Category: Infocom

  • Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա…

    ❗️ Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն, գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
    🗣 «Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։
    🔸 Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»,- նշել է Տոնոյանը։
    📣 «Բարգավաճ Հայաստան»-ը դիմելու է վերահաշվարկի համար․ Իվետա Տոնոյան 🗣 «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում ԲՀԿ-ի ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր…

  • Նախագահական նստավայրի դիմաց Արտուր Օսիպյանի ազատ արձակման համար մի քանի օր նստաց…

    ❗️Նախագահական նստավայրի դիմաց Արտուր Օսիպյանի ազատ արձակման համար մի քանի օր նստացույց անող Գեղամ Օհանյանը այս պահին ընթացող ակցիայի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք չեն լռել այս ընթացքում։
    📌 Նա հայտնեց, որ պաշտպանը հիմա գնացել է Դատախազություն՝ հստակեցնելու կալանքը վերացնելու պայմանները։
    🗣 «Սա կարծես վերջին շրջանի քաղհասարակության ամենամեծ հաղթական էր։ Հավատացեք, որ դուք եք էս երկրի տերը»,- նշեց Օհանյանը։
    🔸 Նստացույցի մասնակից Միքայել Մարգարյանը հայտնեց, որ ինքը այժմ գնում է Օսիպյանին դիմավորելու։ Իսկ նախագահականի դիմաց նստացույցը այս պահին, ըստ էության, ավարտվում է։
    ‼️ Արտուր Օսիպյանն ազատ կարձակվի, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 📣 «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության…

  • Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի կալանքը վերացնելու մասին, հայ…

    ‼️ Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի կալանքը վերացնելու մասին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
    📣 «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:
    🔸 Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

  • Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ քվեարկության օրը տեղ…

    📣 Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
    🗣 «Եթե մենք, օրինակ, 2017 թվականին այդպիսի ընտրություններ անցկացնեինք, եվրոպացի դիտորդներն անպայման կասեին, որ քվեարկությունն ու ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Չեմ կարծում, որ հիմա նրանք նման բան կասեն, քանի որ իրենց քաղաքական ղեկավարները նախընտրական շրջանում աջակցություն էին հայտնում այս իշխանությանը, և դա իրենց կաշկանդում է»,- նշել է Սարգսյանը։ |news.am|

  • Արտուր Օսիպյանը հացադուլը դադարեցնել չի պատրաստվում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում…

    ‼️ Արտուր Օսիպյանը հացադուլը դադարեցնել չի պատրաստվում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։
    🗣 «Արդարադատության նախարարը տարբերվող կարծիք ունի, դա նորմալ է, որ տարբեր կարծիք ունի, բազմակարծություն է, բայց Օսիպյանի կարծիքով իր պահման պայմանները նորմալ չեն»,- նշել է նա։
    📌 Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հանրային դաշտի քննարկումներին, որոնցում կոչ են անում Արտուր Օսիպյանին դադարեցնել հացադուլը։
    📣 «Ես առանձնազրույցների ժամանակ նրան տեղեկացնում եմ այդ կոչերը, քննարկումները, սակայն դրանք Օսիպյանի վրա չեն ազդում, իր կարծիքը չի փոխում»,- ասել է Հովհաննիսյանը։
    💬 Արտուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ հայտնում է ՀՀ արդարադատության նախարարը: 🗣 «Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին: (…) Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի…

  • Երրորդ օրն է՝ ՀՀ գլխավոր դատախազություն են մուտքագրվել Արտուր Օսիպյանի վերաբերյ…

    📣 Երրորդ օրն է՝ ՀՀ գլխավոր դատախազություն են մուտքագրվել Արտուր Օսիպյանի վերաբերյալ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամութուն հայտնած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումները։
    🗣️ Դեռևս որևէ գործողություն չի իրականացվել. համաձայն քրեական դատավարության օրենսգրքի՝ ստանալով դիմումները, վարույթի իրականացնող մարմինը/դատախազությունը պետք է հրավիրի երաշխավորներին դիմումները պնդելու վերաբերյալ դիրքորոշումը պարզելու նպատակով։
    📌 Անձի՝ հացադուլի մեջ գտնվելու պայմաններում յուրաքանչյուր ժամ էական է։ ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջում ենք հրատապ արձագանք։
    [Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ]
    ❗️ 23 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Պաշտպան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արտուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի…

