Category: Makaryan News

  • Բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ,Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞…

    ⚡️Բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ,
    Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞կը ոնց ա: Իսկ ճի՞շտ ա, որ երեկ արձակուրդից վերադարձել է, բայց դիմում գրելու փոխարեն (ինչպես խոստացել էր ու ինչպես Դուք էիք խոստացել), մտել կաբինետ նորից արձակուրդ է գրել ու առանց որևէ մեկի հետ շփվելու հեռացել է:
    Մի հատ կարո՞ղ է իմանաք` էդ տղու հետ ի՞նչ ա կատարվում, որի դեմ, ի դեպ, կարող էին ցուցմունք տալ էս պահին կալանքի տակ գտնվող իր ընկերն ու Ձեր ընկերոջ եղբայրը, բայց «տղավարի» չեն տալիս: Ամեն ինչ նորմա՞լ ա մեր Գառնիկի հետ, հո բան չի՞ եղել, որ արձակուրդից չեկած` նորից արձակուրդ ա գնում: Եթե չի ուզում աշխատի, ահավոր հոգնել ա, թող միանգամից դիմում գրի ու գնա վայելի իր չոր աշխատավարձով ու զուտ պրեմիաներով հետ գցած համեստ կարողությունը: Սխա՞լ եմ ասում, պարոն Հակոբյան))
    Ի դեպ, ասում են` շուտով աշխատակազմի գլխավոր քարտուղարի նոր տեղակալ կունեք, հա՞, որը նույն աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն է` համարյա մեր սիրելի Գառնիկի չափ մի հրաշք անձնավորություն: Մարդը «լրիվ ինքնուրույն» որոշել է գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել, հետո մասնակցել իր իսկ տեղակալի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին ու հաղթել` «համառ պայքարում» տապալելով իր հետ նույն պաշտոնի համար պայքարող ֆիկտիվ մրցակցին: Մի խոսքով` հենց եռօրյա ժամկետում Գևորգյան Էդգարին նշանակեք իր իսկ տեղակալ, ասեք` օֆիցիալ գրեմ էդ մասին, լա՞վ 😉
    Մի բան էլ. ասում են` մոտ օրերս ՊԵԿ-ից, որտեղ «կոռուպցիան բացարձակ չի վխտում», Հակակոռուպցիոն կոմիտեն էլի մարդ է ձերբակալելու` բնականաբար էլի կոռուպցիոն թեմաբերով: Եթե չգիտեիք, իմացեք, ու կարող եք լավության կարգով էդ ենթադրյալ կոռուպցիոներներին էլ ասեք, որ քանի շուտ ա` թռնեն, կամ մտնեն սեղանի տակ` թաքնվեն, որ անգամ ՆԱՎ-ում չիմանան` որ սեղանի տակ են ու ՊԵԿ ժամանած քննիչներին տեղը չասեն: OK? 🥳

  • «Սպարապետ» Պապիկյա՞նԷս դուք իրոք իրար հետ լա՞վ եք: Մասնավոր զրույցներում իրար մա…

    «Սպարապետ» Պապիկյա՞ն
    Էս դուք իրոք իրար հետ լա՞վ եք: Մասնավոր զրույցներում իրար մասին ինչ ասես` ասում եք, իրարից բողոքում, դժգոհում, բամբասում, հետո մի տեղ հավաքվում, իրար հետ ձեր հին ու մանկապատանեկան ոճով սելֆի-մելֆի եք անում` ցույց տալու համար, թե իբր դուք իրարից չեք զզվում, իրար դեմ տակից չեք աշխատում, իրար չեք բոչկում:
    Այ ախպեր, թարգեք, դուք ներսում, այդ թվում` էս երեքդ միասին, իրար ավելի շատ եք ատում, քան ձեր սրտի ընդդիմությունը համարվող Քոչարյանին: Սխա՞լ եմ ասում, պարոն Սիմոնյան: Եթե սխալ եմ ասում` սրտիկ դիր էս փոստի տակ, արխային` ոչ ոք չի իմանա, որ դա դու ես 😜
    #Տենց_լավ_չի
    #Մի_հատ_էլ
    #Սրտիկ_անեիք
    #Յեքա_մարդ_եք
    #Այ_մարդ

  • Մարդկանց զանգել ուղարկել ընտրության, «հիշեցնել» ում ընտրեն, մեքենայով տանել տեղա…

    Մարդկանց զանգել ուղարկել ընտրության, «հիշեցնել» ում ընտրեն, մեքենայով տանել տեղամաս և այլն:
    Սիրե՜լի հայրենակիցներ
    Եթե ընտրություններին քարոզելու եք որևէ թիմի համար` կարևոր է իմանալ` ինչի համար ձեզ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:
    Արփինե Հովհաննիսյան

  • Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կ…

    Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելքով։

  • Շատ կարևոր, հրատապ նորություն` Սարգիս Կարապետյանին սպասարկող Mercedes-Maybach-ը,…

    Շատ կարևոր, հրատապ նորություն` Սարգիս Կարապետյանին սպասարկող Mercedes-Maybach-ը, որն իրականում Սամվել Կարապետյանին սպասարկող մեքենաներից է, Սարյան փողոցում կայանել էր երկրորդ շարքում, ինչը ֆիքսել էին, ՆԳՆ-ն էլ վարորդին տուգանել է: Վերջ, փրկված ենք: Հայաստանն այլևս չի դառնա գուբեռնիա:
    Իրականում, էսպիսի խիտ երթևեկության պայմաններում, էն էլ էսպիսի երկար մեքենայով, քաղաքի կենտրոնում գրեթե անհնար է նորմալ կայանելու տեղ գտնել ու խախտում չանել:
    Հարցրեք կառավարության անդամների, պատգամավորների, այլ պաշտոնյաների վարորդներին, իրենք կփաստեն ու կխոստովանեն նաև, թե ինչու են ամեն հինգշաբթի` կառավարության նիստի օրը, իրենք Մելիք-Ադամյան փողոցում կայանում որտեղ պատահի` էլ երկրորդ շարք, էլ զեբռայի վրա, վերջում էլ էդ նույն փողոցով տիկին դատախազն ու մյուսները հանդիպակաց դուրս գալով են հեռանում տարածքից:
    Բայց դա ամեն օր չենք նկարում և տարածում` որպես դարի օրինախախտում: Չնայած` երևի պետք է հերթով բոլորի խախտումները ֆիքսենք. հետաքրքիր է` այդ ժամանակ էլ իշխանական կայքերը իրար հերթ չտալով դա կտարածե՞ն, թե ինչպես է այս կամ այն նախարարի մեքենան երկրորդ շարքում խախտումով կայանել: Առաջիկայում կփորձենք ))

  • Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վախենում են Սամվել Կարապետյանից և լրագրողներից. …

    Փոքրիկ խմբակի ներկայացուցիչները վախենում են Սամվել Կարապետյանից և լրագրողներից. Դավիթ Ղազինյան
    -Բայց մենք ի՞նչ ենք արել,-հարցրի ես: 😀
    ՔՊ-ականների սուտը բռնեց հենց ինքը` նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը: MakaryanNews-ի ներկայացրած փաստերի ներքո նա ուղղակի չկարողացավ պնդել, որ Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու մյուս ՔՊ-ականները ճշմարիտ պնդումներ են արել և ստիպված եղավ խոստովանել, որ նրանք…

  • Մեկը մի բան չանի. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վազքի է դուրս եկել Հնդկաստանի Մումբ…

    🏃🏻‍♂️🇫🇷 Մեկը մի բան չանի. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վազքի է դուրս եկել Հնդկաստանի Մումբայ քաղաքում

  • ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման …

    🔎ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը։
    Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ։
    Լավ եք արել, իհարկե, մնում է հասկանանք` բա ձեր սիրելի Գառնիկի հետ կապ չունեցող մաքսանենգ հեռախոսների դեպքը ինչու՞ նույն ջանասիրությամբ չեք կանխել, դեռ մի բան էլ հերքում էիք)))

  • Տիկինը հայտնել է, որ իրենք վերջապես ԶԱԳՍ-ով ամուսնացել են` էլ հումոր չանեք էդ թե…

    Տիկինը հայտնել է, որ իրենք վերջապես ԶԱԳՍ-ով ամուսնացել են` էլ հումոր չանեք էդ թեմայով 😀

  • 2004 թ. սեպտեմբերին Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհեց: Մոտ երկու…

    2004 թ. սեպտեմբերին Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհեց: Մոտ երկու տասնամյակ անց Ադրբեջանի երբեմնի գլխավոր ախոյան Սամվել Բաբայանը առանց որեւէ խոչընդոտի հատեց սահմանը եւ եկավ Հայաստան: Արկադի Ղուկասյանը Արցախի մյուս նախկին ղեկավարների հետ ձերբակալվեց եւ տեխափոխվեց Բաքու, որտեղ 2026թ. փետրվարի 5-ին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:
    @Mediamax