Category: Infocom

  • Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը լրա…

    ⚖️ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։
    📌 Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը։

  • ԱՄՆ-ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից՝ այդպես վե…

    🇺🇸🇸🇾 ԱՄՆ-ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից՝ այդպես վերացնելով, Դամասկոսի բնորոշմամբ, երկրում ներդրումներ կատարելու վերջին հիմնական խոչընդոտը:
    ℹ️ Սիրիան ԱՄՆ ահաբեկչական ցանկում հայտնվել էր 1979 թվականին, երբ Վաշինգտոնը նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կառավարությանը մեղադրեց զինված խմբավորումներին աջակցելու համար: Այդ կարգավիճակը պահպանվեց նաև նրա որդու՝ Բաշար ալ-Ասադի կառավարման ողջ ընթացքում։ Այժմ այդ ցանկում երեք պետություն է մնում՝ Կուբան, Իրանը և Հյուսիսային Կորեան։ |azatutyun.am|

  • «Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար ռեժիմով։ Ենթադրվում…

    ‼️ «Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար ռեժիմով։ Ենթադրվում է, որ կալանքի միջնորդություն կներկայացվի», — լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։
    💬 Փաստաբանը հայտնել է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ նախագահության օրոք կառավարության որոշակի օրենքներ վավերացնելու հետ կապված։ |civilnet.am|
    Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում խուզարկությունների և քննվող վարույթի վերաբերյալ:

  • Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-2019թթ….

    ‼️ Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-2019թթ. ընթացքում կատարված դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին պատկանող՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ավելի քան երեք տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ: [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
    🔗 Կարդալ ավելին
    Բացի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններից՝ ձերբակալվել է ևս 4 անձ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում խուզարկությունների և քննվող վարույթի վերաբերյալ:

  • Բացի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններից՝ ձերբակալվել է ևս 4 անձ. Հակակոռուպցիոն կոմի…

    🎞 Բացի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններից՝ ձերբակալվել է ևս 4 անձ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում խուզարկությունների և քննվող վարույթի վերաբերյալ:

  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Հակակոռուպցիոն կոմի…

    ‼️ Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Հակակոռուպցիոն կոմիտեից, news.am-ի հարցմանն ի պատասխան, հաստատել են տեղեկությունը:
    📌 Նախօրեին խորհրդարանում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծի քննարկման ժամանակ Լևոն Քոչարյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին… Ես Ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:
    🔸 Քոչարյանն ի պատասխան նշել է. «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը: Երբ Դուք ասում եք՝ դու չես կարող ժառանգել, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա: Ես իմ ամեն լումայի համար էդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է: Բայց Դուք էստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը»:
    🔸 Վարչապետն էլ Նոր Կտակարանից մեջբերում է արել. ««Մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»: Հիմա էն, ինչ Ձեզ ասեցի, այո, ես Ձեզ դատում եմ, և ես Ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»:
    Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկությունները կատարվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։

  • Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկությունները կատարվում են կոռուպցիոն բ…

    ℹ️ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկությունները կատարվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։
    🗣️ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ վարույթի շրջանակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում։
    🔎 Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տներում: 📌 «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն «Ազատությանը»…

  • Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստա…

    🔎 Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տներում:
    📌 «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն «Ազատությանը» հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ, այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
    💬 Այս պահին դեռ շարունակվում է Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը:
    Թե ինչ քրեական գործի շրջանակում է տեղի ունենում խուզարկությունը, Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ ավելի ուշ տեղեկատվություն կփոխանցեն:

  • Միացյալ Նահանգները մտադիր է արգելափակել եկամուտների բոլոր հնարավոր աղբյուրները,…

    🇺🇸🇮🇷 Միացյալ Նահանգները մտադիր է արգելափակել եկամուտների բոլոր հնարավոր աղբյուրները, որոնք ֆինանսավորում են ԻՀՊԿ-ին (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս): Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
    🗣 «Այսօր Իրանի առջև ընդամենը երկու ճանապարհ կա՝ լիակատար միջազգային մեկուսացում և միայն կենսապահովման նվազագույն մակարդակն ապահովող տնտեսություն, կամ վերադարձ բնականոն կյանքին՝ համաշխարհային տնտեսությանը կրկին ինտեգրվելու հնարավորությամբ։
    🔸 Այսօր մենք սկսում ենք «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ իրանական ռեժիմին այլ հնարավոր տարբերակներից զրկելու համար»,- ասել է նախարարը։ |shantnews.am|

  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտն…

    🇦🇲🇷🇺 ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։
    📌 Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։
    🗣 «Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, բազա, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումն արտոնյալ պայմաններով»,-ասել է նա։ |tert.am|
    🇷🇺 Հայաստանն ազատ է ՀԱՊԿ-ը լքելու որոշում կայացնելու հարցում. Ռուսաստանն արձագանքում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը: 🔸 «Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ «գոհ կլինեմ, եթե հեռացնեն»: Եթե Երևանը, իր ազգային շահից ելնելով, այլևս կարիք…