Category: Makaryan News

  • Հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004թ․ մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Գասպարյ…

    Հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004թ․ մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Գասպարյանի որդու` Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը):
    Դատախազություն

  • Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեց…

    Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին
    Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, ու զարմանալիորեն որևէ կերպ մամուլում այս մասին տեղեկություն չէր հայտնվել։ Ասացին՝ հնարավոր բոլոր տարբերակներով կողմերը, հատկապես՝ «Զովքի» տերերը փորձել են փակել հավանական բարձրաձայնողների բերանն ու այնպես անել, որ աղմուկ չբարձրանա, հանրային հնչեղություն չստանա հարցը։ Անգամ իրավապահ համակարգն ՝ «իրեն առընթեր» լրատվամիջոցներով, այս թեման փորձել են ծածկադմփոց անել, որ ոչ ոք չիմանա, թեև քաղաքում շատերն են տեղյակ միջադեպից։
    Իզուր չզանգեք, գովազդ չեմ ուզում 😜
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/5684.html

    Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին

    Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառ…

  • «Red Wings»-ը չվերթեր կիրականացնի Երևան-Օրենբուրգ– Երևան երթուղովՉվերթերը կիրակա…

    «Red Wings»-ը չվերթեր կիրականացնի Երևան-Օրենբուրգ– Երևան երթուղով
    Չվերթերը կիրականացվեն ռուսական արտադրության SSJ-100 ինքնաթիռներով շաբաթը մեկ անգամ ամառային սեզոնի ընթացքում: Առաջին չվերթը նախատեսված է հունիսի 4-ին:

  • Ավերածություններ Թել Ավիվի կայարանում՝ իրանական հարվածներից հետո։…

    Ավերածություններ Թել Ավիվի կայարանում՝ իրանական հարվածներից հետո։

  • «Մակրոնը շատ շուտով կլքի իր պաշտոնը»․ Թրամփ ԱՄՆ նախագահն այսպես է մեկնաբանել Ֆրա…

    «Մակրոնը շատ շուտով կլքի իր պաշտոնը»․ Թրամփ
    ԱՄՆ նախագահն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի՝ Հորմուզի նեղուցում Իրանի դեմ գործողություններին միանալուց հրաժարվելը: Նա նաև հիասթափված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերից, ինչի մասին հայտարարել է Վաշինգտոնում Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Թրամփը հայտարարել է, որ Սթարմերը, ցավոք, Ուինսթոն Չերչիլը չէ:

  • «Մեծարգո նախագահն» է անցնում, ճանապարհ տվեք https://youtu.be/Yk07-xQ8oOQ?si=pbIv…

    «Մեծարգո նախագահն» է անցնում, ճանապարհ տվեք 😀
    https://youtu.be/Yk07-xQ8oOQ?si=pbIv-IHnNuE6lMeG

    «Մեծարգո նախագահն» է անցնում, ճանապարհ տվեք

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Գործը կկարճվի.Քննչականը հասկացել է, որ Արմինե Օհանյանը դեմ է Նիկոլ Փաշինյանից իշ…

    Գործը կկարճվի.Քննչականը հասկացել է, որ Արմինե Օհանյանը դեմ է Նիկոլ Փաշինյանից իշխանությունը բռնությամբ զավթելուն
    MakaryanNews-ը տեղեկացրել էր, որ իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչ անելու համար այսօր Քննչական կոմիտե էր հրավիրվել և հարցաքննվել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Պարզվել է, որ մեկ տարի առաջ նրա գրած մի խմբագրականը քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է հանդիսացել:
    Օհանյանին հարցաքննել են, սակայն որևէ մեղադրանք չեն առաջադրել:
    MakaryanNews-ի տեղեկություններով, սակայն, Քննչական կոմիտեն գործը կարճելու է, քանի որ փորձագետի եզրակացությամբ բռնության կոչ չի եղել դրանում: Մենք տեղեկացանք, որ շուտով կարճման որոշումը կլինի:
    Իրավապահները «Հրապարակ» օրաթերթի խմբագրի դեմ վարույթ են հարուցել իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու համար Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը , որ վերջին շրջանում հատկապես շատ խիստ է քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, իր ֆեյսբուքյան…

  • Իրավապահները «Հրապարակ» օրաթերթի խմբագրին մեղադրում են իշխանությունը բռնի զավթել…

    Իրավապահները «Հրապարակ» օրաթերթի խմբագրին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու մեջ
    Երեկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը , որ վերջին շրջանում հատկապես շատ խիստ է քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, իր ֆեուսբուքյան էջում մի գրառում էրվկատարել` հայտնելով, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե: Թե որն է պատճառը, հայտնի չէ:
    MakaryanNews-ը տեղեկացավ, որ Արմինե Օհանյանին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու մեջ, այսինքն` վարույթը նախաձեռնել են այն նույն հոդվածով, ինչով մեղադրանք են առաջացրել Միքայել Սրբազանին:
    Ընդ որում, ըստ մեր ունեցած տեղեկությունների` մեղադրանքի հիմքում ընկած է «Հրապարակ» օրաթերթում լույո տեսած մի խմբագրական, որը խմբագիր Արմինե Օհանյանը գրել էր դեռ մեկ տարի առաջ:
    Այսինքն` մեկ տարի վարույթը նախաձեռնել են, մեկ տարի առանց իր իմացության գործը քննել են ու մեկ տարի անց միայն հասկացել, որ «Հրապարակի» խմբագիրը «ահաբեկիչ» է կամ կոչ է անում ժողովրդին` իշխանությունը բռնի ձևով զավթել: Եթե իրոք այդպես է, ապա մի գործ էլ պետք է դատախազության ու քննչականի դեմ հարուցել` այսչափ դանդաղկոտության, անփութության և պետական անվտանգությանը մատների արանքով նայելի, պոտենցիալ ահաբեկիչներին րոպե առաջ չչեզոքացնելու մեղադրանքով: Ի վերջո, եթե Արմինե Օհանյանն իսկապես այդպիսի կոչ է արել, կարող էին անսալ նրա կոչին ու գնալ բռնի կերպով զավթել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը Փաշինյանն ատամներով է պահում:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

  • ԿԲ նախագահը ռիսկ չի՞ տեսնում, որ ինչ-որ պահի առողջության պարտադիր ապահովագրությա…

    ԿԲ նախագահը ռիսկ չի՞ տեսնում, որ ինչ-որ պահի առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կարող է ճաքեր տալ ու փլուզվել

  • Բաքվի բանտից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի առողջությունը գնալով վատթարանում է«Վի…

    ❗️Բաքվի բանտից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի առողջությունը գնալով վատթարանում է
    «Վիգենը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի, տառապում է բարձր արյան ճնշումից, մասամբ կորցրել է լսողությունը։ Այժմ սպասում ենք սրտի վիրահատությանը»,- հայտարարել է նրա կինը Լինդա Էուլջեքջյանը։