Category: Makaryan News

  • Նիկոլական քարոզիչները ֆեյքնյուզ են տարածում, թե իբր Արթուր Բաղդասարյանը աջակցում…

    Նիկոլական քարոզիչները ֆեյքնյուզ են տարածում, թե իբր Արթուր Բաղդասարյանը աջակցում է Սամվել Կարապետյանին ու միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
    Ավագ Պապոյան անունով հանդես եկող այս օգտատերը իշխանական պրոպագանդիստ է և կեղծ էջ` հետևում հայտնի չէ, թե ով է թաքնված: Նա երեկ այսպիսի կեղծ լուր է տարածել, թե իբր երբեմնի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որ երկար ժամանակ է` անհետացել է քաղաքական դաշտից այլևս անելիք չունենանալու, նաև առողջական լուրջ խնդիների պատճառով, իբր հայտարարել է, թե սատարում է Սմավել Կարապետյանին ու Էդգար Ղազարյանի պես միանում նրա կուսակցությանը:
    Այսպիսի կեղծ լուրեր տարածելու նպատակը պարզ է` Արթուր Բաղդասարյանի ու նրա պես այլ հեղինակազրկված, անլուրջ կամ այլ ոչ հեղինակավոր դեմքերի, ուժերի հետ աֆիլացվող կերպարների միջոցով վարկաբեկել Սամվել Կարապետյանին ու նրա կուսակցությունը: Այստեղ, իհարկե, իրենց մեղքի մեծ բաժինն ունեն հենց իրենք` Կարապետյանն ու իր թիմակիցները, քանզի նրանք իրենց դռներն այնքան լայն են բացել հասարակության առաջ, որ ով ասես` ուղղորդված կամ «լրիվ միամիտ» գալիս մտնում է իրենց մեջ ու հայտարարում, որ միացել է Սամվել Կարապետյանի թիմին: Ու քանի որ այդ ամենը բնավ լավ չի անդրադառնում Կարապետյանի ու նրա թիմի հեղինակության վրա, ՔՊ-ականները ձևը գտել են` քաղաքական դաշտում վարկաբեկված կամ լավ անցյալ ու համբավ չունեցող դեմքերին կեղծ լուրերով բերում կպցնում են Սամվել Կարապետյանին ու նրա թիմին: Սրանից պետք է հետևություն անեն հենց իրենք` Կարապետյանի թիմակիցները, որ ում ասես չթողնեն իրենց շարքերը, հետո էլ նեղսրտեն, թե ինչու է հասարակությունը այդպես բացասաբար ընդունում կասկածելի կերպարների` իրենց կուսակցությանը միանալու հայտարարությունները:
    Ահա այս կեղծ լուրն էր առիթ տվել ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին` երկար գրառում կատարել ու հիշեցնել երիտասարդներին, թե ով է եղել Արթուր Բաղդասարյանը: Տեքստն ու հիշեցումը լավն էր, իհարկե, քանզի Արթուր Բաղդասարյանի կերպարի մասին արժե, որ սերունդները տեղյակ լինեն, որ իմանան` ինչպես երբևէ չդառնալ «Արթուր Բաղդասարյան»: Բայց Ծովինար Վարդանյանը, իրեն խելացիի տեղ դրամ այդ ՔՊ-ական տիկինը, ՔՊ-ին ոգուն հարիր ձևով, կեղծ լուրի ու իրենց իսկ տարածած ապատեղեկատվության հիման վրա ֆեյք վերլուծություն ու ենթադրություն էր տարածել (դրա համար էլ այն հեռացրի իմ մոտից):
    Ահա սա է ՔՊ-ականների ոճը` իրենք էլ իրենց ձևի մեջ յուրահատուկ «արթուրբաղդասարյանններ» են, որոնք իրենց ամբողջ քարոզն ու քաղաքականությունը կառուցում են ստի ու կեղծիքի հիման վրա:

  • Իսկ ու՞մ է հիմա սատարում Արթուր Բաղդասարյանը… Ծովինար ՎարդանյանԵրիտասարդները չ…

