ԿԸՀ-ն ավագանու մանդատ է տվել Հիմք ընդունելով Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մա…

🗳 ԿԸՀ-ն ավագանու մանդատ է տվել
🔸 Հիմք ընդունելով Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները՝ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն, ըստ որի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների մանդատները տրվել են ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։
📌 Մասնավորապես, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Արտուշի Վարդանյանին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից՝ Գոհար Հարությունի Սաֆարյանին, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանին և Արթուր Ռազմիկի Մայիլյանին։
[Կենտրոնական ընտրական հանձնաժողով]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով