Category: Makaryan News

  • 26/7 տեղամասՔՊ կուսակցությունը 0 ձայն է ստացել, ԿԸՀ-ն մուտք է արել 717:…

    ⚡️️26/7 տեղամաս
    ՔՊ կուսակցությունը 0 ձայն է ստացել, ԿԸՀ-ն մուտք է արել 717:

  • ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի պարտվել է դատարանում․ պարտավոր է վերական…

    ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի պարտվել է դատարանում․ պարտավոր է վերականգնել 12 տարվա աշխատակցին և վճարել փոխհատուցում
    Իր քննադատական, ՔՊ-ականներին ոչ հաճելի գրառումների համար աշխատանքից ազատված Սրբուհի Աթանեսյանը հաղթել է դատարանում ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին և հիմա պետք է վերականգնվի այն հաստիքում, որը կրճատել են, որ իրեն ազատեն աշխատանքից։ Նա Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի գլխավոր մասնագետն էր, որին Ալեն Սիմոնյանի ընկեր, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն այս տարվա սկզբին ազատել էր աշխատանքից, քանի որ իրեն ու ՔՊ վերնախավին դուր չէին եկել Աթանեսյանի քննադատական գրառումները։
    MakaryanNews-ի հետ զրույցում Սրբուհի Աթանեսյանը պատմեց, որ իր դեմ հալածանքները դեռ 2021-ից են սկսվել, երբ տարբեր առիթներով փորձել են սահմանափակել իր աշխատանքը, և, ի վերջո, սեպտեմբերին գրած իր մի գրառումից հետո նրան ապօրինի կերպով հեռացրել են աշխատանքից։
    https://makaryannews.am/12431.html

    ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի պարտվել է դատարանում․ պարտավոր է վերականգնել 12 տարվա աշխատակցին և վճարել փոխհատուցում

    Իր քննադատական, ՔՊ-ականներին ոչ հաճելի գրառումների համար աշխատանքից ազատված Սրբուհի Աթանեսյանը հաղթել է դատարանում ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին և հիմա պետք է վերականգնվի այն հաստիքում, …

  • Մեր քաղվածքներում ԲՀԿ-ի ձայները ճիշտն են եղել, համակարգում է սխալ մուտքագրում ար…

    Մեր քաղվածքներում ԲՀԿ-ի ձայները ճիշտն են եղել, համակարգում է սխալ մուտքագրում արվել, դա ուղղելու ենք․ ԿԸՀ նախագահ

  • Ի դեպ, Ալեն Սիմոնյանը իր տիկնոջ` Անելյայի հետ, լավ տրամադրություն է մաղթում բոլո…

    Ի դեպ, Ալեն Սիմոնյանը իր տիկնոջ` Անելյայի հետ, լավ տրամադրություն է մաղթում բոլորիդ, հատկապես ձեզ` սիրելի, համապատասխան, հարգելի ընդդիմադիրներ 😍
    Ալեն Սիմոնյանը աջակցում է ընդդիմությանը` հորդորելով չնեղացնել նրանց, որ մանդատները վերցնեն և գնան խորհրդարան` ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու Սիմոնյանը ընդդիմադիրներին աջակցող թեզեր է առաջ քաշում, իրականում` կեղծ թեզեր, թե իբր չեն կարող հրաժարվել մանդատներից…

  • Մանդատները անպայման վերցրեք և գնացեք խորհրդարան, հարգելի´ ընդդիմադիրներ, Ալեն Սի…

    Մանդատները անպայման վերցրեք և գնացեք խորհրդարան, հարգելի´ ընդդիմադիրներ, Ալեն Սիմոնյանը ձեզ է սպասում 😀
    Դուք այսօրվանից Ալեն Սիմոնյանի հոգածության ներքո եք, նա հաստատ իր ախռանայով ձեզ կպաշտպանի տարբեր սմբակավորների քացիներից: Տեսեք` լրիվ ձեր օգտին է խոսում, հորդորում է ձեզ հանկարծ չճնշենք մանդատները դնելու հարցում, կեղծ թեզերով համոզում է, թե իբր չեք կարող մանդատները դնել, կամ որ դնեք` դրանք հետո ուրիշ ուժերի կանցնեն և այլն: Երևի Հրայր Թովմասյանն է պարոն Սիմոնյանին հուշել կամ հակառակը` ինքն է Թովմասյանին հուշել, որ Սահմանադրության հետ կապ չունեցող թեզեր տարածի Սահմանադրության գուրու իր սանիկների միջոցով:
    Մի խոսքով` գնացեք ԱԺ, չեք փոշմանի, վստահ եմ` Ալենը այս անգամ ձեզ ավելի շատ գործուղումների կտանի, նույնիսկ օդանավում իր կողքը կնստեցնի, ավելի շատ պրեմիա կտա, կճղակավորներին կհորդորի` ձեզ քիչ ծեծեն, քիչ նվաստացնեն, միայն թե դուք գնաք ու ձեր հզոր ելույթներով լեգիտիմացնեք ՔՊ-ի ավերիչ ու կործանարար նախագծերի ընդունումը: Իսկ եթե նույնիսկ ձեզանից որոշները երբեմն կողմ քվեարկեն ՔՊ-ի բերած էն ամենակործանարար օրենքներին, ապա չի բացառվում` պարոն Սիմոնյանը նաև գովի ձեզ, ծաղիկներ նվիրի, սուրճի հրավիրի իր կաբինետ և այլն… Ի դեպ, ՔՊ-ի նախագծերն իրոք կործանարար էին, չէ՞, հաստատ կործանում են, չէ՞, երկիրը)) Բա ու՞մ եք սպասում, գնացեք, որ լեգիտիմացնեք, սխա՞լ եմ ասում, ընկեր Իշխան))
    Մի խոսքով` այ սենց դուխով ու ամենակարևորը` պասերով, ժողովուրդ ջան, պասերով 😜
    Ալեն Սիմոնյանը աջակցում է ընդդիմությանը` հորդորելով չնեղացնել նրանց, որ մանդատները վերցնեն և գնան խորհրդարան` ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու Սիմոնյանը ընդդիմադիրներին աջակցող թեզեր է առաջ քաշում, իրականում` կեղծ թեզեր, թե իբր չեն կարող հրաժարվել մանդատներից…

  • Ալեն Սիմոնյանը աջակցում է ընդդիմությանը` հորդորելով չնեղացնել նրանց, որ մանդատնե…

    Ալեն Սիմոնյանը աջակցում է ընդդիմությանը` հորդորելով չնեղացնել նրանց, որ մանդատները վերցնեն և գնան խորհրդարան` ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու
    Սիմոնյանը ընդդիմադիրներին աջակցող թեզեր է առաջ քաշում, իրականում` կեղծ թեզեր, թե իբր չեն կարող հրաժարվել մանդատներից, իբր դրանք այլ ուժերի կանցնեն և այլն
    Վերջում, իհարկե, նաև հեգնում է «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան»-ին:
    Նայեք և գոտեպնդվեք ԱԺ նախագահի խոսքերով, հարգելի´ ընդդիմադիրներ 😊

  • ԿԳՄՍ փոխնախարարի «մակարդակը». Հասմիկ Ավագյանը Ֆեյսբուքում ծաղրում է Գագիկ Ծառուկ…

    ԿԳՄՍ փոխնախարարի «մակարդակը». Հասմիկ Ավագյանը Ֆեյսբուքում ծաղրում է Գագիկ Ծառուկյանին
    Պարզվում է` մենք Հասմիմ Ավագյան անունով ԿԳՄՍ փոխնախարար ունենք, որը Ֆեյսբուքի իր էջում որոշել է էժանագին ձևերով ծաղրել Գագիկ Ծառուկյանին: Նա մի տոսանյութ է հրապարակել, որի տակ Ծառուկյանի ձայնն է հնչում, վերջում էլ սպիտակ «Նիվա»-ի կադր է երևում` համարանիշի վրա գրված «համապատասխանաբար»: Նախ Ծառուկյանը «համապատասխան» է ասում, ոչ թե «համապատասխանաբար», բայց տիկինը փորձել է հենց այդ բառով ծաղրել Գագիկ Ծառուկյանի խոսելաձևը, ինչպես նաև կադրերով տալ, թե ինչ վատ վիճակում է գտնվում Ծառուկյանի անվան սպորտդպոցը:
    Տեսանյութին կից նա նաև այսպիսի մի գրառում է արել, որի հետևում երևում են նաև Ծառուկյանի տան երբեմնի անդամ, 30 տարվա թիմակից, բայց ընտրություններից առաջ Ծառուկյանին դավաճանած և ՔՊ-ի կողմն անցած Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի «ականջները»:
    Ահա փոխնախարարի գրառումը.
    «Ձեռքներդ հեռու պահեք մեզ ժառանգած ձեր բորբոսնած իրականությունից։ Ամենայն հայոց նիվեքը վկա՝ բավական է տարիներով անուններդ կախեք շենքերի ցուցանակների վրա, շահագործեք սպորտի անունն ու ինքնագովազդվեք։
    Աբովյան համայնքի ղեկավարն է դիմել խնդրանքով. «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն»-ին տրամադրել ըմբշամարտի գորգեր և մանեկեններ։
    ԿԳՄՍ նախարարությունն ընդառաջ է գնացել, և արդեն գնումների գործընթացի մեջ ենք, որպեսզի երեխաները մարզումից հետո տուն մեդալների փոխարեն, էլ «սունկ» չտանեն։
    Հ.գ. դիմակահանդեսն ավարտվում է»:

  • Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է ներկայացվ…

    Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել. դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը

  • Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական վարույթը դատախազությունն այսօր է նախաձեռնել` առանց …

    Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական վարույթը դատախազությունն այսօր է նախաձեռնել` առանց ԿԸՀ դիմելու
    Այս մասին MakaryanNews-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից: Ստացվում է` դատախազությունը այսօր Ծառուկյանի` երկրից մեկնելուց առաջ կամ դրանից հետո` հետին թվով շատ արագ, շփ-թփ անելով գործ է կարել Ծառուկյանի վրա, որ հանկարծ վերջինս չկարողանա երկիրը լքել: Ի դեպ, դատախազությունից մեզ չասացին` արդյոք իրենք դիմե՞լ են ԿԸՀ, որ ստանան ԿԸՀ-ի թույլտվությունը պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով` չեն դիմել, այդ մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չի հայտնվել մամուլում, ԿԸՀ-ից ևս մեզ ասացին` չեն դիմել, ինչը նշանակում է` դատախազությունը շտապել է և օրենքի խախտումով է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել:
    Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Սկսվեց կինոն!

  • 27/7 Ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 135 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կա…

    ‼️27/7 Ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 135 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 10 ձայն։
    ⚡️23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։ Հովակի՞մ)