Category: Infocom

  • Ծովագյուղ համայնքի բնակիչը իր տան բակի փակ շինությունում առանց թույլտվության եր…

    🐺 Ծովագյուղ համայնքի բնակիչը իր տան բակի փակ շինությունում առանց թույլտվության երկու գայլ է պահել։
    🚔 Օգոստոսի 4-ին մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։
    Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո։
    ⚖️ Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150,000դր չափով վարչական տուգանք։
    [ԲԸՏՄ]
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են։ Քննչակ…

    ⚖️ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են։
    📣 Քննչական կոմիտեից հայտնում են, որ կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով։
    📌 ՀՀ քննչական կոմիտեից նշում են, որ այս գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։
    ❗️⚖️ Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են 2022-2024 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով. Քննչական կոմիտե 📣 «Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային…

  • Հուլիսի 22-ից 31-ը ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուր…

    🚔 Հուլիսի 22-ից 31-ը ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում, ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 425 անձինք։
    ❗️ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական և գազային ատրճանակներ, հրացաններ, կռփազենք, դանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։
    🔍 Հայտնաբերվել և բաժիններ են տարվել նաև հետախուզման մեջ գտնվող անձինք։
    📌 ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները՝ հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։
    [ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն]

  • Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների՝ «տոլմայի» և «խինկալիի» արտադրություն…

    🥟 Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների՝ «տոլմայի» և «խինկալիի» արտադրությունը։
    🥼 Իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա սննդատեսակներից։ «Տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել պահանջներին: Դրանց արտադրությունը կասեցվել է:
    🕔 Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
    [ՀՀ ՍԱՏՄ]

  • «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշո…

    ⚖️ «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով օրերս ընկերությանը զրկել էին կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին:
    🔸 «Մուլտի Վելնեսի» ներկայացուցիչը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կողմից կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը:
    🔸 Գագիկ Ծառուկյանի փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել Կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: Կադաստրից չեն մեկնաբանում իրենց որոշումը: |azatutyun.am|
    ‼️ Նախկին «Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրն այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո. Ավինյան 🗣 «Բոլոր փաթեթները շարունակում են գործել: Բոլոր օրերի համար, երբ համալիրը փակված է եղել, կավելացվեն փաթեթներին, և բոլոր ծառայությունները, որոնք գնել եք նախկինում…

  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բան…

    🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը:
    🔸 Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը:
    [ՀՀ ԱԳՆ]
    🔗 Կարդալ ավելին

  • Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգր…

    🏦 Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։
    📌 Համապատասխան նախագծերն ընդգրկված են կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։
    ℹ️ Առաջին վարկը կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Երկրորդ վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույթը՝ 3.9 տոկոս։ |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայ…

    🇦🇲🇹🇷 Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
    🔸 Կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:
    📌 Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել էին Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։ |armenpress.am|

  • Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին …

    ❗️ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից օգոստոսի 3-ին փախուստի դիմած կալանավորված անձն առ այս պահը չի հայտնաբերվել։
    ⚖️ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը)։ |pastinfo.am|

  • Սյունիքի դիրքերից մեկում առկա խնդիրների մասին վարժական հավաքի մասնակցի խոսելուց…

    📣 Սյունիքի դիրքերից մեկում առկա խնդիրների մասին վարժական հավաքի մասնակցի խոսելուց հետո ԳՇ պետն անակնկալ այց է կատարել բանակային այդ դիրք։
    🔸 «ՊՆ-ն կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: ․․․ Բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:
    🔸 Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց ՊՆ հետ քննարկումների»,- հայտնում են ՊՆ-ից։