Category: Makaryan News

  • ԿԳՄՍ փոխնախարարի «մակարդակը». Հասմիկ Ավագյանը Ֆեյսբուքում ծաղրում է Գագիկ Ծառուկ…

    ԿԳՄՍ փոխնախարարի «մակարդակը». Հասմիկ Ավագյանը Ֆեյսբուքում ծաղրում է Գագիկ Ծառուկյանին
    Պարզվում է` մենք Հասմիմ Ավագյան անունով ԿԳՄՍ փոխնախարար ունենք, որը Ֆեյսբուքի իր էջում որոշել է էժանագին ձևերով ծաղրել Գագիկ Ծառուկյանին: Նա մի տոսանյութ է հրապարակել, որի տակ Ծառուկյանի ձայնն է հնչում, վերջում էլ սպիտակ «Նիվա»-ի կադր է երևում` համարանիշի վրա գրված «համապատասխանաբար»: Նախ Ծառուկյանը «համապատասխան» է ասում, ոչ թե «համապատասխանաբար», բայց տիկինը փորձել է հենց այդ բառով ծաղրել Գագիկ Ծառուկյանի խոսելաձևը, ինչպես նաև կադրերով տալ, թե ինչ վատ վիճակում է գտնվում Ծառուկյանի անվան սպորտդպոցը:
    Տեսանյութին կից նա նաև այսպիսի մի գրառում է արել, որի հետևում երևում են նաև Ծառուկյանի տան երբեմնի անդամ, 30 տարվա թիմակից, բայց ընտրություններից առաջ Ծառուկյանին դավաճանած և ՔՊ-ի կողմն անցած Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի «ականջները»:
    Ահա փոխնախարարի գրառումը.
    «Ձեռքներդ հեռու պահեք մեզ ժառանգած ձեր բորբոսնած իրականությունից։ Ամենայն հայոց նիվեքը վկա՝ բավական է տարիներով անուններդ կախեք շենքերի ցուցանակների վրա, շահագործեք սպորտի անունն ու ինքնագովազդվեք։
    Աբովյան համայնքի ղեկավարն է դիմել խնդրանքով. «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ին տրամադրել ըմբշամարտի գորգեր և մանեկեններ։
    ԿԳՄՍ նախարարությունն ընդառաջ է գնացել, և արդեն գնումների գործընթացի մեջ ենք, որպեսզի երեխաները մարզումից հետո տուն մեդալների փոխարեն, էլ «սունկ» չտանեն։
    Հ.գ. դիմակահանդեսն ավարտվում է»:

  • Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է ներկայացվ…

    Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը

  • Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական վարույթը դատախազությունն այսօր է նախաձեռնել` առանց …

    Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական վարույթը դատախազությունն այսօր է նախաձեռնել` առանց ԿԸՀ դիմելու
    Այս մասին MakaryanNews-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից: Ստացվում է` դատախազությունը այսօր Ծառուկյանի` երկրից մեկնելուց առաջ կամ դրանից հետո` հետին թվով շատ արագ, շփ-թփ անելով գործ է կարել Ծառուկյանի վրա, որ հանկարծ վերջինս չկարողանա երկիրը լքել: Ի դեպ, դատախազությունից մեզ չասացին` արդյոք իրենք դիմե՞լ են ԿԸՀ, որ ստանան ԿԸՀ-ի թույլտվությունը պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով` չեն դիմել, այդ մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չի հայտնվել մամուլում, ԿԸՀ-ից ևս մեզ ասացին` չեն դիմել, ինչը նշանակում է` դատախազությունը շտապել է և օրենքի խախտումով է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել:
    Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Սկսվեց կինոն!

