Category: Infocom

  • Այսօր մի շարք պայթյուններ են որոտացել Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամ…

    🔥 Այսօր մի շարք պայթյուններ են որոտացել Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունները հնչել են այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել են պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները։
    ℹ️ Սիրիական իշխանությունները պայթյունների պատճառների մասին տեղեկատվություն դեռ չեն հաղորդում։ Չնայած միջադեպերին՝ Ֆրանսիայի նախագահի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։
    🇸🇾🇫🇷 Քիչ առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան իր նստավայրում ընդունել է Մակրոնին։ |azatutyun.am|

  • Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական…

    ⚽️ Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է ռուսական «Կրասնոդար»-ից Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխությունը:
    🗣 Այս մասին գրում է արաբ հեղինակավոր լրագրող Ահմեդ Ալ Լուկանը՝ «Ալ Ռիադիա» պարբերականից:
    📌 Սպերցյանը երկուշաբթի բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի ակումբի հետ: Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է չորս տարով և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման տարբերակ: |armenpress.am|

  • Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ փակել են Վարդանաշեն գյուղի մոտ գտնվող ճ…

    Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնակիչներ փակել են Վարդանաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով ներկայացնել կարկտահարության և ուժեղ քամու պատճառած վնասի փոխհատուցման ծրագիր։
    💬 Երասխահունի գյուղապետ Նարեկ Փանոսյանը հայտնել է, որ հուլիսի 6-ին տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել բերքին, սակայն նրա խոսքով՝ իրենց գյուղացիները բողոքի ակցիա չեն անում, այլ սպասում են վնասի գույքագրմանը։
    🚧 ՆԳՆ-ից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ ճանապարհը իսկապես փակ է եղել, բայց այս պահին երթևեկությունը վերականգնված է։ |arm.sputniknews.ru|

  • Երեկ ահազանգեր են ստացվել ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լո…

    🌬 Երեկ ահազանգեր են ստացվել ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում:
    🔻 Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]
  • ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել …

    🇪🇺🍑 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել և լուսանկարներ հրապարակել իր էջում:
    🔸 «Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցություն ձգտող կուսակցությունների օգտին։ Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ ԵՄ-ն, իր հերթին, օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար։
    🔸 Ընկերներիցս մեկը նայեց ջեմին և ասաց. «Ազատության տարաներ»։ Ես մտածեցի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր»,- գրել է նա: |1lurer.am|
    Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ՝ X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման վերաբերյալ:

  • #ԱԱ_2026 Բելգիայի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով առավելութ…

    🇧🇪🇺🇸 #ԱԱ_2026 Բելգիայի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի նկատմամբ և նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։
    ℹ️ Դուբլի հեղինակ դարձավ Շառլ Դե Կետելարեն: ԱՄՆ հավաքականը պատասխանեց Մալիկ Թիլմանի գեղեցիկ տուգանային հարվածից գոլով՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո բելգիացիները կրկին իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը։ Հանս Վանակենը օգտվեց ամերիկացիների պաշտպանական սխալից ու գրավեց դարպասը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Ռոմելու Լուկակուն՝ ձևակերպելով 4:1 վերջնական հաշիվը։
    ⚽️ Հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ից, կհետևենք Իսպանիա-Բելգիա դիմակայությանը:
  • Գագիկ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես «սարքած»։ «Սա…

    💬 Գագիկ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես «սարքած»։
    🗣 «Սարքած է, սուտ ու փուչիկ։ Հակառակն է, ինձ են պարտք։ Նախկին դեսպանները ներկա են եղել, տեսել են, որ սարքած է, ոչինչ չկա»,- ասել է նա Քննչական կոմիտեի դիմաց դատարան մեկնելուց առաջ։ |civilnet.am|
    📌 Այս պահին ընթանում է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:

  • #ԱԱ_2026 Իսպանիան 16 տարի անց քառորդ եզրափակիչում է. Պորտուգալիայի դեմ հանդիպու…

    🇪🇸🇵🇹 #ԱԱ_2026 Իսպանիան 16 տարի անց քառորդ եզրափակիչում է. Պորտուգալիայի դեմ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։
    ℹ️ Երկու խաղակեսում էլ թիմերը հավասար էին խաղում, բայց երկրորդ խաղակեսի ավարտից անմիջապես հետո Մերինոն կարողացավ գրավել դարպասը։
    ⚽️ Քառորդ եզրափակիչում Իսպանիան կմրցի ԱՄՆ-Բելգիա հանդիպման հաղթողի հետ։

  • ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ …

    ❗️⚖️ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
    🔸 Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:
    📌 Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:
    [Քննչական կոմիտե]
    ❗️ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ [ՀՀ քննչական կոմիտե]

  • Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր ա…

    🔸 Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի, հայտնում են քաղաքապետարանից։
    📌 Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո։
    📌 Ավելի վաղ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում։
    ‼️ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։ 📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։