Category: Makaryan News

  • Էրդողանը շնորհավորել է ՓաշինյանինԻմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավ…

    🇦🇲🇹🇷 Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին
    Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ:
    Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
    Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն:
    Ռեջեթ Թայիփ Էրդողան

  • Մենք մարդասպան չենք, որ տանք սպանենք, իսկ իրենք մանդատ չունեն էլ, որ վերցնեն. Փա…

    Մենք մարդասպան չենք, որ տանք սպանենք, իսկ իրենք մանդատ չունեն էլ, որ վերցնեն. Փաշինյան
    Որևէ մեկը կարա ասի, որ ձրի արդարացրե՞լ են Գագիկ Ծառուկյանին. Փաշինյանը կաշառակերության մեջ մեղադրեց Ծառուկյանին արդարացրած դատավորներին

  • Որևէ մեկը կարա ասի, որ ձրի արդարացրե՞լ են Գագիկ Ծառուկյանին. Փաշինյանը կաշառակեր…

    Որևէ մեկը կարա ասի, որ ձրի արդարացրե՞լ են Գագիկ Ծառուկյանին. Փաշինյանը կաշառակերության մեջ մեղադրեց Ծառուկյանին արդարացրած դատավորներին

  • Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել. Էդմոն Մարուքյան…

    Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել. Էդմոն Մարուքյան

  • Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ. Փաշինյան…

    Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ. Փաշինյան

  • Ալիկն ու Կանդազը մեղավո՞ր են, որ սորոսական չեն, թե՞ մեղավոր են, որովհետև սորոսակ…

    Ալիկն ու Կանդազը մեղավո՞ր են, որ սորոսական չեն, թե՞ մեղավոր են, որովհետև սորոսական չեն
    Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրենց «քաղհասարակություն» հռչակած և Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ փաստացի փայ ունեցող սորոսականների ճնշման տակ ազատ արձակեց արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանին, որը բանտում հացադուլ էր հայտարարել: Իսկ ինչու՞ դատախազը տեղի տվեց սորոսականների ճնշմանը, և ինչու էին սորոսական համայնքը` իրենց ակտիվիստներով, լրատվամիջոցներով և անգամ թեկնածուներով լծվել Արթուր Օսիպյանին օր առաջ նիկոլական «արդարադատության» ճիրաններից ազատելու գործին, որովհետև Օսիպյանը ևս սորոսական էր, այսինքն` իրենցից մեկն էր: Ու քանի որ սորոսականները այս իշխանության դե ֆակտո փայատերերն են, ու ամբողջ իրավապահ համակարգը` ներառյալ գլխավոր դատախազը, կախում ունեն նրանցից, ստիպված եղան կատարել սորոսական քաղհասարակության պահանջն ու ազատ արձակել այդ համայնքի ներկայացուցիչ արցախցի ակտիվիստին:
    Օսիպյանից բացի այս օրերին բանտում են գտնվում նաև շատ այլ ընդդիմադիրներ, որոնց վրա այդ նույն դատախազությունը անհեթեթ գործեր է կարել ու դարի հանցագործի պիտակով ուղարկել կալանքի: Օրինակ` «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ Ալիկ Ալեքսանյանն ու հայտնի ռազմական գործիչ Արթուր Ավանեսյանը` Կանդազը: Ինչու՞ այդ նույն սորոսականները նրանց իրավունքների համար էլ չեն պայքարում, կուրծք ծեծում, հարցեր ուղղում իրավապահներին, ՄԻՊ-ին, Փաշինյանին… որովհետև նրանք սորոսական չեն, այլ ընդդիմադիր են, այսինքն` իրենցից չեն, հետևաբար մեղավոր են` թալանչի, հանցագործ ու ընտրակեղծարար: Դրա համար նրանց մասին այսօր հանրային տիրույթում գրեթե ոչ ոք չի հիշում, ու կարծես համակերպվել են, որ նրանք մեղավոր են: Իսկ մեղավոր են, որովհետև սորոսական չեն, եթե այդ համայնքից լինեին, հաստատ Օսիպյանի համար երաշխավորագիր տված սորոսական «քաղհասարակությունը» մի երաշխավորագիր էլ նրանց համար կտար: Կարճ ասած` գործ ունենք դասական թայֆաբազության և կլանային համակարգի հետ, որի անունը «քաղհասարակություն» են դրել:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    Սորոսականների ճնշման ու ստորագրության հաշվին բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ, նույնպես սորոսական Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի։

  • Ես դեռ էդ որոշումներից ոչ մեկը չեմ կայացրել` Դուք արդեն ինձ ծեծեցիք. Էդգար Ղազար…

    Ես դեռ էդ որոշումներից ոչ մեկը չեմ կայացրել` Դուք արդեն ինձ ծեծեցիք. Էդգար Ղազարյան

  • Վերահաշվարկների արդյունքում՝ ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել է 140 ձայն. վերահաշվարկը…

    Վերահաշվարկների արդյունքում՝ ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել է 140 ձայն. վերահաշվարկը շարունակվում է․ Իվետա Տոնոյան
    «Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում»,-գրել է նա:
    MakaryanNews-ի տեղեկություններով` ընտրություններին իր սպասված արդյունքը չապահովելու Գագիկ Ծառուկյանը «շան լափ է թափել» Հրաչյա Ռոստոմյանի և Վահե Հովհաննիսյանի գլխին: Մանրամասն` այստեղ 👇 https://makaryannews.am/12445.html

  • Սորոսականների ճնշման ու ստորագրության հաշվին բանտում ավելի քան 20 օր հացադուլ ան…

    Սորոսականների ճնշման ու ստորագրության հաշվին բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ, նույնպես սորոսական Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի։

  • MakaryanNews-ի տեղեկություններով` ընտրություններին իր սպասված արդյունքը չապահովե…

    MakaryanNews-ի տեղեկություններով` ընտրություններին իր սպասված արդյունքը չապահովելու Գագիկ Ծառուկյանը «շան լափ է թափել» Հրաչյա Ռոստոմյանի և Վահե Հովհաննիսյանի գլխին:
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/12445.html