Category: Makaryan News

  • Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը գրել է․«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր …

    ❗️ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը գրել է․
    «Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»:
    Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտնել էր, որ Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս «ոչ մի արձագանք չկա»։
    Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն այսօր գրավոր կերպով դիմել էր գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը` պայմանվորված նրա կնոջ առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ:

  • Ղրիմում ձերբակալվել է 19-ամյա մի երիտասարդ, որը ծրագրել էր պայթեցնել ՆԳՆ բարձրաս…

    Ղրիմում ձերբակալվել է 19-ամյա մի երիտասարդ, որը ծրագրել էր պայթեցնել ՆԳՆ բարձրաստիճան աշխատակցի ավտոմեքենան Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով. ՌԴ ԱԴԾ
    Հարձակումից հետո տղամարդը պլանավորում էր տեղափոխվել եվրոպական որևէ երկիր` մշտական բնակության:

  • Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Ավելի քան 7 ժամ է` որոնում են 3-ամյա մի…

    📌Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Ավելի քան 7 ժամ է` որոնում են 3-ամյա մի տղայի Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային…

  • Պացիենտի երաժշտական ճաշակը բարձրանում է, իհարկե, բայց հոգեթերապևտիկ վիճակը գնալո…

    Պացիենտի երաժշտական ճաշակը բարձրանում է, իհարկե, բայց հոգեթերապևտիկ վիճակը գնալով սրվում է
    Տիկին նախարար, հենց էն կեղծ պատարագին աղոթեք-վերջացնեք, մի հատ զբաղվեք պացիենտի վիճակով, լա՞վ, արդեն 2018-ի նոստալգիկ հալյուցինացիաներ են նկատվում մոտը 😀

  • Բարև Ձեզ, պարոն Ծառուկյան, հլը լսեք` ի՞նչ ա ասում, էս կարո՞ղ ա Ձեզ ա նամյոկ անու…

    Բարև Ձեզ, պարոն Ծառուկյան, հլը լսեք` ի՞նչ ա ասում, էս կարո՞ղ ա Ձեզ ա նամյոկ անում. «100 հազար դրամի բարեգործություն են անում, 4 մլն դոլարի գովազդ են անում իրանց: Ես բարեգործությունից արդեն ալերգիա ունեմ»:
    Հը՞, ի՞նչ կասեք, պարոն Ծառուկյան)

  • «Ֆսյո՞, գնացինք քննարկելու». Սրբուհի Գալյանը անձնական տվյալների պաշտպանության նո…

    «Ֆսյո՞, գնացինք քննարկելու». Սրբուհի Գալյանը անձնական տվյալների պաշտպանության նոր համակարգ է ներդնում

  • «ԱԱԾ պադվալի» պետին փոխել ենԱԱԾ մեկուսարանում Սամվել Կարապետյանին «լավ աչքով» նա…

    «ԱԱԾ պադվալի» պետին փոխել են
    ԱԱԾ մեկուսարանում Սամվել Կարապետյանին «լավ աչքով» նայած «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Ռուբեն Խալապյանին արձակուրդից վերադառնալուց հետո տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ:
    MakaryanNews-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ Խալապյանին նշանակել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, իսկ դրա ղեկավար Ռոբերտ Թամարյանին էլ տարել են Խալապյանի տեղը` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ: Ասել է թե` երկու հիմնարկների պետերին ռակիրովկա են արել: Խալապյանին տեղափոխելու պատճառը, իմ տեղեկություններով, եղել է այն, որ նա ընդամենը պարզ, մարդկային վերաբերմունք է ցուցաբերել քաղաքական դրդապատճառներով կալանավորված խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ:
    Թե հատկապես ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի հրահանգներն անվերապահ կատարող ղեկավարությանը, դժվար է ասել, բայց ասացին` Խալապյանի մարդկային մոտեցումները նրանց դուր չի եկել, դրա համար էլ մոտ երկու ամիս առաջ նրան նախ ուղարկեցին արձակուրդ, հետո էլ ազատեցին և տեղափոխեցին մի հիմնարկ, որն առաջիկայում փակվելու է առհասարակ:
    Ի դեպ, Խալապյանից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում շատ գոհ էին, ասում էին` լավ ղելավար էր, հավանաբար այնտեղ պահվող կալանավորներն ու քաղբանտարկյալներն էլ էին գոհ, դրա համար էլ որոշեցին մեկուսացնել նրան հիմնարկից:
    Աղբյուրը` MakaryanNews

  • Նոյեմբերի 15-ից առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը …

    🚘🛞 Նոյեմբերի 15-ից առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
    Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
    Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե
    1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
    2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,
    Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

  • ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից Ռոմանոս Պ…

    ❗️ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից Ռոմանոս Պետրոսյանին իբրև թե միանձնյա, «սեփական կամքով» ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մտադիր է ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայից: Նոյեմբերի 18-ին լրանում…

  • Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադր…

    Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով. Նիկոլ Փաշինյան
    ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկումը