Category: Infocom

  • Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ-ում Wildberries-ի հերթական լոգիստիկ կեն…

    🇺🇦 Ուկրաինական անօդաչուները հարվածել են ՌԴ-ում Wildberries-ի հերթական լոգիստիկ կենտրոնին։ Հրդեհի մասին հայտնել են ինչպես Wildberries-ը, այնպես էլ մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։ Նրանց տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է, մոտ 200 աշխատակից տարհանվել է։
    🇷🇺 Ռուսական ուժերն էլ գիշերը հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածներն են հասցրել Ուկրաինային, այդ թվում՝ Կիևին, որտեղ առնվազն մեկ մարդ է զոհվել: Լվովում վիրավորվել է առնվազն չորս մարդ, վնասվել են երկու բազմաբնակարան շենքեր։ Խարկովում անօդաչուները հարվածել են արդյունաբերական գոտուն։ |azatutyun.am|
    🎞 Տեսանյութում՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը

  • Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը: Նրա գտնվելու վայրի վեր…

    ‼️ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը:
    ℹ️ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Արա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանմ…

    ❗️ Արա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը:
    📌 Այս մասին հայտնել է նրա պաշտպան Հռիփսիմե Գասպարյանը։
    ❗️ Առավոտյան ձերբակալվել է ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանը։ 🗣 «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»…

  • 2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկակ…

    ❗️🏥2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
    🦠 «Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, հիվանդների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
    📌 Մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում»,- նշված է հաղորդագրությունում։
    ❗️ Սննդային թունավորման դեպք է արձանագրվել «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում, 21 քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնում է ՍԱՏՄ-ն։ 📣 «Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում հուլիսի 26-ին…

  • Բաքվում Ջանես Նազարյանի պատվին հնչել է ՀՀ օրհներգը։ Ջանես Նազարյանը (71 կգ) դա…

    🇦🇲🥇 Բաքվում Ջանես Նազարյանի պատվին հնչել է ՀՀ օրհներգը։
    ❗️🥇 Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է ոսկե մեդալակիր Բաքվում անցկացվող Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում։ 🤼 Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին։

  • Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է ոսկե մեդալակիր Բաքվում անցկացվող Մ-17 տարեկանն…

    ❗️🥇 Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է ոսկե մեդալակիր Բաքվում անցկացվող Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում
    🤼 Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին։

  • Գևորգ Հարությունյանը դարձել է Մ-17 տարեկանների բրոնզե մեդալակիր։ Հայ ըմբիշը 51 …

    🥉 Գևորգ Հարությունյանը դարձել է Մ-17 տարեկանների բրոնզե մեդալակիր։
    🤼 Հայ ըմբիշը 51 կգ քաշային կարգի բրոնզե գոտեմարտում 5-0 հաշվով հաղթել է վրացի Սաբա Աբաշիձեին։
    📌 Սա Հայաստանի 2-րդ մեդալն է Բաքվում կայացած առաջնությունում։
    [Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա]
    🥉🤼 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը Բաքվում կայացած Մ17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ 🔸 Ավետիսյանը 8-0 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին։

  • Կոնջորյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ինչո՞ւ պետք է վերանայվի․ յուր…

    🗣 Կոնջորյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ինչո՞ւ պետք է վերանայվի․ յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար․ Փաշինյան
    Լրագրողները այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի և դրան նախորդած դեպքերի շուրջ:
    📣 Հարցին՝ կարո՞ղ է կուսակցությունից հեռացվեն Ավետ Կոնջորյանը և Նաիրի Հակոբյանը, վարչապետն արձագանքեց. — «Գիտե՞ք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում: Կուսակցության ներսում քննարկում չկա, իրավական պրոցեսների ավարտից հետո եթե կլինի… Էդպիսի դեպքեր եղել է, իմիջիայլոց, երբ որ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, և մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»: |azatutyun.am|
    ⚖️ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Ավետ Կոնջորյանի՝ հրապարակային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել դատախազություն։ 📣 «Քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության…

  • Առնվազն մի քանի հարցի շուրջ եկել ենք ընդհանուր ըմբռնման․ Փաշինյանը՝ Պուտինի հետ…

    📞 Առնվազն մի քանի հարցի շուրջ եկել ենք ընդհանուր ըմբռնման․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
    📣 «Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունի։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Այստեղ հարցն այն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի»,- ասել է վարչապետը։
    Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հարցին՝ Փաշինյանը նշել է․ «Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ խնդիրը Հայաստանինը չէ։ Հայաստանը չէ խնդիրը, դա ԵԱՏՄ-ի խնդիրն է, որովհետև փաստացի ստացվում է, որ միությունը կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։ |armenpress.am|
    🇷🇺🇦🇲 Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: 📌 ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը և Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ…

  • Փաշինյանը հաստատել է, որ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվելու է …

    📣 Փաշինյանը հաստատել է, որ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար։
    🗣 Փաշինյանը նշել է նաև, որ պաշտպանության և ՆԳ նախարարները վերանշանակվելու են։