  • 27/7 Ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 135 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կա…

    ‼️27/7 Ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 135 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 10 ձայն։
    ⚡️23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։ Հովակի՞մ)

  • ChatGPT-ին հարցրի` որքա՞ն գումար է վերջին հինգ տարում ստացել խորհրդարանական ընդդ…

    ChatGPT-ին հարցրի` որքա՞ն գումար է վերջին հինգ տարում ստացել խորհրդարանական ընդդիմությունը պետբյուջեից որպես աշխատավարձ և ձեռքի ծախս և ստացա հետևյալ պատասխանը. միջինը 2.5 մլրդ դրամ կամ մոտ 6.7 մլն դոլար:
    Այսինքն` ժողովուրդը իր հարկերից հենց այդքան է վճարել մեր չստացված ու մշտապես ձախողված ընդդիմության համար, որ նրանք գնային և ԱԺ-ում ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատեին:
    Հիմա հարց` ձեզանից քանի՞սն է պատրաստ ևս մի այդքան վճարել հաջորդ հինգ տարվա ջուր ծեծելու և ծեծ ուտելու համար:

  • Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թ․-ին կազմել են 2,8 տրիլիոն դրամ, իսկ…

    Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թ․-ին կազմել են 2,8 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 3,3 տրիլիոն դրամ։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    Փաշինյանական դիլետանտ և թրքամետ թիմը կազմաքանդել է հայկական տնտեսությունը՝չկան աշխատատեղեր, գյուղերն ու մարզերը դատարկվում են, ողջ տնտեսական կյանքը կենտրոնացել է Երևան քաղաքում։ ՔՊ-ի քայլերի արդյունքում ՀՀ արտաքին պարտքը ռեկորդային 14 միլիարդ դոլար է՝ՀՀ-ին շուտով սպասում է սնանկություն։

    ՀՀ-ում առկա է մեկ միլիոն աղքատ՝ում ճակատագրի վրա ամեն օր հարստացող և միլիոնատեր դարձած ՔՊ-ն թքած ունի։ Հայ-ռուսական տնտեսական կապերի խզման դեպքում ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթելու են՝Փաշինյանն էլ կասի, որ դա նրանց ընտրությունն է և ՔՊ-ն մեղավոր չէ։ Հայաստանը գլորվում է անդունդը՝մոտակա տարիներին սպասվում է գնաճ և սոցիալական պայթյուն։ Փաշինյանը մնաց իշխանության, սակայն նա հեռացվելու է ՀՀ աղքատ քաղաքացիների մասայական ցույցերի հետևանքով։ ՔՊ-ի հաղթանակը՝թուրք-ադրբեջանական տանդեմի ու Արևմուտքի հաղթանակն է հայոց պետականության նկատմամբ։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։Հով…

    ⚡️23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։
    Հովակի՞մ)

  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են. Քննչական կոմիտ…

    «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են. Քննչական կոմիտե

  • Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչե…

    Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի
    https://makaryannews.am/12369.html

    Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի

    Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am–ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելո…

  • Սերժ Սարգսյանի համար, բայց Նիկոլ Փաշինյանի հագով Սահմանադրություն կարած Հրայր Թո…

    Սերժ Սարգսյանի համար, բայց Նիկոլ Փաշինյանի հագով Սահմանադրություն կարած Հրայր Թովմասյանին ասեք, թող իր սանիկների միջոցով «սահմանադրական» մուտիտներ չտարածի, թե իբր` Նիկոլը որոշել ա, որ եթե ընդդիմությունը մանդատները դնի, ՔՊ-ն դիմելու է ՍԴ, որ օրենք փոխեն և էդ մանդատները տան Թաթոյանին և էն Բաբաջ-մաբաջենց կուտոկից Գուրգեն Սիմոնյանին:
    Հրայր Թովմասյանը փոխանակ իր սարքած սահմանադրավատիկանյան բորշչի պատասխանը տա, թե ոնց կարողացավ սենց փորձանք բերի մեր գլխին Սերժին իշխանության պահելու համար, ընկել տակից ստվերային գործունեթյուն ա ծավալում, որ իր հանճարեղ ուղեղով համոզի «ուժժժժեղղղղ» ընդդիմությանը` հանկարծ մանդատները չդնեն, որ իր սանիկները մանդատ ու 5 տարվա երաշխավորված աշխատանք ունենան, իսկ իրեն ժամանակին Սահմանադրություն պատվիրածն էլ` ֆրակցիա ու պատգամավորներ հերթական նիկոլական ԱԺ-ում:
    #Չ_մեծատառ
    #չ_փոքրատառ
    #ՄաՉո