Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ:
Նարեկ Կարապետյանը դեղատնից դեղեր է գնել ու ցույց է տալիս Հայաստանում և Վրաստանում դրանց գների տարբերությունը
Նորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Նարեկ Կարապետյան
Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ:
Նարեկ Կարապետյանը դեղատնից դեղեր է գնել ու ցույց է տալիս Հայաստանում և Վրաստանում դրանց գների տարբերությունը
ℹ️ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
❗️2026 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով մեծաթիվ քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:
❗️Մասնավորապես՝ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
❗️Բացի այդ, քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Երեւանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
ՀՀ Քննչական կոմիտե
✍️Նիկոլ Փաշինյանը Էդգար Գևորգյանին ազատել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բայց հոգ չէ, շուտով ՊԵԿ նախագահն այս չափազանց սկզբունքային գործչին կնշանակի ինքն իր տեղակալ, այսինքն` աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:
Ասում են` ինքն էլ ահավոր շատ խնդրել, որ ՊԵԿ նախագահն իրենց գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատի ու ինքն իրեն տեղակալ նշանակի: Մարդիկ պաշտոնի բարձրացման են ձգտում, էս հրաշք պաշտոնյան էլ, հանուն հայրենիքի, պաշտոնի ցածրացում է ուզում:
Ահա այսպիսի մետաֆիզիկական բնույթի կադրային փոփոխություններ ՊԵԿ հանակարգում, որտեղ կոռուպցիա բացարձակ չկա´, չկա´ կոռուպցիա` արձակուրդում գտնվող Գառնիկը վկա 😀
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է iBolit խանութների ցանց՝ մաքսանենգ հեռախոսների հետքերով․ ուշագրավ զարգացումներ՝ 400 iPhonne-ների գործով
MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մտել են հեռախոսների վաճառքով զբաղվող iBolit խանութների ցանց և քննչական գործողություն իրականացրել։
Մեզ ասացին՝ քննիչների այցը եղել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան ներկրված 400 մաքսաննեգ այֆոնների գործի շրջանակում, ինչի մասին առաջինը բարձրաձայնել էր MakaryanNews-ը։ Այս գործով ՊԵԿ մի շարք պաշտոնյաներ են անցնում՝ Օդայինի վարչության պետի տեղակալ Սերգեյ Թամեյանը, որը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ընկերոջ եղբայրն է, նույն վարչությունում բաժնի պետ Վահագն Սարգսյանը, որը ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանի վստահելի մարդն ու մտերիմ ընկերն է, տվյալ օրվա հերթափոխի պետ Հայկ Մանուչարյանը, և հեռախոս ներկրած անձը, այսպես ասած՝ գործ անողը, որի անունը, ասացին, Գևորգ Դավթյան է։ Վերջինս, իրականում, ավտոմեքենաների ու դրանց պահեստամասերի գործով է զբաղվում, սակայն ծանոթի կարգով մտել է նաև հեռախոսների գործի մեջ, և մաքսանենգ հեռախոսներն էլ ավտոմեքենայի պահեստամասի անվան տակ կոնկրետ անձանց կամ անձի «դաբռոյով» ներկրել։ Նրանցից Սերգեյ Թամեյանը տնային կալանքի մեջ է գտնվում հիմա, իսկ մյուսները բանտային կալանքի տակ են։
Մեզ հասած ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները iBolit խանութներ մտել են այն բանից հետո, երբ հեռախոսները ներկրած Գևորգ Դավթյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերված նոթատետրում եղել են iBolit խանութների ցանցին մատակարարվող հեռախոսների վերաբերյալ գրառումներ, ինչն էլ հիմք է տվել քննիչներին կարշելու, որ այդ 400 մաքսանենգ հեռախոսների մի մասը հենց այս խանութներին է մատակարարվել՝ իրացման նպատակով։ Ուստի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները այս հետքերով երեկ այցելել են iBolit խանութների ցանցի երկու մասնաճյուղ, որտեղ, մեր տեղեկություններով, ընկերության ղեկավարությանն ասել են, որ տեղյակ են՝ ինչ հեռախոսներ են իրենք վաճառել, ու քանի որ դրանք արդեն իրացվել են, հետևաբար առաջարկել են պարզապես փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, որպեսզի իրենց էլ չներգրավեն արդեն իսկ քննվող քրեական գործում։
Ի դեպ, այս գործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը, որի վերաբերյալ նաև ցուցմունքներ են տրվել այլ անձանց կողմից, սակայն կոնկրետ մարդիկ, որոնք կարող են ցուցմունք տալ, թե ում հանձնարարությամբ են իրենք համաձայնել առանց մաքսային հսկողության բաց թողնել Դուբայի չվերթով Հայաստան մտած հեռախոսներով լի ճամպրուկները, նրանք տարբեր պատճառներով լռում են՝ գտնվելով կալանքի տակ։ Օրինակ՝ Սերգեյ Թամեյանը, որը, ինչպես նշեցինք, ՊԵԿ նախագահի ընկերոջ եղբայրն է։ Նա այդ օրը օդանավակայանում է եղել և իր ձեռքով է առանց մաքսային հսկողության բաց թողել որպես ծանոթի կարգով «մտերիմ մարդու» պահեստամաս ներկրված հեռախոսներով լի ճամպրուկները:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