  • Շտեմարան․ հրաձգարաններից անդին կամ ինքնորոշված անվտանգային էկոհամայնքի հայեցակար…

    Շտեմարան․ հրաձգարաններից անդին կամ ինքնորոշված անվտանգային էկոհամայնքի հայեցակարգը Հայաստանում․ Նարեկ Ներսիսյան
    🔸 Հայաստանում անվտանգության համակարգին առնչվող գործառույթները զարգանում են միմյանցից անկախ՝ մեկուսացված տրամաբանությամբ։ Քաղաքացիական պաշտպանությունը, տեղային տնտեսության զարգացումը, պարենային ինքնաբավությունը, լոգիստիկան, անվտանգ վարքագծի մշակույթը և տարածքային կազմակերպվածությունը գործում են որպես առանձին, հաճախ չհատվող ուղղություններ։ Ճգնաժամային իրավիճակներում այսպիսի անջատվածությունը հանգեցնում է ռեսուրսների և ժամանակի կորստի։
    📌 Սույն հոդվածում Նարեկ Ներսիսյանը ներկայացնում է մի մոդել, որն անվանվում է «Շտեմարան»։ Այն տարածքային-գործառնական հայեցակարգ է, որի խնդիրն է վերոհիշյալ գործառույթները մեկտեղել վերահսկելի, ինքնաբավ և օրինական դաշտում։

  • Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային…

    📣 Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյան
    🗣 «Համոզմունք ունեմ, որովհետև սկսած մեր ակտիվի ձերբակալություններից և կալանավորումներից, մեր գործընթացը կաթվախահար անելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհուպ անգամ կաշառքների դրվագների մասին ունենք ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում»,- ասուլիսի ժամանակ ասել է Մելոյանը։
    🗳 Անդրադառնալով մանդատները վերցնելու հարցին, Մելոյանն ասել է, որ սպասում են քվեների վերահաշվարկին․ «Մենք պետք է հասկանանք որքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է լիազորել, պատվիրակել, քանի որ սա առաջին հերթին պատասխանատվություն է։ Կարծում եմ որևէ մեկիդ մոտ 2–րդ կարծիք չի կարող առաջանալ, որ մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել»,- ասել է Մելոյանը։ |civilnet.am|

  • Դատախազությունը առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյա…

    📣 Դատախազությունը առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, չնայած ըստ Ընտրական օրենսգրքի՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այս մասին հարց ուղղեցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։
    🗣 Հովակիմյանը նշեց՝ հարցը պետք է ուղղել Գլխավոր դատախազությանը։ Նա ասել է նաև, որ Ծառուկյանի վերաբերյալ հրապարակված տեղեկություններում խոսքը նախորդ քրեական վարույթների մասին է, այլ ոչ թե նոր մեղադրանք առաջադրելուն։
    📌 Նա ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է պատգամավորի թեկնածուների համար անձեռնմխելիության որոշ երաշխիքներ միայն այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը սկսվում է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։ «Եթե մինչ այդ արդեն եղել են գործողություններ կամ քրեական գործընթացներ, ապա դա այլ իրավական կարգավորում է»,- նշել է նա։
    🔸 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում և հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: 💬 «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը հայտնել է՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019թ., և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած…

  • Լավրովը նշել է, որ Հայաստանը, ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելով հանդերձ, ակտիվո…

    🗣 Լավրովը նշել է, որ Հայաստանը, ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելով հանդերձ, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։
    📣 «Նրանք զորավարժություններ են անցկացնում, գնում են ռազմական տեխնիկա, փոխանակում ռազմական պատվիրակություններ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի», — «TASS»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
    🇷🇺 Հայաստանը երկու տարի և ավելի է՝ պարտք ունի ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ, այսօր մենք համաձայնել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը․ Լավրով 🗣 «Հունիսի 7-ին, երբ իմ գործընկեր Արարատ Միրզոյանին հարցրել են ՀԱՊԿ-ի մասին, ասել է. «Մենք…