի համաձայն՝ նրան ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, այդ պահից նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր։
    🔸 Այդ պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։
    🔸 Հորդորում ենք ծանուցում ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
    [Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն]

  • Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում ժողովրդին, որտեղ ասում է, որ իր ներկայացրած իրակ…

    📢 Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում ժողովրդին, որտեղ ասում է, որ իր ներկայացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ ՀՀ-ի հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու…

  • Իհարկե, [նոյեմբերի 9-ի փաստաթուղթը] որոշակի առումով նաև կապիտալյացիոն փաստաթուղ…

    💬 Իհարկե, [նոյեմբերի 9-ի փաստաթուղթը] որոշակի առումով նաև կապիտալյացիոն փաստաթուղթ է, բայց երբ խոսք է գնում Մեղրիի հատվածով, Սյունիքով ճանապարհների տրամադրման մասին, իսկ Ադրբեջանը նաև նախատեսում է, որ դա պետք է լինի միջանցք, ապա պետք է վերադառնալ այդ փաստաթղթին, որովհետև դրա շուրջ չորս-հինգ կետեր իրականացված չեն:
    ‼️ Միայն այդ փաստաթուղթն է այսօր, որ հնարավորություն կտա նաև, դրա վրա հենվելով, փորձել Արցախի վերադարձի հարցը լուծել:
    [ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում] |news.am|

  • Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե նա ցանկանում է նստել բանակցություն…

    🇺🇸🇺🇦 Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար. Դոնալդ Թրամփ 💬 «Ինձ հաճելի չէ դա ասել, բայց Զելենսկին այժմ ունի 4% վարկանիշ։ Քաղաքների մեծ մասն ավերված է, շենքերը…