    Իսկ ու՞մ է հիմա սատարում Արթուր Բաղդասարյանը… Ծովինար Վարդանյան
    Երիտասարդները չեն հիշի, բայց պետք է իմանան, թե ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է նա սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում։
    2008-ին Արթուր Բաղդասարյանն առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Որդեգրելով «խիստ ընդդիմադիր» իմիջ, նա նույնիսկ Ազատության հրապարակում հայտարարեց, որ գործող իշխանությունները սպառնում են իրեն։ Ստացած քվեներով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Սերժ Սարգսյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից հետո։
    Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց, և Մարտի 1-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր։ Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում։
    Ի դեպ 2008 թվականի մարտի 21-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն ստորագրեցին քաղաքական կոալիցիա կազմելու համաձայնագիր։
    Մարդիկ, ովքեր չէին ուզում Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնել որպես նախագահ, և ձայնը տվել էին «ընդդիմադիր» Արթուր Բաղդասարկանին, մեծ հիասթափություն ապրեցին։ Սակայն Արթուր Բաղդասարյանի ծառայությունները (թե ում՝ թողնում եմ ձեր դատին) այսքանով չսահմանափակվեցին։
    2013–2014 թվականներին Հայաստանի կառավարությունը ակտիվ բանակցություններ վարում էր Եվրամիության հետ՝ ասոցացման ու ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Սակայն ընդամենը մեկ օրում՝ երկրի նախագահի Ռուսաստան այցից հետո, տեղի ունեցավ քաղաքական որոշում. Հայաստանը չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը և հայտարարեց մաքսային միության անդամակցության մասին։
    Այսպես արձագանքեց այդ իրադարձությանը ԱԽ քարտուղարի պաշտոնում աշխատող Արթուր Բաղդասարյանը. «Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և արդիականացման ապահովման պարտավորությունը»։ Այսպիսին էր երկրի անվտանգության մարմնի արձագանքը՝ մեկ ուրիշ պետության թողնելով մեր տնտեսության ապագան։
    Նշեմ նաև, որ 2016–2017թթ. հաշվետու ժամանակաշրջանում Արթուր Բաղդասարյանը 12 մլն ռուսական ռուբլի փոխհատուցում է ստացել «Ռոսնեֆտ Իտեռա» և «ՄՏՍ բանկ»-ից։ Թե ինչի դիմաց, դա նույնպես թողնում եմ ընթերցողի եզրահանգմանը։
    Արթուր Բաղդասարյանը ցուցիչ է, որ եկել է հերթական անգամ, մարդկանց մոլորեցնելու ժամանակը։ Իսկ ու՞մ է հիմա սատարում Արթուր Բաղդասարյանը…

  • Զգուշացում ենք ԱՄՆ-ին. Հյուսիսային Կորեայի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտա…

    ❗️❗️Զգուշացում ենք ԱՄՆ-ին. Հյուսիսային Կորեայի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ կհանգեցնի «սարսափելի հետևանքների»
    Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ըն

  • Հայաստանում Ճապոնիայի նախկին դեսպանը «Երազ իմ երկիր, հայրենի»-ն է կատարում…

    Հայաստանում Ճապոնիայի նախկին դեսպանը «Երազ իմ երկիր, հայրենի»-ն է կատարում

  • Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ ավելի քան 10 բալիստիկ հրթիռ է արձա…

    Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ ավելի քան 10 բալիստիկ հրթիռ է արձակել
    Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ հրամանատարությունը։
    Հայտարարության մեջ նշվում է, որ Հարավային Կորեան ուժեղացրել է դիտարկումն ու մարտական պատրաստականությունը՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից արկերի արձակման: Հրամանատարությունից նաև հայտնել են, որ հրթիռների մասին տեղեկատվություն են փոխանակում ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ:
    Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից ևս հայտնել են բալիստիկ հրթիռի արձակման մասին:

  • Ալեն, այ Ալեն, իսկ նախկին ընկերներից էլ մարդ կամ մարդիկ չկա՞ն, որոնց հետ չես շփվ…

    Ալեն, այ Ալեն, իսկ նախկին ընկերներից էլ մարդ կամ մարդիկ չկա՞ն, որոնց հետ չես շփվում, ու ի՞նչ պատճառով, միայն Արցախը հանձնելու՞ կամ քո ասած «Ղարաբաղում տեղի ունեցածի՞» պատճառով, թե՞ ոչ միայն դրա կամ որոշները այլ` ուղղակի պարզ, մարդկային, ընկերական հարաբերություններում թույլ տված սխալների պատճառով… ենթադրաբար` քո սխալների: Քո` որպես իշխանավոր ու պաշտոնյա Ալեն Սիմոնյանի թույլ տված սխալների:
    Ի դեպ, պետք է խորը ամոթ զգալ, որ կան ընկերներ, որոնք քեզ հետ այլևս չեն շփվում նրա համար, որ քեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ: Ես, օրինակ, ամոթից գետինը կմտնեի, եթե որևէ ընկեր իմ հետ դադարեր շփվել հենց նման մեղադրանքով:
    Թե չէ հարցազրույցդ, որքան որ հասցրի դիտել, վատը չէր, անկեղծ էր: Մնացածի մասին` ամբողջական դիտելուց հետո))
    Հ.Գ. Հալալ է Արսեն Սաֆարյանին, լսել էի, որ կարգին, հայրենասեր տղա է, Ալենն էլ իր խոսքով դա հաստատեց:
    Ցավում եմ, որ Արսեն Սաֆարյանի հետ չեմ շփվում, ենթքդրում եմ, որ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինքը նաև ինձ է մեղադրում. Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը Tet a Tet հաղորդման ժամանակ խոսելով իր նախկին ու ներկա ընկերների հետ հարաբերություններից, ասաց, որ ավելի քիչ…

  • Պարույր Սևակի` աղմուկ հանած կիսանդրին տեղադրվել է Մալաթիա-Սեբաստիայում բնակվող մ…

    Պարույր Սևակի` աղմուկ հանած կիսանդրին տեղադրվել է Մալաթիա-Սեբաստիայում բնակվող մի «անհայտ» գործարարի շենքի բակում: Գործարարը, ըստ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի, ցանկացել է անանուն մնալ:
    Տեսնես ո՞վ է Մալիաթիայի այդ մշակութասեր «օլիգարխը», իշխանությունների սրտի Լֆի՞կը, Բագլադեշցի Համի՞կը, թե՞ ով….
    Տեսնես ի՞նչ բիզնեսով ա զբաղվում այդ «невидимка» գործարարը և իշխանությունները նրա մասին գիտե՞ն, թե՞ չգիտեն: Իսկ ինքը իշխանություններին գիտի՞, առհասարակ, կամ ու՞մ գիտի նրանցից:
    Կպարզենք 😜

  • Ցավում եմ, որ Արսեն Սաֆարյանի հետ չեմ շփվում, ենթքդրում եմ, որ Ղարաբաղի հետ տեղի…

    Ցավում եմ, որ Արսեն Սաֆարյանի հետ չեմ շփվում, ենթքդրում եմ, որ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինքը նաև ինձ է մեղադրում. Ալեն Սիմոնյան
    Ալեն Սիմոնյանը Tet a Tet հաղորդման ժամանակ խոսելով իր նախկին ու ներկա ընկերների հետ հարաբերություններից, ասաց, որ ավելի քիչ է շփվում Արսեն Սաֆարյանի հետ, ինչի համար ափսոսում է
    «Ավելի քիչ եմ շփվում, կարելի է` կորցնել ասել, Արսենի հետ Սաֆարյան, որին որպես ընկեր շատ եմ սիրում, շատ եմ հարգում, շատ գնահատում եմ ու շատ ցավում եմ, որ քիչ ենք ավելի շփվում… Ես ենթադրում եմ, որ չգիտեմ ինչի` ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինձ ա նաև մեղադրում, թեև ես չգիտեմ` դրա մեջ իմ մեղքի բաժինը որն ա: Բքյց ասում եմ` ես նրան շատ սիրում եմ, շատ ափսոսում եմ ու նաև կարոտում եմ նրա հետ շփումը»,-նախկին ընկերոջ վերաբերմունքից իր զարմանքը հայտնեց Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի թիմակիցը:

  • Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշին…

    Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
    «Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։
    Ավելին սպասելի չէր…
    Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ…
    Ես՝ բանտում, դու՝ ոչ,
    բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է…
    Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում…
    Ավելի լավ է «Մենք ենք, մեր սարերի» Զավենին հղում կատարեմ. «…որովհետև տգետ ես»։
    Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։
    Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը…»
    Հայրենիքի կալանավոր
    Բագրատ արք. Գալստանյան
    13.03.2026

  • Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ճանապարհին նիկոլականների է հանդիպել և ուրախացել«Սիմոնյա…

    Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ճանապարհին նիկոլականների է հանդիպել և ուրախացել
    «Սիմոնյան, լավաշ կառնես, լավ լավաշ ա»,-նիկոլականներից մեկի լավաշը գովեց Ալեն Սիմոնյանի մոտ ինքը` բուն Նիկոլը: