Category: Infocom

  • ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մ…

    ❗️ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել:
    📌 Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի առկայությունը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։
    🔸 Ս.Թ.-ն ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։
    🔻 Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
    [ՀՀ ՔԿ]

  • Որո՞նք են ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ գրանցած 5 ըն…

    Որո՞նք են ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ գրանցած 5 ընտրատեղամասերը։
    📌 Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 14․48 %։
    🔹 Նշենք, որ 2018 թվականին մասնակցությունը եղել է՝ 7․8%, իսկ 2021-ին՝ 12․2%:

  • Քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավաքական …

    🗳 Քվեարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավաքական ընդդիմությունը շանս ունի իշխող ուժին հաղթելու, նա պատասխանեց՝ միանշանակ։
    Ծառուկյանը, անդրադառնալով ներկայիս կառավարության քաղաքականությանը, նշեց․ «Էնքան ասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Իսկ տնտեսական պատերազմն արդեն նշանակում է՝ եթե տնտեսություն չկա, պետություն չկա»։
    Նա կրկին խոսեց Քրիստոսի արձանի մասին․ «Ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացել, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, տուրիզմը զարգանալու է, ամեն մեկը աշխատանք է ունենալու, ներդրումներ են լինելու, և մեր երկիրը ծաղկելու է»։

  • Երեւանի 3/24 ընտրական տեղամասում նկատվում է բարձր ակտիվություն. մուտքի մոտ հերթ…

    📣 Երեւանի 3/24 ընտրական տեղամասում նկատվում է բարձր ակտիվություն. մուտքի մոտ հերթեր են։
    ❗️ «Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ դռան մոտի հերթերը «կառավարում են» «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի վստահված անձինք. սիրալիր ընդունում և ճանապարհում են ընտրողներին` «տատիկին կանչեք», «համեցեք ձախ, աջ»։ Երբեմն կանգնում են քվեախցիկի հետևում և ընտրողներին բացատրում՝ ինչ անել, երբեմն էլ լցված քվեաթերթիկների պարկը տեղափոխում են ոտքի տակից: Դռան մոտ հերթերի կառավարում երբեմն իրականացնում է նաև ՔՊ վստահված անձը:
    📌 Այս տեղամասի հանձնաժողովի նախագահը Կարինե Վանյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

  • Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետ…

    Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է։
    Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղյալ համարելու, Կարապետյանն ասաց․ «Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և արեցին ճիշտ ընտրություն (նկատի ունի ԿԸՀ որոշումը,- խմբ․)»։
    Անդրադառնալով ՌԴ-ից քվեարկությանը մասնակցելու համար մարդիկ տեղափոխելու լուրերին՝ նա նշեց․ «Օրինակ, դուք դա ո՞նց եք պատկերացնում»։ Կարապետյանը նաև հայտարարեց՝ իրենք ընտրակաշառք չեն բաժանել․ «Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինեին»։
    Հարցին՝ ինչ պլան ունի ընդդիմությունը Փաշինյանի հաղթանակի պարագայում, նա պատասխանեց․ «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։ Պատասխանելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին՝ ասաց․ «Ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու»։

  • Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ անհանգստացնո՞ւմ է նրան արդյոք Արտու…

    📣 Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ անհանգստացնո՞ւմ է նրան արդյոք Արտուր Օսիպյանի առողջական վիճակը։ Փաշինյանն այդ հարցն անպատասխան թողեց։ Լրագրողը կրկնեց հարցը, ինչին ի պատասխան՝ նա նշեց․ «Ես, ճիշտն ասած, չգիտեմ․ ի՞նչ խնդիր կա առողջական վիճակի»։
    Հիշեցնենք, որ այսօր Օսիպյանի հացադուլի 20-րդ օրն է։
    ❗️Արտուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ այսօր հացադուլի 17-րդ օրն է։ Այս մասին հայտնել է Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը, որն իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցել է երեկ։ 🗣 «Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա, և ամեն օր կարող է ինչ-որ…

  • 9/51 ընտրատեղամասում տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համար…

    📣 9/51 ընտրատեղամասում տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համարին, որոշվել է՝ արդեն տպված կտրոններով ընտրողները քվեարկեն մատյանի անուններով, սակայն ընտրական պրոցեսի հետագա ընթացքը դեռ անհայտ է։ Այս մասին հաղորդել է «Ազատության» թղթակիցը:

  • ՀԱԿ ընտրական շտաբը հայտարարում է՝ հունիսի 6-ին ՔՊ կուսակցության ղեկավար անդամնե…

    📣 ՀԱԿ ընտրական շտաբը հայտարարում է՝ հունիսի 6-ին ՔՊ կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ»-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով, որտեղ «շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին ՀՀ վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող համաքաղաքացիների հասցեին»։
    🗣️ «Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։
    📌 Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։
    🔸 Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են», — հայտարարում են կուսակցության շտաբից։

  • Ոստիկանները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածան…

    👮 Ոստիկանները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի: Նա ներկայացվել է Քննչական կոմիտե:
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Ունե՞ք ահազանգ կամ տեղեկություն ընտրությունների վերաբերյալ, զանգահարեք Ինֆոքոմի…

    📞 Ունե՞ք ահազանգ կամ տեղեկություն ընտրությունների վերաբերյալ, զանգահարեք Ինֆոքոմի թեժ գիծ՝ +374 41 46 36 26: