Category: Makaryan News

  • Այսինքն` էդ 1.5 մլն մարդիկ մեզ խաբեցին. Սամվել Կարապետյան Հենց առաջին օրը վաբանկ…

    Այսինքն` էդ 1.5 մլն մարդիկ մեզ խաբեցին. Սամվել Կարապետյան
    Հենց առաջին օրը վաբանկ գնալու հնարավորություն ունեինք` չգնացինք. Սամվել Կարապետյան

  • Հենց առաջին օրը վաբանկ գնալու հնարավորություն ունեինք` չգնացինք. Սամվել Կարապետյ…

    Հենց առաջին օրը վաբանկ գնալու հնարավորություն ունեինք` չգնացինք. Սամվել Կարապետյան
    Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան. Կարապետյան

  • Բացարձակ կեղծ թեզ է այն պնդումը, թե եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, Նիկոլ…

    Բացարձակ կեղծ թեզ է այն պնդումը, թե եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, Նիկոլ Փաշինյանը դրանք կտա ընտրական շեմը չհաղթահարած ուժերին. Արփինե Հովհաննիսյան
    ՀԱՐՑԵՐ ընդդիմությանը (Մաս 2)
    Երեկ մի տեսանյութ եմ հրապարակել, որտեղ ասել եմ շատ պարզ բան․ բացարձակ կեղծ թեզ է այն պնդումը, թե եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, Նիկոլ Փաշինյանը դրանք կտա ընտրական շեմը չհաղթահարած ուժերին։
    Ես դա համարել եմ ընտրությունների լեգիտիմությանը հասցվող այնպիսի հարված, որ բացարձակապես բացառել եմ նման սցենարը։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին վստահելու պատճառով, այլ որովհետև չեմ կարծում, որ նա կգնա մի քայլի, որը կփլուզի իր իսկ հիմնական քաղաքական և քարոզչական հենասյուներից մեկը՝ ընտրությունների լեգիտիմության մասին պատմությունը։
    Հենց այդ համատեքստում էլ ասել եմ հետևյալ միտքը․
    «Նիկոլ Փաշինյանը ինքն իր նկատմամբ կարմիր գիծ չի խախտի»։
    Այսինքն՝ այն հարցերում, որոնք իր համար սկզբունքային քաղաքական նշանակություն ունեն, ինքն իր ոտքին չի կրակի և չի ոչնչացնի սեփական քաղաքական դիրքավորման հիմքերը, իսկ որևէ աճպարարությամբ ընտրական շեմը չհաղթահարած ուժերին ԱԺ մտցնելը հենց իր լեգիտիմությունն է դնելու կասկածի տակ։
    Հիմա տեսնում եմ, որ որոշ շրջանակներ հրապարակում են սրտաճմլիկ ու լալահառաչ տեքստեր՝ մանիպուլացնելով իմ ասածը և փորձելով այն ներկայացնել բոլորովին այլ բովանդակությամբ։
    Եկեք ձեզ հարցեր տամ ձեր տրամաբանության մեջ`Ասում եք` Նիկոլ Փաշինյանը կարմիր գծեր չունի և կարող է կեղծել ընտրությունները։
    Այդ դեպքում ունեմ մի քանի շատ պարզ հարց։
    Հարց առաջին. Այդ համոզմունքը ե՞րբ է առաջացել՝ 2021 թվականի՞ն, թե՞ միայն 2026 թվականին։
    Հարց երկրորդ. Եթե դեռ 2021 թվականին էիք համոզված, որ նա կարող է կեղծել ընտրությունները, ապա ինչո՞ւ մասնակցեցիք այդ ընտրություններին։ Ու ինչու մասնակցեցիք հիմա?
    Հարց երրորդ. Ինչո՞ւ 2021 թվականի արդյունքներով մտաք խորհրդարան։ Այդ ընտրությունները կեղծվա՞ծ էին, թե՞ ոչ։ ՍԴ դիմել եք ` հուշեմ:
    Հարց չորրորդ. Եթե կեղծված էին, ինչո՞ւ վերցրեցիք մանդատները։ Եթե կեղծված չէին, ապա լեգիտիմ եք համարում?
    Հարց հինգերորդ. 2026 թվականի ընտրությունների քաղաքական գնահատականը ո՞րն է։ Կեղծվա՞ծ են, թե՞ ոչ։
    Հարց վեցերորդ. Եթե կեղծված են, ապա ինչո՞ւ եք առհասարակ քննարկում մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը։ Ի՞նչ կա քննարկելու։
    Հարց յոթերորդ. Եթե վաղը որոշեք վերցնել մանդատները, ինչպե՞ս եք դա բացատրելու ձեր ընտրողներին։ Իսկ եթե չվերցնեք, ո՞րն է ձեր գործողությունների ծրագիրը։
    Մինչև այս հարցերի պատասխանները չկան, լավ կլինի քիչ զբաղվել ուրիշների խոսքերը վերաշարադրելով և ավելի շատ զբաղվել սեփական քաղաքական տրամաբանությունը վերջնականապես ձևակերպելով։ Կարծում եմ՝ մարդիկ հոգնել են պսևդոհայրենասիրական պաթոսախեղդ ելույթներից և ձեզանից առարկայական պատասխաններ են պահանջում։ Ձեզնից բեռը մի տեղափոխեք ուրիշների վրա։
    Հ․Գ․ ձեր համակիրներին ասեք, որ չգան և չհայտնվեն այստեղ ու չասեն, որ դուք նոր սահմանադրութան հեղինակ եք: Այդ նոր սահմանադրության հեղինակի թեզը հենց հիմա ծառայեցնում եք ձեզ՝ որպես փրկօղակ:

  • Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտ…

    Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լավ թիմով, ընտրողի դատին հանձնելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որի վրա տասնյակ մասնագետներ են աշխատել ամիսներ շարունակ։
    Ընտրություններին մեր մասնակցության գլխավոր նպատակն էր՝ մեր երկիրը հետ պահել հնարավոր վտանգավոր զարգացումներից, մեզ ապահովագրել տնտեսական և քաղաքական տեսանելի վտանգներից։ Մենք ծրագրել էինք ունենալ քաղաքակիրթ, ընտրողի հանդեպ հարգանքով լի ընտրապայքար։
    Ցավոք, քարոզարշավի ընդամենը 4-5-րդ օրերին արդեն պարզվեց, որ իշխանություններին քաղաքակիրթ պայքարը չէր հետաքրքրում։ Մեր դեմ սանձազերծվեց տգեղ, հակաիրավական և հակաբարոյական արշավ. քրեական հետապնդումների ենթարկվեցին մեր բազմաթիվ համակիրներ և ակտիվիստներ, եղան կալանավորումներ՝ հորինված մեղադրանքներով։ Իշխող ուժը մեր դեմ վարեց վիրավորանքներով և զրպարտանքով լի գռեհիկ արշավ։
    Մենք որոշեցինք չտրվել սադրանքների և չմտնել այդ բառապաշարի, այդ տրամաբանության մեջ։ Ինչպես ես, այնպես էլ մեր թիմի ակտիվ անդամները երբևէ չիջեցրինք քաղաքակիրթ բանավեճի նշաձողը, մնացինք քաղաքական պայքարի շրջանակներում։
    Բոլոր խոչընդոտներից, ուժային և քարոզչական գրոհներից, բացարձակ անհավասարության պայմաններում անցկացված քարոզարշավից հետո, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և ընտրողի վրա ահռելի ճնշումներով անցկացված ընտրությունների պայմաններում նույնիսկ, մեր քաղաքական ուժը չկոտրվեց, հավաքեց բավարար ձայներ՝ խորհրդարան մտնելու համար։ Սկզբում մեր ձայները տեխնիկապես իջեցվեցին, և մենք սկսեցինք քվեների վերահաշվարկ, որը մեզ թույլ տվեց վերականգնել պակասող ձայները։
    Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է Ընտրական Օրենսգիրքը։
    Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ շատ քվե է ստացել։ Միաժամանակ, չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։
    Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,
    Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։
    Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։
    ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։
    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Ձեզ տված բոլոր խոստումներն ու հավաստիացումներն ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։
    Ես ձեր Ծառուկյանն եմ։

  • Ոստիկանությունը ուժեր է կուտակում ԿԸՀ մոտ. պատրաստվում են «դիմավորել» ԲՀԿ-ին…

    Ոստիկանությունը ուժեր է կուտակում ԿԸՀ մոտ. պատրաստվում են «դիմավորել» ԲՀԿ-ին

  • Թո’ղ պատրաստվեն. այ սենց պետք ա պարտվեին, բերանները լեզու չի մնացել. Տիգրան Ավին…

    Թո’ղ պատրաստվեն. այ սենց պետք ա պարտվեին, բերանները լեզու չի մնացել. Տիգրան Ավինյան

  • Հրատապ…Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահ…

    Հրատապ…
    Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր ժամը 13:00-ին կոչ ենք անում մեր բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրներին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ։ Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա։

  • ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանի խուզարկությունը կապված է լ…

    ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանի խուզարկությունը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի գործի հետ, որով անցնում է Անդրանիկ Թևանյանը:

    Քննչական կոմիտե
    Ինչպե՞ս են իրավապահները ուժով մտնում ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան և խլելով նրա հեռախոսը` արգելում նկարահանել:

  • Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում․ «Հրապարակ»https://…

    Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում․ «Հրապարակ»
    https://makaryannews.am/12582.html?fbclid=IwZnRzaASYduFleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEebo8UI8AcZuhdoIlwT7cXCwhRMQp6ltKK8SLJ061u63_L2MV2uPN_HIwdA0o_aem_avgMGrSZ-s4GT9EDTNd8fg

    Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է ․ Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականությամբ, ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան՝ «Քաղպայմանագրին» զրկելով մանդատների…

  • Ինչպե՞ս են իրավապահները ուժով մտնում ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մ…

    Ինչպե՞ս են իրավապահները ուժով մտնում ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան և խլելով նրա հեռախոսը` արգելում նկարահանել:
    Հրատապ‼️ Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան