Category: Makaryan News

  • Այ տղա Ալե՞ն, էդ փնթի ֆեյքերին դու՞ ես քսի տալիս վրես, որ մտնեն իմ էջում էշ-էշ դ…

    Այ տղա Ալե՞ն, էդ փնթի ֆեյքերին դու՞ ես քսի տալիս վրես, որ մտնեն իմ էջում էշ-էշ դուրս տան: Դու քո անունից դուխ չես անում արտահայտվես, ախռանիկներիդ էլ չես կարում վրես ուղարկես (չնայած իրենք քո խելքին չեն ու իմ վրա չեն էլ գա), ստիպված ապավինել ես ֆեյքերի զորությա՞նը, այ duxov պրիչյոսկով տղա:
    Կարճ ասած` չափերդ մի անցիր, սահմաններ ու գծեր կան, որ չպիտի հատես, քեզ դա պիտի որ հուշած լինեին, եթե ինքդ չես ֆայմել: Ինչ-որ մանկական խաղի մեջ ես մտել, ինքդ քո արածի վրա ծափ ես տալիս ու ոգևորվում, մենք էլ կողքից նայում զվարճանում ենք, բայց համը մի´ հանիր, մեծ տղա ես, քեզ մի քիչ մեծավարի պահիր, գնալով պլանկեդ իջեցնում ես, յեքա պաշտոնյա մարդ ես, գոնե պաշտոնիցդ մի քիչ կաշկանդվիր, հասկացանք` Սուպեր Սաքոն ա ընկերդ, որի խելքը սենց բաներից չի հասնում, բայց նա իրեն ավելի լուրջ ու ծանրակշիռ ա պահում, քան դու: Բան ունես ասելու, ուղիղ ասա, պատասխանն էլ ուղիղ ստացիր ու խելոք անցիր գործերիդ, կամ զանգիր խոսենք` վաղուց չենք խոսել կակ ռազ, համարս ունես, չէ՞:
    Ի դեպ, էսօր 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրն է, Կիրանցի պատը գովազդելուց բացի կարայիր մի երկու խոսք էլ էդ պատերազմում ընկած տղերքի մասին ասեիր, թե՞ Ձախ Հարութին Հրազդանում խմած կամ ոչ միայն խմած բեմ հանելով ու նիկոլականներով էդ համերգին տժժալով եք «նշում» պատերազմի տարելիցն ու հարգում 224 զոհի հիշատակը:
    Առայժմ այսքանը…

  • Անահիտ Ավանեսյանը զգոնության կոչ է անումԱրարատի մարզում կրկին շան կծելու հետևան…

    Անահիտ Ավանեսյանը զգոնության կոչ է անում
    Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք:
    Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:
    Սիրելի՜ քաղաքացիներ
    Զգոնության կոչ եմ ուզում անել.
    շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:
    Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:
    Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:
    Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքը անխուսափելի է:

  • «Ազիմուտը» վերսկսում է Կրասնոդար–Երևան չվերթերը Ստամբուլ և Անթալիա չվերթերը նույ…

    ✈️«Ազիմուտը» վերսկսում է Կրասնոդար–Երևան չվերթերը
    Ստամբուլ և Անթալիա չվերթերը նույնպես վերսկսվում են։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է։
    Հիշեցնենք, որ Կրասնոդարի օդանավակայանը փակ էր 2022 թվականի փետրվարի վերջից՝ ռուս-ուկրաինական պատերազմը սլսվելուց ի վեր:

  • 2022 թ. այս օրը` սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը մի քանի ճակատով հարձակվեց Հայաստանի…

    2022 թ. այս օրը` սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը մի քանի ճակատով հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Հայկական կողմը տվեց 224 զոհ, Ադրբեջանը օկուպացրեց շուրջ 220 քառակուսի կմ ՀՀ տարածքից, թվում` Ջերմուկի և Վերին Շորժայի հատվածներից, որտեղից մինչ օրս դուրս չի եկել:
    ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, նիկոլական մեծ զորավար և ստրատեգ Էդվարդ Ասրյան այն ժամանակ վստահեցրել էր, թե ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքը կմնա շրջափակման մեջ, կսովածանա, ստիպված հետ կգնա: «Սոված» ադրբեջանցիները, սակայն, երեք տարի է` այդպես «սոված-ծարավ» շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում և դուրս չգալ այդտեղից: Հավանաբար հայկական կողմն է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նրանց հաց ու ջրով ապահովում, որ սովից չսատկեն:
    Ի դեպ, այսօր` սեպտեմբերի 13-ի այդ ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի օրը, ՀՀ իշխանությունները «Ֆեստիվառ» են կազմակերպել Հրազդան քաղաքում, որի շրջանակներում երգելու է նաև Ձախ Հարութը: Հիրավի, շատ լավ նվեր 224 զոհերի հարազատներին` այսուհետ մեր հերոսների հիշատակը պետք է քեֆ-ուրախությամբ հարգել, պարելով ու թռչկոտելով, ոչ թե խնկարկումով և աղոթքով: Սա է այս իշխանությունների հարգանքը` առ նահատակաց:
    Հ.Գ. Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակներին:

  • Լեռնային Ղարաբաղը ո՞րն ա, Հասո, Արցա՞խը, էն որ նվիրեցիք Ադրբեջանին: Երևի ի պատաս…

    Լեռնային Ղարաբաղը ո՞րն ա, Հասո, Արցա՞խը, էն որ նվիրեցիք Ադրբեջանին: Երևի ի պատասխան դրա էլ` էդ քո ասած արև-աղջիկը որոշել ա բրոշ նվիրի քեզ: Դե, դուք իրեն հայրենիք եք նվիրել` նոր, «իրական հայրենիք» Հակաստանում, ինքն էլ քեզ ձեռագործ բրոշ ա նվիրել:
    Իսկ էդ երոխուն ասե՞լ ես, որ ժամանակին Լեռնային Ղարաբաղը Արցախ էր, որն էլ իր հերթին Հայաստան էր և վերջ:
    #Բարի_լույս_երկերեսանիներ

  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Շտապօգնության պարկ զինված անձինք էին մտել սեպտեմբերի 10…

    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Շտապօգնության պարկ զինված անձինք էին մտել սեպտեմբերի 10–ին
    Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 26 և 25 տարեկան երկու երիտասարդի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ։

  • Թրամփը կրկին Հայաստանի փոխարեն Ալբանիա է ասել՝ Fox News-ին տված հարցազրույցում խ…

    Թրամփը կրկին Հայաստանի փոխարեն Ալբանիա է ասել՝ Fox News-ին տված հարցազրույցում խոսելով Երևանի և Բաքվի միջև «անլուծելի պատերազմների ավարտի» գործում իր դերի մասին։

  • Լավ նորություն. «Աէրոֆլոտ»-ը բացել է Կրասնոդարից ուղիղ չվերթների տոմսերի վաճառք…

    ✈️ Լավ նորություն. «Աէրոֆլոտ»-ը բացել է Կրասնոդարից ուղիղ չվերթների տոմսերի վաճառքը՝ միջազգային ծրագրի շրջանակներում։

  • Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի…

    🇦🇲🇹🇷 Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին:
    Սրանք թուրք են տեսնում թե չէ` չոքերը թուլանում են: Հլը ոնց ա ուրախությունից բերանը մինչև ականջները բացել:

  • Խորհրդարանը սարքել են իրենց անձնական դուքյանը` մի օր ինչ-որ մեկը մորն ա բերում Ա…

    Խորհրդարանը սարքել են իրենց անձնական դուքյանը` մի օր ինչ-որ մեկը մորն ա բերում ԱԺ, որ վերևից բալետ անի իրեն (իմ աչքով եմ տեսել), մի օր` երեխուն, մի օր` եսիմ ում, էսօր էլ` էս գյադուն:
    Ասենք` էս գյադեն գնացել ա ԱԺ, որ ի՞նչ անի, որպես ի՞նչ ա մտել էդ շենք, բարձրացել օթյակ ու կապիկություն անում, ո՞վ ա ինքը, առհասարակ, բացի եսիմ ում` դեռևս գործող ընկերը կամ դրա նման մեկը լինելուց: Տենց լավ չի, ձեր ընտանեկան ու ընկերական փարթիներն էլ խորհրդարանում կազմակերպեք, եթե չեք անում, իհարկե: Ազգային ժողովը դեռ ոչ ոք էսքան չէր անլրջացրել:
    Չնայած` հա դուք, հա ձեր ընկերները, հազիվ էլ սա լինի ձեր ընկերը, որի դեմ ինչ-որ մեկը դեռ երեսով տալու բաներ չի պեղել: Մի քիչ անցնի, սրա հետ էլ կթարսվի ու սրա դեմ էլ կսկսի ելույթներ ունենալ, մեծ-մեծ դուրս տալ: Դրան շատ չկա, ինքը էդ ա, իր բնույթն ա էդպիսին` լիուլի օգտվել ընկերների ռեսուրսներից, վերջում ուրանալ ամեն ինչ ու փաթեթով քցել նրանց: